Լավ, ասենք հիմա մեկի հետ պատահել ա տենց "դժբախտություն" ու իրան տենց են ասել, ի՞նչ խորհուրդ կտաք, որ էդ մարդը անի, ավելի լավ ա դրան պատասխանեք:
Ես ինչքան մտածել եմ էս ուղղությամբ միշտ փակուղու առաջ եմ կանգնել, ի՞նչ անել, ի՞նչ խոսքերով մարդուն հասկացնել, որ դու իրա համար չես, կամ էլ ո՞նց կարելի ա փափուկ ձևով "ուրիշ" տեղ ուղարկել, գոնե վերջին տարբերակով ո՞նց համոզել, որ դուք "լավը" չեք ու իրան "արժանի" չեք: Իսկականից շատ պետքական խորհուրդ կլիներ...
Էջանիշներ