Գիտես ոնցա, մեր մոտ Հայրենիք և պետություն գաղափարները տարանջատված են: Մենք սիրում ենք մեր Հայրենիքը, բայց փախնում ենք պետությունից: Էն որ դրսում սկսում են կարոտախեղդ լինել կարող ա պետությունն են կարոտում? Իհարկե ոչ կարոտում են երկիրը, կարոտում են հայրենիքը: Մի հատ լավ երգ կար.. С чего начинается Родина..Հիմա պետությունը եկել կանգնելա մարդու և Հայրենիքի միջև, ու այդ կապը հզորացնելու փոխարեն թուլացնումա: Կարծում եմ տեսակետս բացատրեցի:
Ղարաբաղը նախկին Հայաստանի մաս ա, որ հիմա անկախությունա ձեռք բերել և մենք պետք ա ամեն կերպ օգնենք: Այո դրանք տարբեր պետություններ են բայց նույն ձևի չի ոնց որ Վայքն ու Շիրակը: Հետագայում միգուցե և դառնա, բայց ներկա պահին այդպես չի ու պետք էլ չի որ լինի: Երկուսում էլ հայեր են ապրում:
Ribelle (28.03.2009)
Շա՜տ ... Պարզապես վախենում եմ անօրինականությունից և մարդու իրավունքների ոտնահարումից: Դրսում ապրելով ուզես թե չուզես տարբեր է ձևավորվում մտածելակերպդ: Ես ինձ չեմ կարողանում պատկերացնել մաղարիչ, ծանոթ-մանոթ, վեճ-կռիվ և նման իրավիճակներում:
Այ, հաճույքով հանգիստ մի գյուղում կապրեի, միրգ ու բանջարեղեն կցանեի, գյուղական ճաշեր կսարքեի և հյուրեր կընդունեի: Ամիսը մեկ էլ կգայի քաղաք, կարոտս առնելու:Բայց կով կթել չկա:
![]()
Մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն:
Հրանտ Մաթևոսյան
Լուսաբեր (02.04.2009)
չէ, չեմ ուզում:
ստեղ ես չեմ ապրում... յոլա եմ գնում: Ստեղ յոլա գնալու տեղ ա:
Երբ ես դեռ նոր էի սկսում աշխատել գրքիս վրա, իմ առջև կանգնեց մի քանի սկզբունքային հարցերի լուծում տալու անհրաժեշտությունը: Պահանջ առաջացավ, այսպես ասած, ձևավորել իմ մեթոդը: Մեթոդիս կարևորագույն բաղադրատարր-հարցերից մեկն էլ սա էր -Իմ համոզմամբ, Հայաստան բառը ինքնին, նշանակում ա տեղ, որտեղ ապրում են Հայերը: Այս իմաստով Շիրակ, Սյունիք, Արցախ, բոլորն էլ Հայաստան են:
Ինչ հասկանալ "Հայաստան" հասկացության տակ?
Չծիծաղեք - հեշտ հարց չէ: Ընդ որում, բավականին բարդ է "Հայաստան" -ի հատկապես արևմտյան սահմանի որոշումը: Օրինակ -սկզբում ես որպես այդպիսին ընտրել էի Եփրատ գետը, բայց ընթացքում զգացի, որ սկզբունքային լրջագույն սխալ եմ անում: Ի վերջո հանգեցի սրան
Հատված <Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք: Գիրք 1>-ից
<1. "Հայաստան" հասկացությունն ընդգրկում է պատմական Հայաստանի 18 նահանգ (Մեծ Հայքի 15 նահանգները, Փոքր Հայքը, Հայոց Միջագետքը և Կիլիկիան) և երկրագնդի վրա համապատասխանում է Կիլիկիա նահանգի Անամուռ հրվանդանից 32.8-րդ արևելյան երկայնությամբ մոտավորապես ուղիղ դեպի հյուսիս, Անտիտավրոսյան լեռներով դեպի հյուսիս-արևելք, Արգեյոս լեռան հարավով Ծամնդավ (Սեյհան) գետի վերին հոսանք, 37-րդ արևելյան երկայնությամբ մոտավորապես ուղիղ դեպի հյուսիս` մինչև Սև ծով, Սև ծովի ափից սկսած 41.8 հյուսիսային լայնությամբ մոտավորապես ուղիղ դեպի արևելք մինչև Կուր գետ, Կուր գետով մինչև Կասպից ծով, Կասպից ծովի ափից սկսած 38.5 հյուսիսային լայնությամբ մոտավորապես ուղիղ դեպի արևմուտք մինչև Տրպատունիք գավառի հյուսիս-արևելք` 46.3 արևելյան երկայնություն, 46.3 արևելյան երկայնությամբ` Տրպատունիք գավառի արևելյան սահմանով դեպի հարավ մինչև Վարառատ գետ, նրանից ուղիղ դեպի արևմուտք, Արասխ գետ, Զագրոշի լեռնաշղթա, նրանից 36.9 հյուսիսային լայնությամբ` մոտավորապես ուղիղ դեպի արևմուտք, Ամանոսյան լեռներով հարավ` մինչև Մուսա լեռան մոտի Միջերկրական ծովի ափ սահմանագծի միջև ընկած տարածքին: Երկրագնդի հենց այս մասում տեղի ունեցած իրադարձություններն են հիմնականում իմ կողմից ենթարկվել ուսումնասիրության:>
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Հետաքրքիր է, կարդացեք…
http://village-fool.livejournal.com/
Իդեպ, պատմողը հայրենադարձ է:
Վերջին խմբագրող՝ Fedayi: 03.05.2009, 23:47:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
Տատ (03.05.2009)
Զզվում եմ քամակ մտնող հայերից. աչքները դուրս, իրանք քոչվոր…![]()
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
Կարդացի։ Ամեն ինչ չափազանցեցված է մի այլ ձևի։
Պատմում է, ոնց է Մյունխենի օդանավակայանում ժամ ու կես ռեգիստրացիայի համար հերթ կանգնել, հետո երբ հասել են Երևան, նույն բանը այստեղ տևել է 15 րոպե։ Աբսուրդ համեմատություն է, չէ՞։
Կամ բնության մասին հատվածը։ Ես ի տարբերություն հեղինակի զրուցակցի, եղել եմ թե Սևանում, թե Դիլիջանում, թե Ղարաբաղում: Հա, համաձայն եմ, վատ տեղեր չեն, բայց ախր շատ կեղտոտ են, ինչը ամբողջ տպավորությունը փչացնում է։ Չգիտեմ ինքը Սկանդինավյան որ երկրի մասին է պատմում, ես միայն Ֆինլանդիայում եմ եղել։ Ու այնտեղի բնությունն իրոք արտակարգ է։ Փոքր լճերը (որոնք շատ էլ լավ լճեր են, ոչ թե ջրափոսեր) հանդիպում են ամեն քայլափոխի ու շատ են գեղացկացնում պատկերը։ Ծառերն էլ են շատ գեղեցիկ։
Բոլորովին ոչ: Նախ, նա նշում է, որ Մյունխենում արտառոց վիճակ էր, դրա համար երկար էր տևում, երկրորդ՝ վերջին տարիներին ապշում եմ «արդեն ոչ, սովորեցիԵրևանի օդանավակայանի հերթերի արագությունից, երրորդ՝ նա խոսում է հայ ամբոխի պահելաձևից այնտեղ և այստեղ: Ճիշտ է:
կավելացնեմ, որ Զվարթնոցում եվրոպական տուրիստների վարքից պատրաստ էի կոշիկս տալ նրանց գլխով, իհարկե ամաչեցի: Եթե Ցյուրիխում մի հայ այդպես իրեն պահի հերթում՝ ոչ չք չի ամաչի հիշեցնել, որ նա հյուր է:
Ի՞նչը ոչ: Ռեյսի ռեգիստրացիան համեմատել անձնագրային ստուգման հետ ու հպարտությամբ ասել, որ այնտեղ մեկ ու կես ժամ տևեց, իսկ մեզ մոտ 15 րոպե, դա նորմա՞լ է: Զվարթնոցի նոր տերմինալը շատ լավն է, դա բոլորն էլ ընդունում են, բայց համեմատությունը պետք է կոռեկտ լինի:Բոլորովին ոչ
Հայ ամբոխի պահելաձևը քննադատել կարելի է և առանց Եվրոպան վատաբանելու, ինչը գրեթե ամեն նախադասության մեջ անում է հեղինակը:
Պատմության բաժնում համշենահայերի թեման փակ է...
Ուրիշ հարմար թեմա չգտա...
Ովքե՞ր են համշենահայերը. Թուրքագետի պարզաբանումը
08:00 • 13.05.11
Օրերս Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը գրել է, որ Ղրղըզստանում ապրող համշենահայերի 200 ընտանիք ցանկություն է հայտնել բնակություն հաստատել ԼՂՀ-ում։ Tert.am-ը համշենահայերի խնդրի շուրջ զրուցել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ:
Ըստ նրա՝ այսօր Թուրքիայում կա մոտ 150 հազար համշենահայ. նրանց 40 հազարը պահպանում է ազգային ինքնագիտակցությունը, յուրահատուկ հայկական բարբառը, շատ մինչքրիստոնեական և քրիստոնեական սովորույթներ:
Մելքոնյանի խոսքով՝ մի քանի անգամ համշենահայերը Խորհրդային կամ անկախ Հայաստան վերադառնալու պատրաստակամություն են հայտնել, սակայն ոչ ճիշտ քաղաքականության պատճառով հերթական անգամ վատնվել է նրանց վերադարձնելու և վերաինտեգրելու հնարավորությունը։
«Համշենահայերի վերադարձի ծրագիրը լուրջ, իրատեսական ծրագիր էր. մարդիկ եկել էին Հայաստան, ուսումնասիրել, թե որ տարածաշրջաններն են, որ խիտ բնակեցված չեն և հարմար են իրենց համար (նրանք հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, և նրանց անհրաժեշտ են լեռնային շրջաններ, արոտավայրեր)։ Սակայն չի եղել համապատասխան պետական մոտեցում, և ծրագիրը խափանվել է»,- ասաց թուրքագետը։
Նա խուսափեց ճշգրիտ նշել Հայաստան վերադառնալ ցանկացողների թիվը, քանի որ այն «պարուրված է փակ խորհրդավորությամբ», սակայն, ըստ նրա, ամենայն հավանականությամբ՝ առաջին ծրագիրը 700-800 հոգու համար է նախատեսված եղել։
Ըստ Մելքոնյանի՝ ոմանք խոսում են Թուրքիայում ապրող շուրջ 1.5 մլն համշենահայերի մասին, սակայն դա այդքան էլ իրական չէ՝ նրանք մոտ 150 հազար են։ Նա համշենահայերին դասակարգեց ըստ երեք խմբի. «Առաջինն արևելյան խումբն է, որոնք չնայած ընդունել են իսլամ, բայց մինչ օրս ապրելով Թուրքիայում՝ պահպանել են հայերեն բարբառը։ Ընդ որում, համշենի բարբառի մեջ կան գրաբարյան շերտեր, որ նույնիսկ մեր գրական լեզվում չեն պահպանվել» ։ Այս խումբը, որ պահպանել է նաև քրիստոնեական որոշ սովորույթներ՝ պարեր, երգեր, մոտ 40 հազար է։
Երկրորդն արևմտյան խումբն է, այն ապրում է Թուրքիայում, լիովին մուսուլմանացած- թուրքացած, իրենք իրենց չեն համարում հայ։ Նրանք կորցրել են լեզուն, բայց պահպանել են հայկական մշակույթի շատ տարրեր, և այսօր նրանց շրջանում տոնվում է Վարդավառը, Աստվածածնի վերափոխման տոնը, մինչքրիստոեական որոշ տոներ: «Օրինակ անձրևի աղոթքը, երբ երաշտի ժամանակ հավաքվում են և բեմականացված միջոցառումներ են անում՝ երկնքից անձրև խնդրելով։ Այս տոնը կա նաև Սյունիքում, Հայաստանի այլ վայրերում»,- նշեց նա։
Երրորդ՝ հյուսիսային խումբն ընդգրկում է քրիստոնյա համշենահայերին, որ այսօր ապրում են Ռուսաստանում, Սոչիում, Բաթումում, խոսում են իրենց յուրահատուկ համշենի բարբառով, պահպանում են ազգային մշակույթը։
Հայաստանը համշենահայերին պետք է վերաինտեգրի հայությանը
Ըստ Մելքոնյանի՝ այս պահին Հայաստանը պետք է օգտագործի համշենահայերի՝ հայկական արմատներին վերադառնալու ցանկությունը, նրանց մեջ ազգային ինքնագիտակցության զարթոնքը և վերաինտեգրի նրանց հայությանը։ «Դրա համար ոչ միայն պետք է գլոբալ քայլերի մասին մտածենք, այլև կարողանանք լավ հասկանալ, թե որոնք են այն հանգամանքները՝ թրի և անընդմեջ վախ ու սպառնալիքի մթնոլորտը, որոնցով պայմանավորված նրանք փոխել են իրենց կրոնը։ Եվ երբեք չմոռանանք, որ պատմական բազազան փորձություններից հետո այսօր նրանք փորձում են գտնել իրենց ինքնությունը»,- նշեց թուրքագետը։
Համշենահայերն, ինչպես պատմեց թուրքագետը, առաջացել են 8-րդ դարում, երբ Արագածոտնի և Կոտայքի գավառներից շուրջ 12 հազար հայեր Համամ Ամատունի իշխանի գլխավորությամբ, խուսափելով արաբական հալածանքներից, տեղափոխվել են և հաստատվել Սև ծովի հարավարևելյան ափին։
Հետագայում Համամ Ամատունին կառուցել է քաղաք՝ անվանելով այն Համամշեն, որի սղմամբ էլ հայերը կոչվել են համշենցիներ. այստեղ է այսօր Հեմշին գյուղաքաղաքը։ «Գիտական գրականության մեջ, ընդհանրապես, նրանց կոչում են պոնտահայեր»,- նշեց թուրքագետը։
Հայերն այստեղից տարածվել են, լայնացրել իրենց աշխարհագրական սփռվածությունը. հաստատել իրենց տարածքի կիսանկախ գոյությունը մինչև 15-րդ դար։ Իշխել են Ամատունի, Բագրատունի իշխանական տան ժառանգները, «իշխաններն ամեն դեպքում հայ ազնվականներ են եղել»։
15-րդ դարում, երբ թուրքերը գրավել են տարածքը, և հիմնել Օսմանյան կայսրությունը, սկսվել են տարածքում ապրող ոչ մուսուլմանների՝ հայերի, հույների, վրացիների և լազերի նկատմամբ կիրառել են բռնի իսլամացման քաղաքականություն։ 18-րդ դարի սկզբին նրանց մի մասը կրոնափոխ է եղել՝ մեծամասամբ, առերևույթ, բայց մի մասն էլ պահպանել է քիստոսնեությունը։ Քրիստոնեությունը պահած համշենահայերի մի մասն արտագաղթել է Աբխազիա, Աջարիա՝ խուսափելով կրոնական ճնշումներից։
Խորհրդային շրջանում սովետաթուրքական՝ Կարսի պայմանագրի համաձայն Բաթումի նահանգի մի շարք գյուղեր անցնել են խորհրդային միությանը, իսկ մյուսները մնացել են Թուրքիային. երկու կողմի գյուղերում էլ դեռ 18-րդ դարից ապրում էին մուսուլմանացած համշենահայեր։ Հետագայում, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1944թ, Ստալինի հրամանով այս մուսուլման համշենահայերը աքսորվում են Միջին Ասիա՝ Ղրղըզստան, Ղազախստան ի մի շարք վայրեր, քանի որ Ստալինը նրանց համարում էր պոտենցիալ լրտեսներ, իսկ Թուրքիայի վրա հարձակվելու հարցը ակտուալ էր։ Միջին Ասիայում համշենահայերը ստեղծել են բնակության վայրեր և շարունակել պահպանել իրենց սովորույթները և հետաքրքիր հայկական բարբառը։
Համշենահայերը ԽՍՀՄ-ի օրոք ցանկացել են վերահաստատվել Հայաստանում
Խորհրդային Միության փլուզման տարիներին համշենահայերի մի մասը ցանկություն է հայտնել վերադառնալ Հայաստան, վերինտեգրվել, սակայն ներգաղթի ծրագիրը խափանվել է. ուղղակի կոնկրետ քայլեր չեն արվել։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ Միջին Ասիայի՝ Կրասնադարի, Աբխազիայի հայ քրիստոնեական համայնքներում, նրանք ինտեգրվել չեն կարողացել. ջրբաժանը եղել է կրոնական։ «Սակայն մի մասն էլ ջերմ ընդունելություն է գտել դրսի որոշ համայնքներում, և ասեմ, ձեզ, նրանցից շատերը հետագայում քրիստոնեության են դարձել»,- նշեց թուրքագետը։
«Որպես քրիստոնյաներ, մենք պարտավոր ենք փորձել ճշմարիտ ուղուց շեղվածներին հասկանալ և ընդունել. գուցե դա է ճանապարհը, որ նրանք վերստին դառնան իրենց արմատներին, լիարժեք գտնեն իրենց ինքնությունը՝ դառնալով ՀՀ քաղաքացի, հայ քրիստոնյա»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։
Tert.am
հ.գ. համշենահայերի Հայաստան գալուն և բնակվելուն միանշանակ կողմ եմ, սակայն նրանց քրիստոնեացնելուն կողմ չեմ, մարդիկ դարերով ձևավորել են իրենց յուրահատուկ կրոնը և սխալ կլինի նրանց "պարտադրել" և չենք էլ կարող... Ժամանակի ընթացքում, եթե իսլամը նրանց մեջից մաղվի՝ մաղվի, եթե ոչ էլի վատ չի: Կարևորը կրոնը չի, այլ հայ լինելու ինքնագիտակցությունը...
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Աբելյան (13.05.2011)
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն (բառն) եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նայիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։
Ո՛ւր էլ լինեմ - չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր -
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան - յա՛րն եմ սիրում։
Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։
Ոչ միայն ուզում եմ, այլև պնդում եմ![]()
Այլ տեղ չեմ էլ ուզում (չեմ էլ կարող)
Թարմ նորություններ Իսրաելից: Մեր աշխատակիցներից մեկը մոտ 1 տարի է ինչ գտնվում է Իսրաելում: Ինքը ընտանիքով այնտեղ է գտնվում իրենց երեխայի քաղծկեղի բուժման կուրս անցնելու նպատակուվ...
Բայց սրա մաիսն չեմ ուզում խոսել: Երեկ եկել էր /վիզայի կնիքի երկարացման հարց ուներ/ ու պատմում էր այնտեղի կյանքի մասին: Ասում է զուտ տեխնիկական առումով են առաջընթաց ապրում, մնացած բոլոր հարցերով ասում էր, որ Հայստանում վիճակը շատ ավելի լավ է: Եվ ամենակարևորը մարդկային փոխհարաբերությունների հարցը: Ասում է այս ժամանակահատվածում իր մոտ բարձրացել է հայրենասիրության աստիճանը, ասում է "էն որ ասում են երկիրը երկիր չի... դա Իսրաելի մասին է ասված...": Մի խոսքով ահագին իրավիճակների մասին պատմեց, որոնք Հայաստանում շատ ավելի լավ են: Եվ վերջում ասեց, որ Հայաստանից գնացած այն մարդիկ, որ էլ հետ դարձի ճանապարհ չունեն, այսինքն ամեն ինչ ծախալ գնացել են, երբ իմանում էին, որ հիմա Հայաստանում իրենց այնտեղի արած աշխատանքով շատ ավելի լավ կապրեին... նրանց աչքերը փոշմանած հայացք էին ընդունում... Այստեղից գնացած լիքը մարդիկ կան ովքեր չարքաշ աշխատանք կատարելուվ հազիվ ծերը ծերին են հասցնում, այսինքն նրանց ապրելակերպի մեջ փոփոխություն չի եղել... էլ գնալու իմաստը ո՞րն էր...
հ.գ. կիրակի օրը պարի միջոցառման ժամանակ ակտիվ պարողներից մեկին CD նվիրեցի ու պարզվեց, որ մի քանի ամիս առաջ Հալեպից էր տեղափոխվել Հայաստան, ընդմիշտ հաստատվելու ցանկությամբ![]()
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ