իսկ ինչ է, աղջիկների մոտ նման ցանկություններ չի առաջանում?kiki-ի խոսքերից
իսկ ինչ է, աղջիկների մոտ նման ցանկություններ չի առաջանում?kiki-ի խոսքերից
ամեն ինչ հարաբերական է...
Ինձ թվում է, որ ցանկությունն ու կիրքը պետք է սեռ ու տարիք չհարցնենdocart-ի խոսքերից
… Ուղղակի հայ աղջիկներից շատերը պարզապես վախենում են իրենց ցանկություններից.. Ի՞նչ կապ ունի աղջիկ ես, թե տղա..
մարդ ես, ուրեմն ցանկություն, կիրք, հրապուրանք հատուկ պիտի լինեն քեզ.. Ես կասեի, որ եթե մարդ հասել է 18-20 տարեկանի և երբեք նման զգացողություններ ու ցանկություններ չեն առաջացել իր մոտ, պետք ա լուրջ մտահոգվի իր առողջական ու հոգեկան վիճակով
այլ բան է, որ ոմանք խուսափում են ընդունել,որ ինչ-որ մեկով տարվել են, կամ տենդագին ձգտում են նրան
Մի խոսքով, այդ ամենը շատ անհատական է ու ամեն մեկը ինքը պետք է ընտրի իր ապրելակերպը.. Դե եթե ոմանք
գտնում են, որ սեքսը ընդունելի է նաև ընկերների միջև, իրենց գործն է ու իրենց կյանքը, թող զբաղվեն հիմա, էլի
: Անձմանբ ես համարում եմ, որ ընկերներին նման աչքով նայելը վայելուչ չէ, ընկերությունը վեհ գաղափար է
Եվ հետո, սիրեկանը կարող է լավ ընկեր լինել, բայց լավ ընկերը անպայման չէ, որ սիրեկան լինի
![]()
Վերջին խմբագրող՝ Annushka: 30.09.2006, 10:01:
Better to light a candle than to curse the darkness.
Լավ, եկեք նախ մոռանանք պահպանակների գոյության մասին: Ես չեմ ասում, թե սեռական հարաբերությունները միայն երեխա ունենալու համար են, ԲԱՅՑ… բնությունն ի սկզբանե պահպանակներ չի ստեղծել (ի դեպ, պահպանակներն էլ 100%-ով չեն պաշտպանում անցանկալի հղիությունից), հետևաբար սեռական հարաբերություններ ունենալիս կարելի է ենթադրել, որ երեխաներ պետք է ծնվեն, հետևաբար բնությունը չի ասել, որ ընկերների միջև պետք է սեռական հարաբերություններ լինեն, որովհետև պարզապես ընկերուհուց երեխա ունենալն անհեթեթություն է: եթե դուք կողմ եք ընկերների միջև սեռական հարաբերություններին, նշանակում է դեմ եք գնում բնությանը:
Հուսով եմ՝ հասկանալի ասացի: Մնացածը հետո կասեմ:
Վոլտերա (23.07.2013)
Ես նախ մի հարց կուզենայի ուղղել ընկերների միջև սեռական հարաբերությունների կողմնակիցներին. եթե դուք համարում եք, որ նման հարաբերությունները նորմալ են, ընդունելի և նույնիսկ խրախուսելի, հետաքրքիր է, դուք դա նույնքան խրախուսելի կհամարեի՞ք, եթե ձեր քույրն իր մտերիմ ընկերների հետ պարբերաբար այդպիսի հարաբերություններ ունենար։
Այս հարցիս պատասխանեք, հետո, ըստ պատասխանի, ուրիշ հարց կտամ։![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 30.09.2006, 12:55:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Իմ բոլոր քույրերը ամուսնացած են:Uluana-ի խոսքերից
Բայց մենք դրանք չենք մտցնում մեր համապատասխան օրգանների մեջ: Եվ հետո, քո թվարկածները մարդն է ստեղծել հատուկ նպատակներով: Ընկերների մեջ սեռական հարաբերությունները նույնն են, ինչ երբ երեխան կովի կրծքից կաթ ուտի:Քեզ շրջապատող ցանկցած իր բնությունը չի ստեղծել, ո՛չ հեռուստացույց, ո՛չ համակարգիչ. ո՛չ մեքենա, ո՛չ շենքեր ու շինություններ և այլ և այլն: Այսինքն բնությունը ի սկզբանե «ենթադրել» է , որ այդ ամենը մարդուն պետք չէ: Թո՛ղ էդ ձեռքիդ մաուսը, բնությունը այն չի ստեղծել
Իսկ ես քույր չունեմ![]()
Մի կողմից էդ լավա:Artgeo-ի խոսքերից
(Արտ բայց "կեղտոտ" հարց էր, սուս! հեշտ ենք պրծել)
Հիմա ի՞նչ. պատասխանից խուսափելու այս անհաջող փորձն ընդունեմ որպես պատասխա՞ն, այսինքն՝ որ քրոջդ դեպքում դու բոլորովին այլ կերպ կնայեիր այս հարցին, որն էլ նշանակում է, որ հոգուդ խորքում դու ընկերների միջև սեռական հարաբերություններին ամենևին էլ «ազատամտորեն» ու «առանց կոմպլեքսների» չես վերաբերվում։Taurus-ի խոսքերից
![]()
![]()
![]()
Եթե այլ պատասխան չես գտնում, քան քույրերիդ ամուսնացած լինելու հանգամանքի հետևում թաքնվելը, ապա ամեն ինչ ավելի քան պարզ ու ակնհայտ է...Եթե գոյություն ունի քո ասած «սահմանափակ ազատության հիվանդություն», ապա դու դրանով հաստատ տառապում ես։ Չնայած ես դրա մեջ ոչ մի սահմանափակություն չեմ տեսնում։ Դու ինքդ էլ դա այդպես անվանել։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հոպ, Ստոպ,էէէէէէէէէէէէէէէ մի րոպե, ես չեմ թաքնվում ոչ մի բանի հետևում:Uluana-ի խոսքերից
հարցը չի վերաբերվում նրան, թե մարդն ազատ է թե ոչ:
եթե մարդը ունի սիրած անձնավորություն և նրա կողմից սիրված է,և ասենք նրանք ընկեր-ըմկերուհի են, ապա Սեռական հարաբերությունները կդիտվեն, վորպես դավաճանություն, մնացած դեպքերում , ես ճիշտ եմ:
Իմ կարծիքով նման մտածելակերպի տեր մարդիկ ընդհանրապես չէին խրախուսի, որ իրենց քույրը «Մտերիմ ընկերներ» ունենար:Եվ եթե աղջիկը հաշվի է առնում եղբոր կարծիքը, ապա աղջկա շրջապատի բոլոր մարդիկ աղջկա համար պարզապես ծանոթներ կլինեն:Եթե հաշվի չի առնումUluana-ի խոսքերից
լուրջ խնդիր է…………
իմ կարծիքը այս թեմայի վերաբերյալ՛
Իրոք համարում եմ անասնական, որ ընկերները իրար հետ որոշակի հարաբերություններ ունենալուց հետո կարող են ասել մենք «Պարզ ընկեներ» ենք………
Բայց ես միևնույն է ես կմնամ իմ համոզմունքին և կասեմ, որ եթե մարդիկ միմյանց համակրում են, ապա այդ անձանց միջև «պարզ ընկերություն չի կարող լինել»:Եթե լինի ապա միայն սկզբնական շրջանում:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 30.09.2006, 15:14:
Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:
Բյուր կոնտրացեպցիայի հետ հեչ ծանոթ չես, եթե քո համար դրանք սահմանափակվում են միմիայն պահպանակներովԲյուրակն-ի խոսքերից
![]()
Արթու՛ր, ես կոնտրացեպցիայի հետ շա՜տ ծանոթ եմ, բայց ամենաանվնաս ու ամենաարդյունավետ միջոցը պահպանակն է: Մնացածը կա՛մ պակաս արդյունավետ են, կա՛մ կարող են վնաս հասցնել կնոջ օրգանիզմին: Բայց դա բնավ կապ չունի: Այդպես էլ գիտեի, որ գրառումս անհասկանալի է լինելու: Եթե նույնիսկ լիներ հարյուր տոկոսանոց կոնտրացեպցիա… Ասածս այն է, որ բնությունն այն չի ստեղծել, հետևաբար բնությունը ենթադրում է, որ սեռական հարաբերությունների արդյունքում կարող են երեխաներ ծնվել, հետևաբար բնությունը ենթադրել է նաև, որ սեռական հարաբերությունները լինում են այն մարդկանց միջև, որոնք պատրաստ են իրենց կյանքը միասին անցկացնել:
Քեզ շրջապատող ցանկցած իր բնությունը չի ստեղծել, ո՛չ հեռուստացույց, ո՛չ համակարգիչ. ո՛չ մեքենա, ո՛չ շենքեր ու շինություններ և այլ և այլն: Այսինքն բնությունը ի սկզբանե «ենթադրել» է , որ այդ ամենը մարդուն պետք չէ: Թո՛ղ էդ ձեռքիդ մաուսը, բնությունը այն չի ստեղծելԲյուրակն-ի խոսքերից
Շատ ճիշտ ասացիր - "անպայման չէ", բայց շա՜տ հնարավոր է!!!Annushka-ի խոսքերից
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ