Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
Ժող, իզուր եք խորացել էդ «ընկեր» բառի վրա։ Ինքանով նկատել եմ, մարդիկ իրարից ահագին տարբեր սահմանումներ ու ակնկալիքներ ունեն «ընկեր» բառից։ Ասենք երկու հոգի կարող ա իրար նկատմամբ մոտավորապես նույն վերաբերմունքը, մտերմության աստիճանն ու պատասխանատվության աստիճանը ունենան և այլն, բայց մեկը ընկեր համարի դիմացինին, մյուսը՝ ոչ։ Բառերն ի՞նչ էական են, քանի դեռ երկուսդ իրար նկատմամբ մոտավորապես նույն վերաբերմունքն ունեք։ Թեթև տարեք։

Մի շատ լավ ընկեր ունեմ, մի անգամ էս թեմայով խոսակցություն բացվեց, ասեց, թե բա ես ընկեր չունեմ ու ընկերությանը չեմ հավատում․ մի քիչ զարմացա ու հարցրի, թե ընկերը ի՞նչ ա, իր ընկալմամբ։ Նենց մի պաթետիկ ծանդր սահմանում տվեց, որ էդ սահմանման տակ իսկապես ոչ մեկ ոչ մեկի չի կարա ընկեր լինի ու տակից պատվով դուրս գա Նեղվեցի՞, որ ինքը ինձ իր պատկերացմամբ «ընկեր» չի համարում՝ բացարձակապես չէ։ Ընդհակառակը՝ կանհանգստանայի, որ համարեր։ Մինչդեռ երբ այլ բառերով նկարագրեցի թե իրա մասին ինչ եմ մտածում ու իրան ոնց եմ վերաբերվում, պարզվեց, որ ինքն էլ ինձ ա տենց վերաբերվում, մի խոսքով ջան ջիգյար։ ՈՒրիշ բան ինձ պետք էլ չէր։
Ո՞նց, Արշակ ջան, բա սեքսը

Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
6 ամիս ա էս եմ ասում, չեն ընկալում մարդիկ։ Հենա մինքիչ էլ շարունակվի թեման Բյուրը արդեն դիագնոզ ա գրելու վրես։
Արա Հոս, ինչ միամիտ ես դու այ ախպեր, արա կարևոր չի ինչ ես ասում, կարևոր ա ով ա ասում։ Ընգեր, դու քաշով մեկ ոսկի ես, քո պես անկեղծ մարդկանց պտի ազգովի շալակած ման տան, բայց դե ընգեր քո անկեղծությունը դիագնոզ են դիտում, իսկ քո ասածները բոբո ձաձայի ասածներ։ Փաթթի քցի մի յան այ ախպեր, ում ես ինչ դրե բացատրում։