boooooooom-ի խոսքերից
Ամեն ինչ սկսվում ա էն պահից, որ բախտի բերմամբ կամ պատահմամբ երկուսով հայտնվում եք մի վայրում, ուր ձեզ ոչ մեկ չի տեսնում,լսում ու մոտակա մի կես ժամն էլ մարդ չի խանգարելու: Էդ պահին արուի ուղեղում համապատասխան ինդիկատորը սկսում է թարթել, բոլոր տեսած պոռնո ֆիլմերը մեծ արագությամբ անցնում են աչքերի դիամցով, նախապատրաստելով հարձակման: Սկսում էս զգալ ամեն վայրկյանը որ արագ անցնում ա ու դու դեռ "ոչինչ չես ձեռնարկել": ու էդ ընթացքում զուգահեռ մի միտք ա գալիս, որ դիմացինն էլ, հնարավոր է, նույն մտքերն ունի, բայց հմտորեն թաքցնում ա: Ժամանակը շարունակում ա մեծ արագությամբ սուրալ, իսկ խոսակցությունը ոչ մի ձև չի ստացվում շեղել ու դնել քո ուզած "ռելսերի" վրա: Մի միտք էլ ա կողքից հա տանջում, որ եթե մի փոքր էլ ուշացնես, դիմացինդ կմտածի "вот мудак": Ու էդ պահին սկսում ես խոսակցությունը զոռով լղոզել քո ուզած ուղղությամբ: Դիմացինը շատ արագ հասկանում ա մտքինդ, բայց քանի որ դու էդ պահին դեռ իրա ընկերն ես ժպտալով ա մերժում: Ու էդտեղից մղձավանջը սկսվում ա: Հիմա չգիտես, էս "չէ"-ն "չէ"-էր, թե դիմացինդ ուղղակի ամաչում ա: սկսում ես այլ հարցերի օգնությամբ փորձել հասկանալ ու արդյունքում քո "ցեխոտ ոտքերով մտնում ես մի տարածք, որտեղ ի զարմանս քեզ ամեն ինչ շատ մաքուր ա"/սա սեռական ակտի նկարագրություն չի, ամեն ինչ դեռ խոսակցությունների փուլում է/: Ու արդյունքում ստանում ես ինֆորմացիա, մերժման պատճառի տեսքով: Ու հետո նորմալ տղամամարդը պիտի որ դուրս գա էդ սենյակից ու իր հետ դուրս հանի/մաքրի իր ցեխոտ հետքերը: Ու այ էդ սենյակում ա, որ պիտի երկար չմնաս, թե չէ նենց կմխտռես շուրջդ, որ ոչ դու կկարողանաս դուրս գալուց առաջ մաքրել, ոչ էդ աղջիկը կկարողանա մաքրի, էլ չասեմ, որ հաջորդ մտնողը' շեմից առաջ չի գնա, եթե իհարկե էդ աղջիկը բացի դուռը: Սա մերժման դեպքում:
Իսկ համաձայնության դեպքում ամեն ինչ շատ հարթ ա ու հասարակ' սեքս, շնորհակալություն, կյանքը շարունակվում է:
Էջանիշներ