Ուզում եմ ապրել… ու ոչ մի նշանակություն չունի թե որտեղ տարածքային առումով: Կրևորը լավ լինի և ոչ միայն ինձ այլ գլոբալ իմաստով: Եթե հանգամանքները բերեն նրան, որ ես Հայաստանում մնամ ես կմնամ:
Ուզում եմ ապրել… ու ոչ մի նշանակություն չունի թե որտեղ տարածքային առումով: Կրևորը լավ լինի և ոչ միայն ինձ այլ գլոբալ իմաստով: Եթե հանգամանքները բերեն նրան, որ ես Հայաստանում մնամ ես կմնամ:
իհարկե կարելի է երկար թվել, թե ինչ կա Հայաստանում, որ չկա մեկ այլ տեղ..
և նույնքան երկար կարելի է հակաճառել, թե բնություն էլ, բարի ու չար մարդիկ էլ, իրենց ղեկավարությունից դժգոհ մասսա էլ - ամենուր կա..
տվյալ հարցման իմ պատասխանն է՝ «Այո»
և ես կբերեմ ընդամենը մե՛կ պատճառ
բայց կմոտենամ հարցին հակառակ կողմից
կուզենամ ապրել Հայաստանում ոչ թե նրա համար, որ դա կա այնտեղ, և չկա մեկ այլ տեղ, այլ՝ ընդհակառակը՝ հենց, ամենակարևորը, դա չկա Հայաստանում, որ կա աշխարհիս մնացած բոլոր երկրներում..
Հայապահպանության խնդիրը...
Հայաստանում կարող ես դպրոցում վատ սովորել.. այսպես կոչված «ռաբիզավարի» հագնվել.. լսել արտասահմանյան երաժշտություն.. ուզածիդ չափ բողոքել սեփական բախտից ու երկրից.. և այլն և այլն..
բայց ինչ էլ անես՝ ՀԱՅ ես մնում..
ուզենաս էլ՝ չես փախչի դրանից..
իսկ այ երբ ձուլման խնդիր կա.. երբ ուրիշների մեջ ինքդ քեզ կորցնելու ու չգտնելու խնդիր կա.. երբ, որպես սովորական ՄԱՐԴ, օժտված որոշակի իրավունքներով, օտար հողի վրա ինքնահաստատվելու, բայց երբեք ու երբեք տեղացիների կոմից չընդունվելու, խնդիր կա..
հենց միայն այդ ժամանակ զգում ես, որ ամբողջ կյանքդ վերածվում է պայքարի..
պայքարի, որում չկա հաղթող..
կա միայն պարտվող.. և այդ պարտվողը միմիայն դու ես..
դու ես ու քո խիղճը.. դու ես ու քո պարտքի զգացողությունը, թե ինչ ես ստացել քո նախորդ սերունդից, ու ինչ կհաջողվի փոխանցել քո հաջորդ սերունդին..
ու երբ հավաքվում եք մի քանի հոգի հայրենակիցներով, սեղան բացում, ու ամեն անգամ բաժակ բարձրացնում, թե՝ ..մեզ ուժ, որ չձուլվենք, իսկ Հայաստանում մնացած ախպեր-քրերին համբերություն, որ դիմանան..
դա միայն խոսքեր չեն լինում.. դա սովորական «ծնողների կենաց» չի լինում, որ պարտադիր պիտի բարձրացվի, և բոլորը խմեն՝ անկախ այն բանից, թե հավաքվածներից քանիսն են ընկալում կենացի ողջ լրջությունն ու արժեքը..
դա սրտից բխած զգացումների խոսքերով արտացոլանքն է լինում, որ, առաջին հայացքից, միայն խոսքեր են թվում, բայց.. իրականում.. մարդուս ողջ կյանքի ապրելակերպ ու ապրելու ու գոյատրելու համար պարտադիր պահանջ է հանդիսանում..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ribelle (23.03.2009)
Հայաստանում լավ է.... լավ է այնքան ժամանակ, քանի դեռ արտասահմանում չես եղել: Հենց լինում ես արտասահմանում (իմ օրինակով եմ ասում) ու համեմատում ես կյանքի պայմանները (և ոչ միայն), սկսում ես մտածել սեփական հայրենասիրության զգացմունքի մասին ու... ու խիստ հիասթափություն ես ապրում. դու սիրում ես քո հայրենիքը, իսկ հայրենիքը քեզ` ոչ, ավելին, նա քեզ արհամարհում է Այստեղից էլ հարց է առաջանում. Արժե, արդյո՞ք ապրել նրա հետ, ով արհամարհում է քեզ…
Վատ չէր լինի մի այսպիսի հարցում էլ բացել:
Aurora (16.08.2009)
Ես ուզում եմ ապրել Հայաստանում
Love has an enemy, but it is already defeated!
մարդն իր Ծնողից չի՛ նեղանա..
սա թե՛ անիմսատ է, թե՛ ծիծաղելի..
եթե մի քիչ վիրավորվի էլ, դա չի կարող ձգձգվել երկար կամ հասնել այն աստիճանի, որ մարդը որոշի լքել իր ծնողին ու սկսի փնտրել իր համար մի նոր ծնող..
Հայրենիքն էլ, ըստ իս, ծնողի պես մի բան է - ինչ բնական է ու սովորական.. ինչ մարդն ինքը չի ընտրում, այլ՝ ունի ծնված օրվանից..
այ՝ գնահատում է այն, թե ոչ - սա արդեն ուրիշ հարց է..
շատ երեխաներ են, մեծանալով, որոշում ծնողներից առանձին ապրել..
բայց ծնողներին մոռանալ են փորձում կամ ծերանոց տանում քչերը (չնայած՝ շատ երկրներում «ծերանոց» հասկացողությունը նույնը չէ, ինչ Հայաստանում, և այնտեղ ապրելը, նույնիսկ, որպես պատվի հարց է ընկալվում հասարակության կողմից, բայց օրինակս վերաբերվում է Հայաստանյան աշխարհին ու պատկերացումներին)..
անձամբ ինձ էլ իմ Հայրենիքը ահավոր վատ է վերաբերվել ու տվյալ պահին էլ՝ կամ թե չկամ իր համար ընդհանրապես եղանակ չի փոխում..
է ես էլ ուխտ եմ արել հետ չդառնալ մինչև մինչև.. մինչև ժամանակը չգա (սա արդեն անձնական հարց է), բայց ոխ պահել Հայրենիքի նկատմամբ, կամ արհամարհանքով պատասխանել, կամ մուռ պահել..
սրանք արդեն, մեղմ ասած, անհիմն ավելորդություններ եմ համարում..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
Հայրենակից էլ.. Հայրենիքն էլ..
որքան էլ, որ դա ցավալի չլինի գիտակցելը..
որակի բալանսը, ես կասեյի, խախտվել է ո՛չ թե (միայն) Հայրենիքում, այլ՝ Ազգի մասշտաբով..Իսկ քո ( իմ) լինել-չլինելը եղանակ փոխում է: Մարդկային որակի բալանսը խախտվել է: Ես հետ եմ գալիս… գոնե հանուն իմ որակի… Առաջ Աստված
իսկ Ազգիցս, ի տարբերություն Հայրենիքի, ես երբեք ու երբեք չե՛մ հեռացել..
և ոչ էլ պատրաստվում եմ..
դա արդեն ինքնասպանություն կլիներ՝ բառիս բուն իմաստով..
ես անձամբ եմ ճանաչում շատ ու շատ Հայերի, որ Ազգի համար որակ են ապահովում, բայց Հայրենիքի՝ ոչ այնքան.. (կամ՝ դեռ ոչ այնքան)
ինձ անչափ Երջանիկ կզգայի, եթե մի օր ես համարվեյի նրանցից մեկը...
Առաջ Աստված
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Քվյարկեցի «Սեփական տարբերակ» որովհետև կուզենաի ապրել Հայաստանում, բայց ոչ այս Հայաստանում: Հարցը երկրի քաղաքականությունը, կամ օլիգարխները չեն, ժողովուրդն էլ մի ձևի այն չէ: Դուք իհարկե ինձ ներեք, բայց ցանկացած պետություն կազմված է մարդկանցից, ինչպիսին մարդիկ են, այնպիսին էլ երկիրն է: Ես մեր ազգից դժգոհ չեմ, բայց իրենց ստեղծած «օդից» գոհ էլ չեմ: Ես տեսել եմ բազում արտագախթած հայերի, որոնք Հայաստանում ֆինանսական խնդիրներ երբեք չեն էլ ունեցել: Մենք բոլորս պետք է լուրջ հետևություններ անենք:
Ուրախ գրառում:
Ժողովուրդ կյանքը մի անգամա տրվում ու պետք չի ընկնել հայրենիքի ետևից, ինչա թե ըտեղ ես ծնվել, ըտեղ մեծացել և այլն:
Թողեք գնացեք ընդեղ, որտեղ ձեզ համար ավելի լավ կլինի... /բայց մեկ-մեկ էլ Հայաստան եկեք.../
Էս քանի օրը սկսեցի կրկին մտածել էդ թեմայի շուրջ։ Ասեմ, որ դա էն հարցերից է, որի պատասխանը միանշանակ է ինձ համար. որ ամեն մարդ պետք է ապրի իր հողի վրա և վերջ։ Ու էս ընտրությունների հետ կապված, տեսնելով էս ամեն ինչը, թե ոնց են ոչխարի տեղ դնում մի ամբողջ ազգի, որը իհարկե զերծ չէ ոչխարներից, սկսեցի մտածել, որ երևի էսպիսի պահեր են լինում, երբ մարդիկ չեն դիմանում, թողնում գնում են։ Ու նորից սկսեցի մտածել իմ մասին՝ կգնայի՞։ Մի երկու րոպե search տվեցի, պատասխանը եկավ. կգնամ միայն այն ժամանակ, էն էլ եթե աշխատանքի հետ կապված անհրաժեշտ լինի, երբ որ էստեղ ամեն ինչ լավ կլինի։ Սենց թողնել գնալը ամենամեծ դավաճանությունն է։ Մամաս միշտ ասում ա. «եթե բոլոր նրանց, ովքեր երազում են արտասահմանի մասին, հնարավորություն տան գնալու, փող տան նույնիսկ, ասեն՝ գնա, ազգը լրիվ կմաքրվի։)))) Ամեն դեպքում Հայաստանում ապրող մասը։ Խնդրում եմ գնալու մասին երազողները հետս կռիվ չանեն, դա իմ անձնական կարծիքն է պարզապես
When life gives you lemons, make lemonade
Wista, Հայաստանից վատ տեղ չկա հիմա
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ