…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Սեր միանշանակ ամեն դեպքում էլ կա: Նայած, թե դու այդ սիրուց ինչ ակնկալիքներ ունես: Սերը կարող է լինել հանդարտ, առանց պոռթկումների, վայէջքների ու վերելքների, այսինքն միապաղաղ ու հանգիստ հարաբերություն: Սակայն դա չի նշանակում, որ տվյալ դեպքում սեր չկա: Ուղղակի այսպես է կոնկրետ այդ անձնավորության հետ ՍԵՐԸ դրսևորվում:
Մեկ այլ անձնավորության հետ կարող է լրիվ այլ մակարդակի վրա սերը լինել՝ կրքոտ, բուռն, միշտ շիակացած մտնոլորտում, երբ մարմնիդ ամեն մի բջիջով նրան ես ուզում: Այս դեպքում էլ սերը այսպես է դրսևորվում:
Ուրեմն ասել, թե առաջին կամ երկրորդ դեպքում սիրահարվածություն է, թե ոչ, սխալ կլինի ասել:
Նախ պետք է քո մեջ փնտրես, թե դու ինչ տեսակի սեր ու հարաբերությու ես ուզում ստանալ, քանի որ ինչպես ասացի, տարբեր մարդկանց նկատմամբ տարբեր տեսակի սեր ես տածում: Խոսքս բոլորովին այն սիրո մասին չէ, որ ասենք տածում ես ծնողի, երեխայի, կամ էլ հայրենիքի նկատմամբ: Տղամարդ-կին հաաբերության մասին է խոսքը: Երբեք նույն սերը չես կարող զգալ երկու տարբեր մարդկանց նկատմամբ: Սերը միշտ տարբեր է լինում:
Իսկ թե ինչպես տարբերել սիրահարվածությունն ու սերը, դժվար է այդ սահմանը գտնել: Ամեն ինչ կախված է հարաբերությունների ընթացքից, քանի որ սիրահարվածությունը դա լոկ սիրո նախնական էտապն է… այսինքն այն ոչ այլ ինչ է, քան սեր: Կախված նրանից, թե ձեր հարաբերությունները ինչպես կընթանան, սիրահարվածությունը կվերածվի սիրո: Այսինքն ցանկացած դեպքում ՍԵՐԸ առկա է: Ամեն ինչ կախված է ձեր երկուսի ցանկությունից ու հետագա արարքներից, որ այն աճի սիրո: Նույնիսկ երբ դուք դա կոչում եք "սիրահարվածություն", այս դեպքում էլ եք սիրում: Համենայն դեպս իմ անձնական կյանքի փորձը այդ է ապացուցում: Չգիտեմ որքանով կարողացա ասելիքս պարզ շարադրել…![]()
Tig (05.03.2009)
Ասածս էլ հենց այն է, որ երբ սիրում ես, համոզված ես լինում, որ սիրում ես, կարիք չես ունենում ինչ–որ հատուկ նշանների, որոնց միջոցով կարողանաս «ախտորոշել», որ իսկապես սիրում ես։ Շատերն արդեն գրեցին սրտի ուժգին բաբախյունի, առանց սիրելիի իրենց կյանքը չպատկերացնելու և այլ նշանների մասին, բայց այդ ապրումները կարող են ուղղակի կրքի նշան էլ լինել, թեև դա բնավ չի նշանակում, որ սիրոն բնորոշ չեն։ Ուղղակի պիտի զգաս, որ քեզ հենց այդ մարդն է պետք, որ առանց նրա կյանք չունես ու համոզված ես (գոնե այս պահին), որ երբեք չես հոգնի նրանից, որ ուզում ես ամբողջ կյանքդ նրա հետ անցկացնել և որ հանուն նրա ամեն ինչի պատրաստ ես։ Իսկ դուր գալ–չգալը շատ ավելի թույլ ու ավելի շատ ուղեղի ոլորտի երևույթ է, քան սրտի։ Չգիտեմ, համենայնդեպս, ես ինքս երբեք չեմ շփոթել այդ երկուսը. և՛ համակրանք եմ զգացել, և՛ սիրահարվածություն, և՛ կիրք, և՛ սեր, ու միշտ իմացել եմ, թե դրանցից որ մեկն եմ զգում, որովհետև միշտ ջանացել եմ մինչև վերջ անկեղծ լինել ինքս ինձ հետ, նույնիսկ այն դեպքերում, երբ այդ անկեղծությունը ինձ, այսպես ասած, այնքան էլ պատիվ չէր բերում... Նույնը խորհուրդ եմ տալիս քեզ. ուղղակի պիտի աշխատես ինքդ քեզ համար պարզել, թե ինչքանով է այդ մարդը քեզ համար թանկ, կարևոր ու անփոխարինելի։ Մի քիչ կոպիտ օրինակ բերեմ. ասենք, եթե դու, տվյալ մարդու հետ լինելով, միաժամանակ մտածում ես այլ «տարբերակների» մասին, այսինքն՝ մտքումդ չես բացառում այլ՝ ավելի հարմար ու ավելի լավ (ամենատարբեր առումներով) տղամարդու հետ լինելու հնարավորությունը կամ հեռանկարը, եթե նման միտք դեռևս զբաղեցնում է քո ուղեղը, ուրեմն հաստատ չես սիրում տվյալ մարդուն, համենայնդեպս, այս պահին չես սիրում, գուցե ժամանակի ընթացքում սիրես, միանգամայն հնարավոր է, բայց ոչ այս պահին։ Խնդրում եմ, այս ասածս քեզ վրա չվերցնես, ուղղակի իմ կարծիքով՝ սա հարմար օրինակ էր ասածս առավելագույնս լուսաբանելու համար։
Ասածներիդ համաձայն եմ, բացառությամբ ընդգծված նախադասությունների... Չեմ կարծում, թե իսկապես սիրելու դեպքում կարելի է խոսել ակնկալիքների մասին կամ այն մասին, թե դու ինչ տեսակի հարաբերություն ես ուզում ստանալ։ Հա, ակնկալիքներ բոլորս էլ ունենք, դա պարզ է, բայց, չնայած այդ ամենին, սերը երբեք մեր պատվերով չի լինում, այսինքն՝ իմ ընկալմամբ, հասկանալու համար՝ սիրում ես, թե ոչ, բոլորովին կարևոր չէ, թե դու ինչ տեսակի սեր կամ հարաբերություն էիր ակնկալում նախքան սիրելդ։ Քեզ համակած սերը կարող է բոլորովին էլ քո ակնկալիքներին համապատասխան չլինել, բայց դրանից չդադարի սեր լինելուց։ Սերը հենց նրանով է սեր, որ չի ենթարկվում մեր բանականության սահմանած կարծրատիպերին, ավելին՝ սերը առավել հաճախ գալիս է հենց քանդելու այդ կարծրատիպերը և ծիծաղելու մեր միամտության վրա, որ համարձակվել ենք սահմաններ դնել այնպիսի անկանխատեսելի, բազմազան ու անսահման զգացմունքի վրա, ինչպիսին սերն է։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ