Chuk (13.11.2013), VisTolog (13.11.2013), Անվերնագիր (13.11.2013), Արամ (13.11.2013), Ռուֆուս (13.11.2013)
Ruby Rue (13.11.2013)
Երբ լսում ես մեծերի (տատիկների, պապիկների, մայրիկների ու հայրիկների) պատմածները, թե ինչպես են ապրել, մի քիչ «նախանձում» ես: Ինչ լավ է եղել, չէ՞...ո՛չ ինտերնետ, ո՛չ բջջային հեռախոս: Մարդիկ իրոք էդ ժամանակներում տարված են եղել գրքերով, նամակներ են գրել ու ստացել, ճիշտ է, հիմա էլ նամակներ կարող ես գրել ու ստանալ, բայց էդ նույնը չէ ախր...Ի՜նչ հույզեր են ապրել, երբ փոստից նամակ են ստացել, ի՜նչ ապրումներով են բացել նամակը, ի՜նչ հույզերով են թղթին երկար գրել իրենց պատասխան նամակը: Ի վերջո, եղել է պարզ մարդկային շփում, թե չէ հիմա ինչ է՝ ֆբ-ով են ծանոթանում, չգիտես ինչ:
Օ՜ֆ, շատերը ինձ կասեն տարօրինակ, բայց մեկ-մեկ շատ կուզենայի էդպես ապրել:
Բայց ներկայումս դժվար կլինի առանց ինտերնետ կոչվածի: Մեր ապրելակերպը ձուլվել է վիրտուալ աշխարհին, և դրա կորուստը շատերի համար շատ ծանր կլինի:
Վերջին խմբագրող՝ Այբ: 13.11.2013, 19:08:
Այբ ջան, նենց ես գրել անհեռախոս ու անինտերնետ ժամանակների մասին, կարծես մի երկու դար առաջ ա եղել։ Հենց մեզնից շատերն էլ ապրել են էդպիսի ժամանակներում։ Ես որ ուսանող էի, մեր կուրսում մենակ մի հոգի ուներ բջջային հեռախոս, որովհետև շատ հարուստ էր, ու մենք իր` բջջային հեռախոս հետը դասի բերելը դիտում էինք որպես իր հարստությունը ցուցադրելու ձև
։ Ու էդ ժամանակ մոտավորապես տենց էլ կար։ Ինտերնետի մասին ուսանող ժամանակ եմ լսել, իսկ օգտվել սկսել եմ ավարտելուց հետո միայն։ Հա, ես տենց հետամնաց եմ
։ Իսկ բջջային հեռախոս մինչև Հայաստանից գնալս չեմ ունեցել, այսինքն՝ վեց տարի առաջ դեռ չունեի։ Լավ էլ ապրում էի։ Հիմա էլ ա չունեցածի հաշիվ. որ լիցքավորելու ահազանգը չտա, չեմ էլ հիշի իր գոյության մասին։
Ինձ համար ինտերնետի հիմնական առավելությունը, բացի էստեղ ռեալ շփման բացակայությունը կոմպենսացնելուց, էն ա, որ ինձ համար, բնավորությունիցս ելնելով, գրավոր արտահայտվելը շատ ավելի հեշտ ու հարմարավետ ա, ես գրավորի մարդ եմ, ու էդ առումով ինտերնետն ինձ համար շատ մեծ առավելություն ա։ Իսկ մնացած առումներով զուտ սովորելու վրա ա, իմ կարծիքով։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հա, իսկականից
Ես էլ եմ հիշում էն անհեռախոս ժամանակները: Ինչ լավ էր... չնայած հիմա էլ նենց ոչինչ, հեռախոսս մենակ մամայիս համար ա, ուրիշ մարդ հազվադեպ ա զանգում: Մեկ էլ հիշում եմ, որ մի ամբողջ տարի ինտերնետ չունեցանք, ստիպված ինտերնետ կլուբերում էի մեյլս ստուգում: Իսկ ձեռագիր նամակներ գրողներ հիմա էլ կան, մարդու մտքին տեղ լինիէն օրը բացել էի պահարանս, արկղերով նամակագրություն էր ընկերուհիներիս հետ, որոնց մի մասը հենց Հայաստանում կամ նույնիսկ Երևանում էին ապրում: Բայց էն ժամանակ հեռախոս գոնե արդեն կար կամ հեչ որ չէ կարելի էր հանդիպել
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ