Ես էլ եմ վերջերս մտածել էս հարցի շուրջ, ու մեկընդմիշտ որոշել եմ, որ երկար ու թշվառ պատմություն ունեցած, ցեղասպանություն տեսած ու անհետացման եզրին գտնվող էս հին ժողովդրից չարժի արագի մեջ գերժամանակակից քաղաքակրթություն ակնկալել, այլ պետք է հանդուրժող լինել, ինչպես կլինեք ձեր ծերացող, բազմաթիվ պրոբլեմների կույտ հանդիսացող հարազատի հանդեպ։ Հանգամանքների բերմամբ, հայերիս ինտելիգենցիայի զգալի մասը կոտորված է, մի զգալի մասն էլ՝ փախած, էդ ո՞նց պիտի հրաշքով էս մնացած մի բուռ ազգն էլ հանկարծ դառնար իմաստուն ու քաղաքակիրթ։
Երիտասարդ սերունդը լավն են, փորձում են, հույս կա, ներողամիտ եղեք, մի չարացեք, սիրեք իրար, դուք պիտի պատկերացնեք, թե ինչքան fucking քիչ ենք մենք։