User Tag List

Նայել հարցման արդյունքները: Սերժ Սարգսյանը նախագահ ընտրվելու դեպքում կլինի...

Քվեարկողներ
78. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Անկախ նախագահ

    26 33.33%
  • Քոչարյանի կամակատար/համախոհ

    39 50.00%
  • Չգիտեմ

    13 16.67%
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 87 հատից

Թեմա: Սերժ Սարգսյան։ Նախագահության թեկնածու

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #15
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյան։ Նախագահության թեկնածու

    Չեմ սիրում, որ մենք մեզ սկսում ենք դնել դատավոր, դատախազի, քննիչի, փաստաբանի ու էլի եսիմ ինչերի տեղ: Հա, իհարկե, մենք բոլորս գիտենք, ով ինչ «կեղտեր» ունի իր հետևում ու այնքան հավաստի գիտենք, որ դրանք արձանագրելուց հաստատական ենք գրում, որպես փաստ, որը հերքել հնարավոր չէ: Մի հարցնող լինի, որտեղի՞ց գիտեք էդքան բան: Չէ, մենք բոլորս գիտենք որ քաղաքական գործիչը, որ պաշտոնյան ինչ է արել, ինչ հանցանքներ է գործել, ով ում հանցանքը ոնց է թաքցրել: Ախր չի կարելի այդպես: Վերջապես անմեղության կանխավարկած կոչված բանն էլ կա, մի մոռացեք: Գրելուց գոնե այնպես գրեք, որ հասկացվի, որ Ձեր ենթադրությունն է, ոչ թե ինչ-որ դատաքննությամբ պարզված ու հաստատված իրորողություն, հանցագործություն...

    Թեմայի վերաբերյալ:
    Գնալով համոզվում եմ, որ Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզչության համար ընտրված նկարը շատ անհաջող է: Այսօր նույնիսկ նրա համակիրներն են դրա մասին խոսում, ասելով, որ նրա թիմը լավ չի աշխատել, իր դեմ է աշխատել: Գործնականում չկա օր, որ ինչ-որ մեկը ինձ հետ չկիսվի այդ նկարի մասին իր մտահոգությամբ կամ ծաղրանքով, արդեն նույնիսկ ձանձրալի է դարձել ամեն օր նույն բանը լսելն ու նույն պատասխանները հնչեցնելը:

    Սակայն կա հուզող այլ հարց:

    Չգիտեմ ովքեր են նկատել, բայց հիմա քաղաքում շատ են Սերժ Սարգսյանի նախընտրական ու Բանակի կայացման 16 ամյակին նվիրված վահանակները: Եթե ուշադրություն դարձրել եք երկու վահանակների ձևավորումներն էլ, ամենայն հավանականությամբ կատարել է նույն ձևավորողը: Մասնավորապես կա մի նմանություն այդ երկու տիպի վահանակներում:

    Մեկի վրա գրված է «Առաջ Հայաստան» և կողքի որոշակի կերպով նկարված է եռագույն դրոշը, մյուսի վրա «16» և լրիվ նույն կերպ պատկերված է դրոշը: Ափսոս նկարները չունեմ, որ տեսանելի ցույց տամ: Բայց կարծում եմ, որ ամեն մեկի համար էլ ակնհայտ է, որ դրոշը գեղարվեստական ձևով պատկերելու միլիոնավոր եղանակներ կան: Մինչդեռ այդ երկու վահանակներում տեսնում ենք կցորդում պատկերված ձևով նկարված եռագույնները: Լրիվ նույնը, կետերի ճշգրտությամբ: Միաժամանակ հաշվի առնելով, որ վահանակների մեծամասնության վրա այդ «Առաջ Հայաստանն» ու «16»-ը միևնույն դիրքն են գրավում (վերին աջ անկյուն) և հաճախ այդ երկու տիպի վահանակները իրար կողք են դրվում, ստանում ենք հետևյալ արդյունքը. անցորդը վահանակների նմանության պատճառով ենթագիտակցորեն եզրակացնում է, որ դրանք իրար շարունակություն են, իրար փոխլրացնող վահանակներ են ու ակամա բանակի կազմավորումը վերագրվում է Սերժ Սարգսյանին: Սա հենց այնպես չեմ ասում, որոշ մարդկանց հետ զրույցներից պարզել եմ, որ իրոք կան մարդիկ, ում վրա այդ հոգեբանական ազդեցությունը մնում է:

    Արդյո՞ք սա նորմալ է: Եվ արդյո՞ք սա կանխամտածված, թե՞ պատահական ստացված արդյունք է:
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Chuk: 10.02.2008, 02:51:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անժելա Սարգսյան
    Հեղինակ՝ Sova, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 25
    Վերջինը: 22.09.2011, 22:23
  2. Մարո Սարգսյան
    Հեղինակ՝ Գրիգոր, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 20.11.2010, 11:53
  3. E*D*U*L -ը ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու է
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 51
    Վերջինը: 31.07.2009, 19:57
  4. Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան
    Հեղինակ՝ Ռիժ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 84
    Վերջինը: 05.06.2008, 19:32
  5. ՀՅԴ նախագահի թեկնածու
    Հեղինակ՝ Artashes, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 23.11.2007, 12:18

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •