Հիմա այսպիսի մի հարց. դուք՝ ընկերների միջև սեռական հարաբերությունների կողմնակիցներդ, համարում եք, որ այդպիսի հարաբերությունների համար պարտադիր չէ, որ տվյալ մարդիկ միմյանց նկատմամբ զգացմունքներ ունենան, չ է՞։ Դե, խոսքն ուղղակի ընկերների մասին է, ուրեմն իրար սիրահարված չեն, պարզապես դուք համարում եք, որ մտերիմների միջև կարող են սեռական հարաբերություններ լինել, որի մեջ, ըստ ձեզ, ոչ մի վատ բան չկա։ Լավ, եթե այդպես եք համարում, ապա նույն տրամաբանությամբ կարելի է ենթադրել, որ դուք պետք է նորմալ նայեք նաև այն բանին, եթե ձեր սիրած անձնավորությունը կամ կինը նույն ձևով, մտերմիկ ընկերական զգացմունքներից դրդված, սեռական հարաբերություն ունենա իր ընկերներից որևէ մեկի հետ (ձեր զուգընկերուհին լինելով հանդերձ)։ Չէ՞որ, ձեր ասելով, նման սեռական հարաբերությունները ոչ մի կապ չունեն սիրո հետ, զուտ ընկերական են (

) հետևաբար, ստացվում է, որ այս դեպքում էլ պետք է որ չխանգարեն ձեր սիրային հարաբերություններին։
Բայց դե համոզված եմ, որ ոչ մի իրեն հարգող տղամարդ չի կարող նման երևույթին նորմալ վերաբերվել, մեղմ ասած, իհարկե։
Էջանիշներ