ՈՒզու՞մ ես ապրել Հայաստանում...
ՈՒզու՞մ ես ապրել Հայաստանում...
Նավաստի ջան, կասե՞ս թե Հայաստանում ինչնա լավ:
էէէ...
լավ է...
հերիք չի՞...
Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե «իր համար էստեղ լավ պայմաններ չկան», իմաստ չունի նրան բացատրել, թե ինչն է էստեղ լավ...
Ինձ համար էստեղ սարերն են լավ, երկինքն է լավ, մեր փողոցն ու ծառերն են լավ... Բա էլ ու՞ր ապրեմ...
(Այ սովորելը՝ ուրիշ հարց է... միանշանակ՝ արտասահմանում... համենայն դեպս իմ մասագիտությամբ...)
Հ.Գ. նայեք Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակները» ու համարեք, թե ձեզ հետ է խոսում, երբ գրում է «Հոգնե՞լ ես... կարծում ես մի այլ տեղ ավելի՞ լավ է... Սա քո հողն է...»... «Մենք»-ն էլ նայեք...
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Հայաստանում լավ բան շատ կա , ավելի շատ քան վատ բաները , իսկ վատ բաները մեզնից են գալիս , եթե գնանք ուրիշ տեղ ապրելու էլի էտ վատ բաները մեզ հետ տանելու ենք , նենց որ ավելի լավ ա մնանք մեր երկրում , լավացնենք մեր երկիրը , դժվարություններից փախնելը լավ չի :
Ես էլ շատ կկարոտեմ Հայաստանը, եթե գնամ: Ոնց կարելիյա չկարոտել էն ՛ծորակը՛, որը բացելուց հայրենիքիդ հողն ու ջուրը լցվումա բաժակիդ մեջ:
Իսկ եթե փողոցներն ու ծառերը թողնենք, և խոսանք Հայաստանի քաղաքականությունից, հարցին նայենք քաղաքականության, տնտեսության, յանի 40,000 բացված աշխատատեղերի, և այլ անարդարությունների կողմից, որոնց պատճառով Հայաստանի կեսը ուզումա գնա ստեղից, իր ու իր ընտանիքի համար լավ պայմաններ ստեղծի:
ՈՒրիշ տեղ գնալուց որոշ ժամանակ անց, վատ բաները կամաց-կամաց կանհետանան, իսկ Հայաստանում այդ վատ բաները կբարգավաճեն:Հայաստանում լավ բան շատ կա , ավելի շատ քան վատ բաները , իսկ վատ բաները մեզնից են գալիս , եթե գնանք ուրիշ տեղ ապրելու էլի էտ վատ բաները մեզ հետ տանելու ենք , նենց որ ավելի լավ ա մնանք մեր երկրում , լավացնենք մեր երկիրը , դժվարություններից փախնելը լավ չի :
Հա, ամեն ինչ մեզնիցա գալիս, բայց ոչ մեկ չի ուզում էտ ամեն ինչը, մի քիչ ամեն քիչ սարքի:
Երկիրդ ոնց ես լավացնելու, երբ երկիրը 5 հոգանոց ընտանիքին, ես ձմեռով թողնումա նկուղում, կամ երկրիդ ինչն ես լավացնելու, որը գոնե մարդկանց որոշ չափով կօգնի:
Դժվարություն էլ կա, դժվարություն էլ:դժվարություններից փախնելը լավ չի :
Վիստա, մի կողմ դնենք կենցաղային դժվարությունները, տնտեսական ու քաղաքական վիճակը:
Իսկ որտե՞ղ էլ կարող է ինձ համար լավ լինել: Որտե՞ղ կարող եմ ես ինձ լիարժեք մարդ զգալ, եթե ոչ Հայաստանում: Ես այդտեղ եմ ծնվել, մեծացել եմ հայկական հեքիաթներով, ասքերով ,էպոսներով, պոեզիայով ու ֆիլմերով ,Էլ ինչպես կարող եմ օտար երկրում լիաթոք շնչել: Գիտե՞ս ինչ սարսափելի զգացողություն է կիսով չափ գոյություն ունենալը:
Դու զրկված ես առավոտվա « Բարի լույսը»-ից, որը մի ժամանակ լցնում էր հոգիդ, դու չես կարող արտաբերել «ջան» բառը, որն արի ու տես , այդ անիծյալ օտար լեզվում համարժեք թարգմանություն չունի: Դու ստիպված ես մոռանալ քո անցած ճանապարհը, այսինք քո մշակութային ինքնությունը: Իսկ արժե՞ արդյոք
Ես բախտավոր եմ այս աշխարհում,
որ հավատում եմ իմ հավատին....
Ribelle (23.03.2009)
Լավա այն, որ անհարենասեր մասսան հետզհետե պակասում ա:
Ինչքան շատ էնքան մեր քյարն ա ինչպես ասում են:
Նենց տպավորությունա ոնց, որ ես երկրից վառված լինեք: Էն ա լավ, ար տունտ ա ստեղ, ծնողներտ են ստեղ, դու ստեղ ես ծնվել, ստեղ ես մեծացել, բոլոր խոսում են քեզ ծանոթ լեզվով, ունես ընկերներ: Էլ որ մեկը ասեմ:
Այն մարդը ով իր հայրենիքում չի կարող իրեն լավ զգալ, ոչ մի տեղ էլ չի կարողանա: Էտ մարդու հոգեբանության մեջ ա ամեն ինջից բողոքել:
Ավելացվել է 4 րոպե անց
Հա ու մեկ էլ մի բան ել մոռացա ասեմ:
Ես եկրում չի վատ քաղաքականություն: Ձեզ պես մտածողների մոտ ա վատ քաղաքականություն: Ավելին ասեմ դա կոչվումա ջայլամի քաղաքականություն:
Դուրը մի բան չեկավ, ոչինչ "մեկա էտ վատը պիտի ծաղկի, արի գլուխս մտցնեմ հողի մեջ, գոնե չեմ տեսնի":
Վերջին խմբագրող՝ Նավաստի: 17.01.2008, 10:25: Պատճառ: Գրառման ավելացում
Համընթաց քամի...
Մի քանի ամիս առաջ ես էլ կասեի, թե պետք է գնալ:
Որովհետև մինչ այդ ես իմ շրջապատում տեսնում էի միայն ՌաբիԶ երիտասարդություն (գործի բերումով) կամ ապագայի մասին չմտածող, հուսալքված աշխատավորների:
Սրանցից ոչ մեկը ոչ միայն չի մտածում երկրի համար ինչ-որ բան անել: Առաջիններին ծալքերը չեն հերիքում, երկրորդները իմաստ չեն տեսնում:
Սակայն, ֆորումներում հանդիպեցի երիտասարդների, որոնք բացի բջջայինից ու մեքենաներից, ունեն այլ, ավելի մարդկային հետաքրքրություններ:
Երիտասարդներ, որոնք ստեղծագործում են, որոնք չեն նետի ձեռքի աղբը որտեղ պատահի (ընդունեք, որ նման մանրուքներից քաղաքը [երկիրը] վերածվում է մեծ աղբանոցի), որոնք հաճույք են ստանում ոչ թե դիմացինին ստորացնելուց, այլ օգնելուց:
Հ.Գ. Ինչ մեղքս թաքցնեմ, չհեռանալու համար մի փաստարկ էլ դարձավ Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը:
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Էս արտահայտությունը դուրս եկավ, ԲԱՅՑ…Ես էլ շատ կկարոտեմ Հայաստանը, եթե գնամ: Ոնց կարելիյա չկարոտել էն ՛ծորակը՛, որը բացելուց հայրենիքիդ հողն ու ջուրը լցվումա բաժակիդ մեջ:
Կասեմ էսպես… Ես ուզում եմ գնալ Հայաստանից, բայց ոչ ընդմիշտ, այլ սովորելու…
Բայց եթե լինեն որոշ ստիպող հանգամանքներ, օրինակ սիրահարվեմ, ամուսնանամ ու գնամ, կամ Ընտանիքս տեղափոխվի և այլն…ես էլ կգնամ… բայց կարոտա լինելու… թեկուզ եթե ստեղ լավ չի, գնալուց կարոտելու ես… կարոտելու ես ամեն վայրկյան քո մանկությունը հիշեցնող բակը, առաջին համբույրը հիշեցնող այգին… ամեն առավոտ զարթնելու ես ու մտածես, որ թեկուզ ստեղ ավելի լավ պայմաններ են բայց Հայաստանում հարազատ բաներ կային, լավ ընկերներ կային,ընտանիք կար, ՀՈՒՇԵՐ կային… Ու տխրելու ես անկախ քո սոցիալական կամ քաղաքական վիճակից… հաստատ
Сам Бог не собирается нас судить до нашей смерти!
Так почему это можем делать мы???
Համարյա ցանկացած մարդ, ով իր հայրենիքում է ծնվել ու մեծացել ... հայրենիքից դուրս, իր հայրենիքը կկարոտի: Ընդմիշտ ես էլ չէի գնա, բայց, երբ մի օր վերադառնայի, հնարավոր է ներկայիս վիճակից, ավելի վատ վիճակի հանդիպեյի:
Չգիտեմ տեսել եք այդ հումորային տեսահոլովակը, թե ոչ, բայց ասեմ: Հարցը վերաբերվում է Հայաստանում ապրողներին:> եթե բոլոր ապրանքների գները 10%-ով թանգանային, հետո 20%-ով ու 30%-ով, ոնց կապրեյիք:
Պետք չի հանուն հայրենի բնության, գովել քո հայրենիքը:
Իսկ եթե մի կողմ թողնենք բնությունը, ինչու կապրեք Հայաստանում:
Իսկ առանց առիթ բողոքելն էլ ա՞ մարդու հոգեբանության մեջ:Նավաստի.Այն մարդը ով իր հայրենիքում չի կարող իրեն լավ զգալ, ոչ մի տեղ էլ չի կարողանա: Էտ մարդու հոգեբանության մեջ ա ամեն ինջից բողոքել:
Իսկ եթե ուրիշ տեղ քեզ համար ավելի լավ չի լինի, ուրեմն պիտի համակերպվես այն ամենի հետ, ինչը քո կյանքն ավելի կդժվարացնի, քո իսկ հայրենիքում:Վիստա, մի կողմ դնենք կենցաղային դժվարությունները, տնտեսական ու քաղաքական վիճակը:
Իսկ որտե՞ղ էլ կարող է ինձ համար լավ լինել:
Ներկայիս երիտասարդությունը բացի նոր ու թանգանոց հեռսախոսներից ու մեքենաներից, ուրիշ խոսալու բան չունի: Հա՛, մեկ էլ դանակներով իրար հետ կատակ անելուց:
Ով կարա մոտավոր հաշվարկներով ասել, թե Հայաստանից դուրս քանի հայ է ապրում:
Որքան մոտենում է գնալու պահը, այնքան ավելի շատ եմ ուզում մնալ: Կառչում եմ ամեն մի շենքից, ծառից..... Չեմ պատկերացնում ինձ առանց Հայասանի, առանց Երևանի:
Ես սիրում եմ իմ հայրենիքը անկախ ամեն ինչից:
Ribelle (23.03.2009)
Ժամանակակից Հայաստանում , որտեղ կենսաբանական օդը դարձել է մեծ շքեղություն, իհարկե՝ ոչ:
Խոսքը ոչ միայն թոքերը հանած, կոմայի մեջ թավալ տվող, մահամերձ Երևանին է վերաբերվում:
Աշնանը գնացել էր Ենոքավան: Մի ժամանակվա հրաշք բնությունից մնացել է միայն փետուրները:
Միակ վայրը, որին դեռևս հիմնահատակ չեն ավիրել, Ստեփանավանի կողմերն են, Կիրովականի կամուրջից հետո: Հրաշք տեղեր են :
Հ.Գ. Քաղաքայկանություն-մաղաքականություն ստից բաներ են, ու կարելի է "յոլա" գնալ: Սակայն առանց բնության, կյանքը անիմաստ է:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Որ գնամ, կարողա 1 ամիս տանջվեմ կարոտից, բայց հետո կընտելանամ ու իմ կարծիքի 100 տոկոսին կգումարեմ ևս 100-ը, որ Հայաստանը ապրելու տեղ չի: Միգուցե եթե ժողովուրդը մի քիչ լավը լիներ, ապրելու տեղ կլիներ, բայց....
Ծնվել ենք ապրելու համար, այլ ոչ թե սաղ կյանք մի կոպեկ փող աշխատելու, որ ****-երը լափեն: Իսկ մեր ժողովրդի մեծ մասը իրենց համարում ա տանջված, չարքաշ, ու կոտորված, բայց միաժամանակ շատ VIP ժողովուրդ ա (էս տողը իմը չէր):
Ներկա պահին Հայաստանը ապրելու տեղ չի: Որ գնամ, կկարոտեմ միայն իմ հարազատներին ու իմ ընկերներին, այլ ոչ թե օրինակի համար Բանգլադեշի փոսերն ու քանդված ջարդված մարշուտկաները:
Սաղ գալիսա ժողովրդից...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ