Անկախ նախագահ
Քոչարյանի կամակատար/համախոհ
Չգիտեմ
Է՜հ ողբամ քեզ հայ ժողովուրդ, Միայն մեկն է արտահայտվում սակայն շատերն են մտածում որ գոնե ընտրեն նրան որ արդեն "կշտացել է"Հայաստանի ամենահարուստ մարդը հաստատ ինքն ա:
Արդեն այն որ մեզ թալանում են շատերի համար արդեն նորմալ է և նույնիսկ օրինաչափ
Թողնելը թողնելու է, հերթական սպիտակ եղերնը, եթե իհարկե հաջողվի խուսափել այսօր արդեն անխուսափելի թվացող արյունալի պատերազմիցՍերժ Սարգսյանը Նախագահ դառնալու դեպքում կթողի իր անունը մեր ու մեզ հաջորդող սերունդի հիշողության մեջ!
Այս թեմայում Սերժի օգտին կամ նրան դեմ խոսալը համարում են անիմաստ։ Իմ գնահատմամբ նա արդեն ընտրված է ոչ թե ժողովրդի կողմից այլ հենց ինքը իր
Ամեն դեպքում մնում է հուսալ որ վերջիվերջո արդար ընտրություններ մենք էլ կտեսնենք
Loading your personal settings....
Խնդրում եմ Տեր–Պետրոսյանական ոճով աշխատեք այլևս չարտահայտվել։ Հայրս որոշել է ընտրել ՍՍ–ին։ Ընդսմին՝ ես նրան չեմ համարում ոչ 27–ի մասնակից, ոչ էլ առավել ևս զոհ։ Քաղաքական նախապատվությունները յուրաքանչյուրի անհատական ընտրությունն է ու աշխատեք քննադատել թեկնածուներին, ոչ թե նրա ընտրազանգվածին՝ առավել ևս աշխատեք չպիտակավորել նրանց։
Ու հենց այդ պատճառով, 27–ի մասնակից կամ զոհ լինեը «ճշմարտություն» չէ՝ ոչ կրկնակի, ոչ էլ դառը։
Այժմ՝ զգուշացում, հաջորդ անգամ՝ ուղղակի կջնջեմ գրառումը։
Իրականում Սերժ Սարգսյանին ընտրողնրի երևի մի 80%ը ընդամենը խաբնված, Հայլուրի կտերը կերած մարդիկ են, հասարակ մարդիկ ովքեր չեն էլ գիտակցում ինչ է կատարվում շրջակայքում, և ավելին նույնիսկ ինչոր տեղ ուրախանում են ասենք թոշակների բարձրացման վրա։
Շատ էլ տրամաբանական է եթե դու էլ գտվեիր մի հատ փակ տարածության մեջ որտեղից դուրս ոչինչ չի երևում իսկ ներսը գնալով քո վիճակը քչից շատից լավանում է։ Եվ եթե նույնիսկ այս տարածությունը գնար դեպի անդունդ միևնույն է դու այն կուզեիր շարունակել չգիտակցելով դրա հետևանքները։
Նրանց հրեշավոր բլոկադայի ծրագիրը տալիս է իր արդյունքը և ժողովրդի մի մասը պարզապես խաբնվելով ընտրել են Սերժին, բայց դա բնավ չի նշանակում որ նրան ինչոր բանի մեղավոր են և առավել ևս հանցակից։
Loading your personal settings....
Ես ընդամենը մի բան կասեմ Սերժի մասին - Լևոնի Տեր-Պետրոսյանի` սեպտեմբերի 21-ի ելույթից հետո դերերը փոխվել են` հանրապետականները դառել են ընդդիմություն, լևոնականները` իշխանություն: Հանրապետականները էն աստիճանի ասելիք չունեն, որ իրենց ելույթների, քարոզարշավների եթերաժամերի մեծ մասը հատկացնում են Լևոնին: Պարզ ա դրա պատճառը վախն ա: Իսկ վախում է նա, ով զգացել է մոտալուտ պարտությունը: Իսկ լևոնականները, մանավանդ հունվարի 23-ի երթի ու հունվարի 28-ի ավտոշքերթից հետո, հաղթանակից բացի ուրիշ ոչինչ չեն զգացել (մեկ էլ զգացել են որոշ լպրծուն սադրանքներ, բայց սադրանքներից հոգեպես ավելի են ուժեղացել):
Առաջարկում եմ հանրապետականններին որդեգրել հետևյալ լոզունգը`
ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆ, ԴԵՊԻ ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 08.02.2008, 19:11: Պատճառ: Սերժիկ չի Սերժ ա
Եթե մարդուն վստահում են ազգային անվտանգությունը իսկ նա Արմենիկումի Ստոլիկ բացելով է զբաղվում արդեն պիտի մտորումների տեղիք տա ու նրան աշխատանքից ազատելու պատճառ լինի։
Բայց արի ու տես, որ հայաստանում արդյունքում նույնիսկ տեղի է ունենում ազգի անվտանգության համար վտանգավոր ու ճակատագրական դեպք ինչպիսին Հոկտեմբերի 27էր։
Այս ամենից հետո այդ մարդուն խրախուսել ու մինչև ընդհուպ իր համար երկրի նախագահ ընտրել......
Ցանկացած նորմալ երկրում նման բացթողումներով աշխատած անձի կարիեն ՎԵՐՋԱՆՈՒՄ է եթե նրավ ընդհանրապես երկրից չեն վտարում կամ աշխատանքային անփութության համար դատապարտում գոնէ փողային տուգանքի...
Կարճ ասած, եթե անգամ ենթադրենք, որ ՍՍն այն մարդը չէ, որ Հոկտեմբերի 27 կազմակերպի, նման բացթողումը ազգային անվտանգության հիմնական պատասխանատուի - աններելի է ու պետք է սև էջով գրվեր նրա անձնական գործում ու նրան այլևս ոչ մի պատասխանատու աշխատանքի չվերցնեին ուր մնաց պրեզիդենտ ընտրեն...
Ես նույնիսկ կասկածում եմ, որ ՍՍի թեկնածությունը հիմա չեր դրվի նախագահականում եթե Անդրանիկ Մարգարյանը դեռ կենդանի լիներ...
Ինչպես միշտ, հարգարժան voter-ն իրավացի է:
Ես էլ եմ կարծում, որ Ս.Սարգսյանը հոկտեմբերի 27-ի առիթով ենթակա էր հեռացման և պատասխանատվության` պաշտոնական պարտականությունների կատարման մեջ թերանալու համար:
Հիշե'ք, միակ քաղաքական գործիչը, որն այդ հանգամանքներում գտնվեց իր բարձրության վրա` Սուրեն Աբրահամյանն էր, որն ավելի քիչ պատասխանատվություն էր կրում հոկտեմբերի 27-ի համար, սակայն վարվեց ինչպես հարկն էր:
Ս.Սարգսյանի պաշտոնամոլությունն է, որն իմ կարծիքով, նրան բորոշող ամենաբացասական ու վտանգավոր հատկությունն է: Այդպիսի հատկանիշներ ունեցող անձը որևէ ազնիվ մղումներ չի կարող ունենալ հանդեպ իր ժողովրդի, հետևաբար ես իրավունք ունեմ կասկածելու նաև այն կարգախոսների ճշմարտացիությանը, որով նա այսօր բթացնում է մեր ընտրողների գիտակցությունը...
Մասիս-Սիփան ու նաև Վան
Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...
Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր
Ես մի ենթադրույթուն էլ ունեմ, ՍՍի պաշտոնամոլության վերաբերյալ, նա կարծում եմ եկրորդային պաշտոններում իր կյանքը շարունակելու է ու այս նախագահ դառնալու փորձը միայն ձևականություն է, նա իրեն ավելի լավ է զգում եկրորդ դերեում, թաքուն գործերում։
ՍՍն ընտրվլու դեպքում վարչապետ է նշանակելու ՌՔին ու միառժամնակ հետո հրաժարական է տալու, ինչով ՌՔն նորից թամբելու է նախագահի պաշտոնին ու նույնիսկ, շատերի համար անհայտ ՀՀ սահմանադրության եկրիմաստ արգելքը օգտագործելով նորից ընտրվելու է նախագահ - միևնույն անձին երկու անգամ ԱՆԸՆԴՄԵՋ ընտվելու արգելքը շրջանցելու է, քանի որ կստացվի, որ նա ԱՆԸՆԴՄԵՋ չի, որ ընտրվել է։
Այս նախագիծը հավանական է, որ փորձարկվելու է Հայաստանում հետագայում լավ արդյունքի դեպքում Ռուսաստանում կիրառելու համար, որտեղ նույնպես միևնույն անձին զուտ արգելվում է միայն երկու անգամից ավելի ԱՆԸՆԴՄԵՋ անտրվել, բայց ընդհանրապես միևնույն անձին, ինչպես ԱՄՆում է, ոչ հայաստանի ոչ ռուսաստանի սահմանադրությամբ չի արգելվում լինել նախագահ, անվերջ քնակությամբ կարելի է լինել նախագահ ՀՀում ու Ռուսաստանում, կարևոր է երկու ժամկետը մեկ, ինչ որ վստահելի մի անձի դարձնել նախագահ ու հետո «ժողովրդի դժգոհության» քավության նոխազ սարքել հրաժարականի դրդել ու նորից սկսել ամեն ինչ 0-ից ...
Վերջին խմբագրող՝ voter: 08.02.2008, 20:01:
Լավ։ Խնդրեմ
Փոքրիկ ուղղում. ասածս ուղղված է այն զանգվածին, ովքեր լավ էլ տեղեկացված են։
Ասածս ուղղված է ձայն վաճառողներին, վախեցած անձնագրեր հրամցնողներին, իրենց կաշին սպառնալիքներից փրկողներին, անտարբերներին՝ ով լինի, լինի և այլն...
Ավելացնեմ նաև, որ տեղեկացման իրավունքն օգտագործելն այնքան էլ բարդ չէ մեր օրերում, ցանկություն է պետք
Երևի ամբողջ իմ խոսքը չակերտների մեջ էր պետք դնել, որ ուղղակի իմաստով չընկալեիք, բայց այն ուժի մեջ է ու նույնիսկ ուրախ եմ, որ դեռ չի ջնջվել, քանզի ես ասում եմ այն, ինչ կա...
Հ.Գ. Հոկտեմբերի 27-ի հետ կապված բոլոր փաստերն էլ ուժի մեջ են և դրանք երբեք չեն ջնջվի...
Իսկ ես որպես հայ մեզ բոլորիս եմ ամենամեղմը համարում «զոհ», որովհետև մենք հենց այդ օրը կորցրինք մեր պետականությունը։
Վերջին խմբագրող՝ Ծով: 08.02.2008, 22:14:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ