Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Բայց ինչի՞ ես տենց վստահ )))
Մեկը ես, եթե մարդկանց պատմեի, թե իրականում ոնց են գլխիս սարքել, հաստատ երբևէ ոչ մեկի մտքով չէր անցնի Հայաստան գալ:
Փոխարենն ասում եմ, որ պատճառը սոցիալական վիճակն ու աշխարհագրական դիրքնա:
Սովետից անկախացման հետևանքով փլված տնտեսություն, պատերազմից հետո փակ սահմաններ ու տենց:
ՈՒ ում էլ ճանաչում եմ՝ նման մի բան պատմում են:
Էն էլ եթե պատմելուց են լինում:
Քանի որ բոլորը չեն, որ քիթը կյանքդ են խոթում իրենց հարցուփորձով:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Lion (02.12.2018)
Այդպես, իրոք, հաճախ է լինում։ Բայց կա հոգեբանական պաշտպանության ևս մեկ մեխանիզմ, երբ մարդը նոր բնակավայրի հետ չի համակերպվում։ Արդյունքում նա հեռվից սիրահարվում է իր նախկին հայրենիքին։ Վատ հուշերը մարել են, պայծառ մնացել են լավերը։ Նոր ստացվող ինֆորմացիան ֆիլտրում է, նկատում միայն լավը, վատը համարում բամբասանքներ։ Թե ինչու է արտագաղթել, ու ինչու չի վերադառնում, դժվարանում է պատասխանել։
Ընդհանրապես, արտագաղթած հայերի մոտ ժամանակի ընթացքում Հայաստանի մասին ոչ ռեալիստիկ պատկերացումներ են ձևավորվում՝ կա՛մ խիստ դրական, կա՛մ խիստ բացասական։ Ես երկուսին էլ հանդիպել եմ, ու ինքս աշխատում եմ հնարավորինս կապ պահել Հայաստանի հետ (լուրերին հետևելով, տարին մի քանի անգամ գնալով, էնտեղի շրջապատիս հետ շփվելով և այլն), որ երկուսից ոչ մեկն էլ չլինի։ Բայց քիչ չեն եղել հայերը, որոնց հանդիպել եմ, ու ասել են՝ ասենք տասը տարի ա, ինչ Հայաստան չեն գնացել, որտև գնալու տեղ չի, սենց նենց։ Կամ երազում են վերադառնալ իրենց հայրենիքը ու էնտեղ ապրել։
Բայց ընդհանուր Գաղթականը ճիշտ ա ասում. դրսում հայերը Հայաստանի մասին ավելի շատ դրական, քան բացասական պատկեր են ստեղծում։ Իհարկե, նպաստող գործոններից մեկն էն ա, որ տոկոսային առումով ամեն երկրում էնքան էլ շատ հայ չկա, ու վատ բաները շատ չեն տարածվում։ Բայց ամեն դեպքում ընդհանուր տրամադրվածությունը դրական ա։
Էս հոդվածը նոր աչքովս ընկավ, փաստորեն էս պատմությունը Նյույորթթայմզ ա հասել։
Jarre (14.12.2018)
Ստեղ ավելի հարմարա )))
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Աթեիստ (16.12.2018)
Մտածում եմ՝ մի 5-6 տարուց վերադառնալ Հայաստան․ ծնողներս արդեն մեծ կլինեն, իրենց հետ կլինեմ, աղջիկս էլ արդեն էն տարիքին կլինի (չափահաս), որ հանգիստ կարող է ապրել առանձին՝ Գերմանիայում։
Կգամ, հոգեթերապիայով կզբաղվեմ։
Էս անգամ նկատեցի, որ ահագին զարգացել է թերապիան Հայաստանում, լավ մասնագետներ կան՝ լրիվ ժամանակակից ստանդարտներով աշխատող։ Ուրախացնող էր։ Չէի սպասում, անկեղծ ասած։ Մի 10-15 տարի առաջ ուրիշ վիճակ էր։
Մինչև էդ էլ էստեղ դեռ լիքը մասնագիտական փորձ կհավաքեմ, հետս կբերեմ։
Մնում է՝ ընկերջս էլ համոզեմ, հետս բերեմ
Բայց դե ամեն դեպքում 6 տարին ահագին երկար ժամանակ է, չգիտես՝ մինչև էդ ինչ կլինի, բայց դե էս պահին էդպես եմ մտածում։
Ինձ թվում ա՝ ես էլ երբեք Հայաստան չեմ վերադառնա մշտական բնակության։ Մշակութային անդունդը մինչև գնալս էլ կար, բայց հիմա ահավոր մեծացել, անտանելի ա դարձել, իսկ Դանիան գնալով ավելի ու ավելի ա հարազատանում, ավելի ա մեծանում ստեղ պատկանելության զգացումս։ Ամենաշատը, որ կարող ա անեմ հեռավոր ապագայում, Երևանից դուրս որևէ ամառանոց առնելն ա (որովհետև Երևանի օդն ուղղակի կատաստրոֆիկ ա) ու տարվա մի մասն էնտեղ աշխատելն ա։
Freeman (11.06.2023), One_Way_Ticket (11.06.2023), Նաիրուհի (11.06.2023)
Հայաստանում ապրե՞լ։ Էդ ո՞րն է։
Ես Հայաստանում երբեք չեմ ապրել։ Գոյատևել եմ։ Ոչ մի լավ հիշողություն չունեմ Հայաստանից։ Հիշարժան դրվագները կապված են երկրից դուրս ճանապարհորդությունների հետ։
Ասենք, Ավստիալիան էլ իմը չէր, ու դա ես բավական շուտ հասկացա, բայց Ավստրալիայից լիքը լավ հիշողություններ ունեմ։ Լիքը բան ունեմ կարոտելու։ Հայաստանից չունեմ։
Այցելում եմ զուտ բարեկամներիս խաթր։ Իրենք չլինեին՝ ոչ էլ կգնայի։ Երբ լինում եմ, կարող է ամբողջ օրը տանից դուրս չգամ։ Դուրս գամ, որ ի՞նչ անեմ։
Միակ լավ բանը, որ Հայաստանում կա, ուտելիքն է։ Մեկ էլ Կիլիկիա գարեջուրը։
Freeman (11.06.2023), մարդ եղած վախտ (11.06.2023)
Իսկ ես հասկացել եմ, որ մեր ցանկությունները նույնքան դինամիկ, փոփոխական կարող են լինել, որքան ինքը` կյանքն է։ Ու որ տվյալ պահին իմ ցանկությունը կամ տրամադրվածությունը Հայաստանում ապրելու կամ չապրելու,վաղը կարող է տրամագծորեն փոխվել։ Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ Հայաստանում ապրելու համար վերադարձը երկու տեսակ նախապայման ունի. կա'մ որոշակի զոհաբերություն` հանուն բարձր սկզբունքների, կա'մ բարեկեցություն` ինչ֊որ անհատական չափանիշներով (օրինակ, ավելի լավ կյանք ու ստատուս` դրսում վաստակած դրամով)։
Վիշապ (20.06.2023)
Վերջերս իմ մտերիմ մարդկանցից հարցրեց, թե որտեղ կապրեիր, առանց մի րոպե մտածելու պատասխանեցի, որ Հայաստանում։ Երկար եմ մտածել, որ միայն ժամանակավոր կհեռանայի այն պահին, երբ պատերազմ լինի ու երեխաներիս անվտանգությունը ուղիղ կերպով վտանգված լինի։ Ուրիշ ոչ մի պարագայում․․․ հասկանում եմ, որ ֆինանսապես ստաբիլությունը մեծ դեր է խաղում, ես էլ տեսակով հավակնոտ չեմ։ Ես ճամփորդել շատ եմ սիրում ու գոնե երկու անգամ երկրից դուրս ենք գալիս մի շաբաթով ու ինձ դա լրիվ բավարար է՝ տեսնել, սովորել։ Չկա մի նյութական բան որ դրսից կուզենայի իմը լինի։
Ես ծովի կամ օվկիանոսի ափին նստել ու նայել ալիքներին խենթանում եմ, բայց ոչ մի տեղ նույն զգացողությունը չեմ ունենում, ինչ որ Սևանում։ Ու էսպես շարք կարող եմ թվարկել։
Շատ լավ գիտակցում եմ իմ հասարակության բացթողումները, կառավարության հիմար լինելը, բայց ինձ շրջապատող մարդիկ /հարազատներ, ընկերներ/ փորձում են, ձգտնում են լավը դարձնել Հայաստանը։
Ընկերներ ունեմ, որ ինչ ինչ պատճառներով տեղափոխվել են դրսում ապրելու, կյանքում չեմ քննադատել իրենց այդ որոշումը՝ հիմնավորելով, որ իրենց ավելի լավ են զգում, բայց մինչև այն պահը, որ վերադառնում են տաս օրով ու սկսում «անմարդկային քարկոծել», որ սա երկիր չի, որ ոնց կարելիա ստեղ ապրել, որ սենց, որ նենց․․․․ օհ Աստվածներ, նենց վերևիցա հնչում էտ խոսքերը, նենց եմ վիրավորվում, ոնց որ հենց ինձ վիրավորեն։
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...
Թիքեթ ջան, մարդիկ ուզում են հարգանք, թոլերանտություն ու ներողամտություն, չեն ուզում անարգանք, անհանդուժողականություն ու թշնամանք։ Որպես կոմպրոմիսային տարբերակ, կարելի է ընտրել կառուցողական քննադատությունը, ասենք՝ Հայաստանի սարերը սիրուն են, քյաբաբն ու սալյանկան լավն են, պեռաշկին ու պոնչիկը ոչինչ, բայց օրենքներն ու իրար նկատմամբ վերաբերմունքը կարելի է լավացնել։
Si vis pacem, para bellum
Մարդն ասում է, որ ոչ մեկ չի ստիպում Հայաստանում ապրել, հարց են տալիս «ուզու՞մ ես Հայաստանում ապրել», կարելի է օրինակ պատասխանել՝
1. չէ, Հայաստանը անասուն երկիր ա, ապրելու տեղ չի, մինչև հոգուս խորքը զզված եմ, չեմ ջոկում ոնց եմ ես Հայաստանում ծնվել ու երկար ապրել առանց խենթանալու, ու էլի նման բաներ
2. չէ, Լատվիան ինձ համար ավելի լավ երկիր է
3. Եսի՞մ, էս պահին էդպիսի պլաններ չունեմ
4. Ինչ-որ այլ չեզոք, ոչ չար պատասխան
Ասածս էն ա, որ առաջին տարբերակը ճիշտ չի մարդկանց երեսին շպրտել, եթե նույնիսկ դու էդ պահին էդպես էս մտածում, ու չարժի չարանալ։։ Ոչ մեկս ընտրյալ չենք ու վերին արտի ցորենք չենք, մեզնից յուրաքանչյուրը աշխարհի իրավիճակից կախված կարող է խելոք գնալ ու Հայաստանում ապրել, միշտ կա էդպիսի 0-ից տարբերվող հավանականություն։
Հետո էլ Հայաստանը աշխարհի ամենավատ երկիրը չի, կյանքի որակի մակարդակով մեջտեղներում է, ու լիքը լավ բաներ կան Հայաստանում, պուպուշ սիրուն էմոցիոնալ մարդիկ, հայերենն էլ շատ հետաքրքիր, հաճելի լեզու է, համով ծիրան, թութ, սմառոձինա․․․
Հենց էս պահին, ես Հայաստանի դատական ակտերի կատարման վարչության հետ կոնֆլիկտներ ունեմ (ինձ գումար են պարտք, չեն տալիս) ու սա երևի ՀՀ ապուշագույն օրգաններից է (լրիվ կհիմնավորեմ, եթե որևէ մեկը ուզենա), բայց ինձ համար սա սովորական է, բոլոր երկրներում ու ազգերում սրիկաներ կան, ուղղակի մեր երկրում սրիկաները կարողանում են իրավապահներ դառնալ, ու չնայած սրան, ես շատ չեմ չարանում, ու մի չարացեք, չարանալը վնաս ա մարսողությանը։
Հ․Գ․ Համ էլ Հայաստանը Լատվիային 2:1 կրեց։
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 20.06.2023, 01:37:
Si vis pacem, para bellum
Աթեիստ (20.06.2023)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ