Եթե ինձ նույն հարցը տային երկու տարի առաջ, ես կպատասխանեի, որ ոչ մի տեղ էլ չեմ գնա, Հայաստանից կբացակայեմ միայն մի քանի ամսով ու էլի կվերադառնամ:
Եթե նույնը հարցը տային մի տարի առաջ, ես կպատասխանեի, որ միայն մի քանի տարով կգնամ սովորելու/աշխատելու, հետո կվերադառնամ, քանի որ Հայաստանին պետք կգամ:
Եթե նույն հարցը տային մի քանի ամիս առաջ, ես կպատասխանեի, որ ուզում եմ հեռանալ ու մեկ-մեկ հյուր գալ Հայաստան:
Իսկ այսօր պատասխանս ամենավատն է. ես չեմ ուզում ապրել Հայաստանում, չեմ ուզում հիշել, որ այստեղ ապրել եմ: Ուզում եմ հեռանալ ու մոռանալ այս երկրի գոյության մասին:
Ես չեմ ուզում ապրել մի երկրում, որտեղ ժողովրդի նյարդային հյուսվածքը փոխարինվել է ճարպային բջջանքով:
ես սիրում եմ Երրորդ մասը ,սիրում եմ Երևանը, սիրում եմ Հայաստանը . . .
կգնայի 10 օրով Մադրիդ ,10 օրով Մարսել ,երևի 5 օրով էլ Մեքսիկա ու էլ տեղ չէի գնա
ԱՌԱՋ ԴԵՊԻ ԼՈՍ...
Իսկ ես Ղարաբաղը Հայաստանից դուրս չեմ համարում (չնայած,որ իրենք` ղարաբաղցիները հաճախ դեմ չեն առանձին ազգ համարվելուն )
Հ.Գ. համ էլ Հայաստանի հրաաաաշք տարածաշրջաններից մեկն է
Չէ, ինչ ուզում եք ասեք ու արեք, մնում եմ!!!
Բայց առաջին հնարավորության դեպքում կմեկնեմ եվրոպական որևէ երկիր` ուսումս շարունակելու:
Հետո դժվարությամբ, բայց կպոկվեմ էդ երկրից (ինձ համար տրօրինակ էր բացահայտել, որ մեջս կարոտախտի բացիլ չկա), հետո կզարմանամ, թե ոնց էի դիմանում առանց էստեղի ...
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Շուտով բանակ եմ գնում: Այսօր ընկերոջս հետ Եռաբլուր բարձրացանք: Մտքերի մեջ ընկա:
Մտածեցի` մարդիկ այդ ծայրահեղ վատ պայմաններում գնացին ԴԺՈԽՔ, զոհվեցին, մեզ տվեցին խաղաղություն, էն երկիրը, որի մասին այն ժամանակ կերազեին, ռումբերի տակ ընկնելով մեզ նվիրեցին էն լռությունը, որը տիրում էր այսօր բլրում: Նվիրեցին, որ գնալով շնորհակալություն հայտնենք? Էդքան թույլ ենք, էդքան ենք հարգում նրանց հիշատակը: Լավ խոսք կա մի հատ. "Ավելի լավ ա չոր հաց տանը, քան` համեղ կերակուրներ օտար երկրում", մի հատ էլ կա."Հայրենիքը չեն սիրում նրա համար, որ այն լավն է կամ մեծ է, այլ` որ ՔՈՆՆ է": Հայրենիքից չեն հիասթափվում, հիասթափվում են որոշ մարդկանցից, որոնք իշխանությունն օգտագործում են սեփական երկրի դեմ, հայրենիքը ընտանիքդ է, ընկերներդ, շրջապատդ ու հասարակ ժողովուրդը:
Ու մի բան էլ` ՓԱՌՔ ԱՍՏԾՈՒՆ` այսօր միգրացիոն հաշվեկշիռը դրական է Հայաստանում, այսինքն ներգաղթողների թիվը գերազանցում է արտագաղթողներին: Դե գնացողը թող գնա, ինչ է թողելու հաջորդ սերնդին` վատագույն դեպքում` սևամորթ մի ամերիկահայ, լավագույն դեպքում էլ` մի ծոռ` Սվետլանա անունով: Մյուս կողմից էլ, դրանով ֆիլտրվում է ազգը /կարծում եմ հասկացաք/:
Շնորհակալ եմ:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
Օտար երկրում ապրել չի նշանակում, որ բոլորն են համեղ կերակուրներ ուտում: Թեկուզ վերցնենք փոխհարաբերական իմաստով:
Նմանապես, հայրենիքից հեռանալ չի նշանակում, որ հայրենինքն արդեն ուրիշինն է...
Ինչ վերաբերվում է թեմային, ապա մի տարի առաջ «վազելով էլ կգայի», բայց հիմա ճիպոտով էլ քշեն, Հայաստան չեմ:
Լոսն էլ ա քիչ-քիչ «Հայաստանանում»:
Լիովին համաձայն եմ թավատառ գրվածի հետ: Բայց ես չեմ կարող սիրել հայրենիքը, որովհետև այն այլևս իմը չէ: Ինձ համար հայրենիքն իմ լեզուն է ու այն փոքրաթիվ մարդիկ, որոնք այսօր կիսում են գաղափարներս: Առաջին հերթին ընտանիքս է:"Հայրենիքը չեն սիրում նրա համար, որ այն լավն է կամ մեծ է, այլ` որ ՔՈՆՆ է": Հայրենիքից չեն հիասթափվում, հիասթափվում են որոշ մարդկանցից, որոնք իշխանությունն օգտագործում են սեփական երկրի դեմ, հայրենիքը ընտանիքդ է, ընկերներդ, շրջապատդ ու հասարակ ժողովուրդը:
Ճիշտ ես, ֆիլտրվում է, բայց վատ իմաստով:Մյուս կողմից էլ, դրանով ֆիլտրվում է ազգը /կարծում եմ հասկացաք/:
Համաձայն եմ Բյուրակնի հետ: Նոր կհասկանաք, թե ինչի համար էի 6-7 ամիս առաջ թեմաներից մեկում վեճի բռնվել: Ինձ թվումա կամաց-կամաց պետք է հասկանալ:
Որքան շատ եմ մտածում Հայաստանից հեռանալու մասին, այնքան լավ եմ հասկանում, որ երբեք չեմ հեռանա, որովեհտև դու միայն ՔՈ Երկրում Ես Լիարժեք ՄԱՐԴ: Ուրիշ տեղ դու 3-րդ, 4-րդ կարգի մեկն ես, ով երբեք չի դառնա յուրային:
Let`s break the rules, ignore society...
Շատ կներես, բայց ես ուրիշ երկրներում ինձ ավելի լիարժեք եմ զգում, քան Հայաստանում: Այստեղ օդը քիչ է, խեղդվում եմ: Ամեն ինչն էլ քիչ է:Որքան շատ եմ մտածում Հայաստանից հեռանալու մասին, այնքան լավ եմ հասկանում, որ երբեք չեմ հեռանա, որովեհտև դու միայն ՔՈ Երկրում Ես Լիարժեք ՄԱՐԴ: Ուրիշ տեղ դու 3-րդ, 4-րդ կարգի մեկն ես, ով երբեք չի դառնա յուրային:
Ատում եմ ատելությունը, ներում՝ աններելիին:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ