Ի՞նչ է նշանակում սիրել: Իմ կարծիքով, եթե ինչ-որ մեկին սիրում ես, ապա ցանկանում ես, որ նա երջանիկ լինի, իսկ եթե քեզ հետ լինելով այդ մարդը երջանիկ չէ, ապա պիտի հանգիստ թողնես նրան, ցանկանաս նրան երջանկություն և կողքից նայես ու ուրախանաս նրանով, որ քո սիրած էակը երջանիկ է: Այ սա իրոք սեր է, իսկ եթե դու ասում ես, որ սիրում ես այդ մարդուն և ստիպում ես, որ նա քեզ հետ լինի, սիրի քեզ (զոռով ոչ մեկին էլ չես կարող համոզել, որ քեզ սիրի, сердцу не прикажешь), ապա այդպիսի բանը ես չեմ համարում սեր, դա էգոիզմ է, հիվանդություն և ուրիշ ոչինչ: Իրոք սիրել և այդ կերպով համոզել(շանտաժ անել), որ իրեն սիրեն, իմ կարծիքով, կարող է անել միայն հոգեկան խանգարում ունեցող մարդը…
Շատ ժամանակ այդպես են անում ոչ թե այն պատճառով, որ շատ են սիրում տվյալ մարդուն և տառապում են, որ իրենց սիրած էակն իրենց չի սիրում, այլ ուղղակի, ասյպես ասած, պրինցիպի են ընկնում ու սկսում են նման ապուշություններ դուրս տալ, բայց իրականում նման բան չեն անի (չեն կախվի) ու ներսում էդքան էլ շատ չեն ուզում, որ իրենց սիրեն, ուղղակի սովորություն է դարձել, ինչ-որ նպատակ է, որ մինչև չհասնեն իրենց նպատակին ՝ հանգիստ չեն տա այդ մարդուն…
Իսկ ինչպես վարվել նման իրավիճակներում… Կարծում եմ, որ հարկավոր չէ ուշադրություն դարձնել, բայց եթե զգում ես, որ այդ մարդը կարող է ինչ-որ հոգեկան խանգարումներ ունենալ, ապա պետք է ուղարկել բուժման, ինչպես արդեն ասացին որոշ անդամները, բայց ոչ մի դեպքում "մեղքս է գալիս, ասեմ սիրում եմ՝ չտանջվի էլի…" նման խոսքեր չասել և այդպես չխաբել և՛ քեզ, և՛ այդ մարդուն, քանի որ նման բաները լավ արդյունքի չեն հասցնի…
Էջանիշներ