Վայ ինչ եք ասում, ոչ թե Հայաստանում, այլ Երևանից դուրս եմ գալիս, մի ժամից ուզում եմ ետ գալ, տեղ չեմ գտնում
Մի քիչ զգույշ… Ում ոնց, բայց Քաղաքացուն չի կարելի տենց բան ասել: Մարդը ԱՄՆ-ի քաղաքացի է:Այն ենք գտել ինչը անհնար էր գտնել Հայաստանում:
Զզվում ես, որովհետև չես տեսել թե պետությունը ինչքան հնարավորություններ է տալիս մարդկանց միայն ու միայն լավ ապրելու համար:
Պրեզիդենտի անունը հելած է դրա համար էլ երևի անուն ես դնում, բայց իզուր:
Աստված բոլորիս իրենց ուզածը տա:
Ինձ համար այս թեմայում ամեն ինչ պարզ ա, ու Հայաստանին այլընտրանք չկա:
Բայց մի հատ Եռաբլուր բարձրացեք...
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
Հա ուզում եմ։Ուզում եմ ապրել լավ Հայաստանում,իսկական Հայաստանում։Ու համոզված եմ,որ մեզնից մեծ բան ա կախված;ՈՒ անտարբերությամբ,թողնել գնալու փոխարեն կմնամ,ու ամեն ինչ կանեմ,որ, եթե ոչ ես,գոնե իմ էրեխեքը ապրեն հարուստ, հզոր ու մեծ Հայրենիքում։ՈՒզու՞մ ես ապրել Հայաստանում
«Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
Մովսես Խորենացի
Ես չլնեմ հարցումները տարիներով կկանգնեն:
Գրում եմ, որ թեման կանգնած չմնա:
Ափսոս էստեղ ընտրածս տարբերակը չեմ կարող փոխել Կուզոմ ապրել Հայաստանում, չէ ես պիտի ապրեմ հենց Հայաստանում, որովհետև էստեղիկց լավ տեղ չկա
Հայաստանը մեր հայրենիքն է և մենք` հայերս, ոչ մի տեղ ավելի ազատ չենք կարող մեզ զգալ, քան Հայաստանում: Դա արդեն ուրիշ թեմա է, որ Հայաստանը բազմաթիվ թերություններ ունի, բայց մեկա, Հայաստանը մերնա ու եթե մենք` հայերս չապրենք Հայաստանում, ապա ով ապրի................
Կարդացեք Հ. Շիրազի << Հայոց լեզուն մի հայրենադարձ պատանուն>> բանաստեղծությունը, ու եթե մեկը դա կարդալուց հետո ասի, որ ինքը Հայաստանում չի ուզում ապրել, ուրեմն ինքը ՀԱՅ չի.......
ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ԳԵՐԱԿՇՌՈՂ ՄԱՍԸ ԻՐ ԱՊԱԳԱՆ ՏԵՍՆՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ
Հայաստանի բնակչության 23 տոկոսն իր ապագան տեսնում է երկրի սահմաններից դուրս` վկայում են Gallup հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները: Այդ ցուցանիշով Հայաստանը զիջում է Հարավային Կովկասի իր հարեւաններին. նույն հարցումների տվյալներով` արտագաղթելուն դեմ չէին լինի Ադրբեջանի բնակիչների 28 եւ Վրաստանի բնակիչների 26 տոկոսը: Ընդհանուր առմամբ, ավելի քան 80 երկրներում Gallup-ի անցկացրած հարցման տվյալներով, հայրենիքի սահմաններից դուրս նոր կյանք սկսելուն հակված է աշխարհի բնակչության 25 տոկոսը: Այս առումով առաջատարը աֆրիկյան երկրներն են: Օրինակ, Սիերա Lեոնեի բնակչության 65 տոկոսը առաջին իսկ հնարավորության դեպքում կգերադասեր լքել երկիրը: Նիգերիայում նման մարդկանց թիվը կազմում է 58 տոկոս: ԱՊՀ-ի երկրներից այդ ցուցանիշով առաջատարը Մոլդովան է, որի բնակիչների 31 տոկոսը ցանկանում է լքել երկիրը: Ռուսաստանում այդ ցուցանիշը գրեթե կրկնակի ցածր է` մոտ 17 տոկոս: Արտագաղթի նկատմամբ խիստ բացասաբար են տրամադրված Սաուդյան Արաբիայի եւ Ավստրալիայի բնակիչները. այս երկրներում հարցվածների ավելի քան 90 տոկոսը որեւէ պարագայում չի պատրաստվում լքել հայրենիքը: Անցկացված հարցումների արդյունքում Gallup-ի մասնագետները մի շարք օրինաչափություններ են ի հայտ բերել` կապված մասնավոր տրասնֆերտների հետ: Նրանք հերքում են լայնորեն տարածված այն տեսակետը, թե արտերկրից հարազատներին ուղարկվող գումարները կրճատում են արտագաղթի ծավալները: «Իրականում մասնավոր տրանսֆերտները յուրատեսակ խթան են դարձել արտագաղթողների համար: Մարդիկ, արտերկրում բնակվող հարազատներից գումար ստանալով, աստիճանաբար հակվում են այն տեսակետին, թե բարեկեցիկ կյանքի հասնելու միակ ձեւը արտագաղթելն է», - ընդգծում են Gallup-ի փորձագետները: ՄԱԿ-ի հրապարակած վերջին տվյալներով` աշխարհի բնակիչներից ավելի քան 200 միլիոնն ապրում է ոչ այն երկրում, որտեղ ծնվել է: Հարազատներին նրանց կատարած դրամական փոխանցումների տարեկան ծավալը կազմում է շուրջ 300 միլիարդ դոլար:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
Ուզում եմ և շուտով կանեմ։ Վերջին տարիների քայլերս դրան են ուղղված։ Գնացել եմ ոչ դժվարությունների, ոչ էլ նախագահների պատճառով, կվերադառնամ` նույնիսկ եթե սիրածս ԼՏՊ ն գրավի իշխանությունը։
Օդ չկա՞...Միայն Հայաստանում կա լիարժեք օդ հայի համար։ միայն այնտեղ եմ ինձ "ես" զգում։ Ճիշտն ասած, երբեք չեմ էլ դադարել այնտեղ ապրել...
Ինչպե՞ս կարող է մարդ իր հայրենիքը չսիրի… Մեկը ես, հեչ դեմ չեմ լինի դուրս գալու, ման գալու, բայց միայն ժամանակավոր… 1 շաբաթ, 1 ամիս, բայց վերջը էլի Հայաստանը, իմ քաղաքը, իմ տունը, իմ սենյակը կարոտում եմ: Մի բան, որ գիտես քոնն է ու լիարժեք կարող ես ասել ԻՄ ՔԱՂԱՔԸ, ԻՄ ԼԵԶՈՒՆ… Դա երբեք չես ասի Ռուսաստանում, ԱՄՆում կամ Գերմանիայում… Չէ, ես երբեք Հայաստանից դուրս չէի ապրի:
Чужбина жарко обнимает, да только не любит!!!
Հայտնի երգից...
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ