Վիշապ ջան , եթե երկիր ասելով մենակ սար ու ձոր հասկանանք , ուրեմն դրսումապրելը մի այլ կարգի արդարացվում է, որովհետև մեր սարերն ու ձորերը ոչ մի տեղ չեն փախնելու , ու ինչպես կան այնպես էլ իրենց տեղում հավետ մնալու են: Հարցը հենց պետության ներսում միջանձային փոխահարաբերությունն է , իսկ եթե ավելի ճիշտ լինեմ պետական համակարգի ու հասարակ քաղաքացու միջև եղած հարաբերությունը:Իսկ որ էդ հարաբերությունները , վերաբերմունքը վատ է , դրանում հասարակ քաղաքացին մեղավոր չի:Շատ չփիլիսոփայեմ ու իմ վրա օրինակ բերեմ :
Երբ Բժշկականը ավարտեցի` բեզպիտի մինւտ կարմիր դիպլոմնիկ էի , բոլոր հինգերս էլ սեփական քրտինքի արդյունք էին,այսինքն ես իմ կողմից իմ վրա դրած խնդիրը , որպես այս երկրի քաղաքաղի ազնվորեն կատարել էի, ասել է թե նորմալ սովորել էի ,մանավանդ , որ պետ պատվերի տակ էի, այսինքն պետությունն էր իմ վրա գումար ծախսել: բոլոր չստատցած հինգերիս մեղքն էլ կոռուպցված դասախոսներինն էին:
Հիմա նայի տես , եթե ես լինեի նորմալ երկրում հաստատ դիպլոմս կարմիր կլիներ ու ավարտելուց հետո էլ ինձ ձեռից ձեռ կխլեին:բայց դիպլոմս կարմիր չէր ու կլինօրդինատուրաս մնաց փշալարերին կախված, որովհետև երկու ինստիտուտ ավարտած , գիտությունների թեկնածու հայրս չկարողացավ տարին հազարհինգհարյուր դոլլար տար դրա համար:Առողջ. նախարարությանը ասել է թե Պետությունը, ոչ մի ձև չառաջարկեց, որ ուսումս կիսատ չմնար, որովհետև ինքը խորապես թքած ուներ ես բժիշկ կդառնամ թե չէ:Էդ ընփացքում էնքան դեբիլներ գնացին կլինօրդինատուրա , թող ներվի ինձ այս բառերը,որ ջրի ֆորմուլը չգիտեին, ու կախված դրանց տված կաշառքի չափից մարդ կար պետ պատվերով անցավ մասնագիտական կրթությունը(էսօր դրանց մի մասն ա , որ զբաղված ա համակարգը ջարդուփշուր անելու գործով, որովհետև բիզնեսի նման մի բան ա , ժամանակին փող են դրել , հիմա ուզում եմ տասնապատիկով հետ ստանան):
Մի տարի գործ էի փնտրում, ու համաձայն էի գնալ նույնիսկ շրջան , ասեմ , որ պետությունը ինձ մեծագույն հաճույքով համաձայն էր դեն շպրտել ցանկացած հեռավոր շրջան , բայց դրա համար ոչ մի պայման չէր տալիս : 1999թիվն էր , բժշկի աշխատավարձը 6000 դրամ , ու դա ինձ կոմունալների էլ չէր հերիքելու: Ու երբ դրա մասին նախարարությունում ասում էի մենակ ուսերն էին շարժում : Մի կերպ Երևանում գործ գտա , ասեմ, որ գլխավոր բժիշկը(այսինքն պետության ներկայացուցիչը) գործի վերցրեց երբ կաշառք տվեցի ու դիպլոմիս միջուկի վրա մի այլ կարգի թքած ունեցավ , այսինքն չհետաքրքրվեց, թե ես ով եմ ընդհանրապես:
Հետո էդ նույն պետությունը արդեն գլոբալ իմաստով ինձ մինչև 2002 թիվը աշխատավարձ չտվեց,Ես , արդեն երեք տարի աշխատում էի ու մեր գանձապահին դեմքով չէի ճանաչում:
Վերջը , շատ գլուխդ չտանեմ սկսեցին աղքատավարձy տալ սիստեմատիկ, հենց էդ աղքատավարձը եղավ հիմա էլ գլխավորը սկսեց նալոգ պահանջել ու ես խորը համոզմունք ունեմ , որ էդ նալոգներից ինքը իր վերադասին ա տալիս ու այդպես մինչև բուրգի գլուխ:
Հետո բանը հասավ նրան , որ սկսեցին պահանջել , որ բուժ հիմնարկի վերանորոգման գումար տանք, այսինքն պետությունը իր վրա դրված պարտականությունները դրել է մեր ուսերին:Հետս սկսեցին հերթական արձակուրդ չտալ , ու եթե մարդիկ ուզում են տարին մի անգամ հանգստանան, իրենց հաշվին են արձակուրդ գնում , այսինքն արձակուրդային չեն ստանում: Ի դեպ էս վիճակը ամբողջ համակարգում է , այսինքն համակարգված է , այսինքն պետությունն է անում:Վերջը ես մի այլ կարգի այս ամեն ինչից զզվեցի ու դուրս եկա գործից , որովհետև պայքարել պետության դեմ չեմ կարող , որովհետև երբ պետությունը սկսում է իր քաղաքացիներին վերաբերվել , որպես համբալի, դրա հետ կամ պետք է հաշտվես կամ հեռանաս:
Հիմա էս էքսկուրսիս իմաստը էն էր , որ հայրենիքը մենակ սար ու ձոր չի , այլ նրանում ապրող մարդիկ են ու անկեղծ ասած իմ կարծիքով առաջին հերթին մարդիկ են , ու հասարակ քաղաքացին եթե սպրոս ունի պետությունից ու նրանից դժգոհ է, կամ եթե հիասթափվում ու գնում է երկրից, դրանից իր սերը Արագածի , Գառնու Գեղարթի հանդեպ չեն պակասում , ինքը էդ պետական համակարգում աշխատող ու թվում է թե պետության կողմից հսկվող մարդկանցից է զզված հեռանում:
Էջանիշներ