Բայց միևնույնն է նրանք մնում են ընկերներReal_one-ի խոսքերից
Բայց միևնույնն է նրանք մնում են ընկերներReal_one-ի խոսքերից
Էլի մնում են բայց հարաբերությունները անցնում են մի քիչ այլ ուղղությանTaurus-ի խոսքերից
Չեն անցնումReal_one-ի խոսքերից
Ոչ թե անցնում են այլ բացվում է մի նոր ուղղություն, որը ավելի է խորացնում ընկերությունը և մեծացնում վստահությունը:Real_one-ի խոսքերից
Artgeo և Taurus միգուցե և դուք ճիշտ եքTaurus-ի խոսքերից
Ինձ համար բայց մի քիչ դժվար է հասկանալ դա
Բայց դե պատկերացրեք մի բան մեկ մի ընկերուհու հանդեպ եք զգում սեքսուլ ձգողություն մեկ մյուսի ուր կհասնի տենց հ՞ն
Եսիմ չգիտեմ մի քիչ աննորմալա դա իմ համար:
Ինչպես հիմա սիրում են ասել. «Ինտեգրում եվրոպական արժեքներին »
Կներեք, եթե վիրավորում եմ որևէ մեկի «վեհ» զգացմունքները, բայց ես նման հարաբերությունները ոչ թե ավելի բնական, այլ ավելի անասնական եմ համարում։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Ոչ ոք չի ասում, որ շների նման պետքա ում հետ ուզենաս ու որտեղ ուզենաս անես, բայց դե, եթե երկուսով ուզեւմ եք, տեղն ու ժամն էլ հարմարա, ի՞նչ խնդիր կաReal_one-ի խոսքերից
Ոչ մի երևի թեArtgeo-ի խոսքերից
Ինչ ասեմ ամեն մեկն իր համար է ընտրում…
Բայց դե ինչ ուզում ես ասա չեմ անվանի այդ հարաբերությունները ընկերություն բառի պարզ իմաստով:
Շատ շատ sex+friendship…
Կներես անգլերենիս համար:
Կարողա ինչ որ տեղ դա հետաքռքրացնում է և բավարարում է այդ տվյալ երկուսին : Դա արդեն իրենց գործն է և ոչ մեկ չի կարող քննադատի իրենց:
Ի վերջո ամեն մեկն իր գլուխն ունի որ մտածի
Ցանկացած ստանդարտից դուրս մտածելակերպ համարվում ա քեզ համար Եվրոպական:Արշակ-ի խոսքերից
Բայց դու հաշվի չես առնում, որ մարդ կա իրա սեփական մտածելակերպն ա ստեղծում ու հաճախ էդ ստանդարտից դուրս ա լինում, որովհետև ստանդարտները հիմնականում ծրագրավորած մտածելակերպեր են լինում:
Չէ, տենց չի։ Լիքը ստանդարտից դուրս գաղափարներ կան, որոնք Եվրոպայի հետ ոչ մի կապ չունեն։ Ես ընդհանրապես դեմ չեմ ոչ ստանդարտ մտածելակերպին, և ինքս էլ հակված եմ դրան։ Բայց տարբեր գաղափարների ստանդարտ լինել կամ չլինելը չի, որ դրանց լավ կամ վատն է դարձնում։Մասսագետ-ի խոսքերից
Ու Եվրոպայում էլ, ամբողջ աշխարհի նման, շատ տարածված է ստանդարտ մտածելակերպը։ Ուղղակի եվրոպական ստանդարտ մտածելակերպը հաճախ խիստ տարբերվում է հայկական ստանդարտ մտածելակերպից, դրա համար շատերին այն ոչ ստանդարտ է թվում։
Իսկ կոնկրետ ընկերների միջև սեռական հարաբերություները գուցե Հայաստանում են ստանդարտից դուրս, բայց նման մտածելակերպը Եվրոպային շատ էլ բնորոշ է։ Ու ինչպես տեսնում եք, այստեղ՝ ֆորումում էլ, այն բավականին ստանդարտ դուրս եկավ. մեծամասնությունը դրան նորմալ էր վերաբերվում։ Ընդ որում, հիմնականում եվրոպական արժեքների ջատագովներն էին նորմալ համարողները։
Բայց անկախ նրանից, ստանդարտ է, թե չէ, գտնում եմ, որ նման հարաբերությունները մարդուն անասնականին են մոտեցնում ու հեռացնում են մարդկայինից։ Թեկուզ եթե ամբողջ աշխարհը դա նորմալ համարի։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Առայժմ չեմ ընդունում: Ի՞Նչու առայժմ: Դա այնպիսի յարց է, որ կարող է ժամանակի ընթացքում, երբ տարիքս առնեմ, կարծիքս փոխեմ…
Լավ, արդեն լրջանամ:
Այդքան Եվրոպայում եղել եմ, դեռ ոչ մի անգամ համատարած նման մտածելակերպի չեմ հանդիպել: Ավելին՝ եվրոպացի արական սեռի ընկերներիս հետ ավելի անմիջական եմ, քանի որ հաստատ գիտեմ, որ նրանք անմիջականությունս այլ կերպ չեն ընկալի:Իսկ կոնկրետ ընկերների միջև սեռական հարաբերություները գուցե Հայաստանում են ստանդարտից դուրս, բայց նման մտածելակերպը Եվրոպային շատ էլ բնորոշ է
Ա՛յ, դրա հետ համաձայն եմ: Առանց մեկնաբանությանԲայց անկախ նրանից, ստանդարտ է, թե չէ, գտնում եմ, որ նման հարաբերությունները մարդուն անասնականին են մոտեցնում ու հեռացնում են մարդկայինից։
Վոլտերա (23.07.2013)
Մեծամասնությունը էստեղ դեմ ա նման հարաբերություններին: Բայց երկար չվիճեմ Եվրոպական և հայկական մտածելակերպերից, մենակ մի բան գիտեմ, որ Եվրոպականը ավելի առաջադեմ ա քան հայկականը:
Անասնական հարաբերությունների մասին: Օրինակ հենց քեզ մոտ ծրագրավորած ա, որ դա անասնական հարաբերություններ ա, որովհետև դու մենակ մի կողմով ես նայում: Ես շատ հանգիստ կարամ ընդունեմ էն մարդկանց ասածը, որոնք կասեն, որ դեմ են, բայց նրանք նաև չեն կարող ինձ ոչինչ ասել, որ կողմ եմ: Ուղղակի հենց էդ ծրագրավորած ա, որ սեքս կոնկրետ մարդկանց հետ են անում. կամ կնոջ կամ անբարոների, բայց շատերը չեն ուզում հասկանան, որ սեքսը անբարո բան չի, և կարող ես զբաղվել ում հետ, որ կուզես, առավելևս ընկերոջդ:
Մի հատ շատ կարևոր հարց ունեմ: Սեռական հարաբերությունները ինչպիսի՞ ընկերների միջև: Եթե ընկեր նշանակում է ուղղակի մտերիմ ընկեր՝ համաձայն չեմ, իսկ եթե ընկեր նշանակում է սիրած, սիրահարված ընկեր-ընկերուհի՝ այդ դեպքում կարող եմ համաձայն լինել: Եթե ինչ-որ մեկին չես սիրում, չես սիրահարվում, ապա չի կարելի այդ հասարակ ընկերական սերը արտահայտել սեռական միջոցներով, դա արդեն անբարո արարք եմ համարում:
Եվրոպայի հետ համեմատվելը դեռ շուտ է: Մենք դեռ «շատ հաց ու պանիր պետք է ուտենք» որ հասնենք Եվրոպային, ցավոք:
իսկ ինչ է, աղջիկների մոտ նման ցանկություններ չի առաջանում?kiki-ի խոսքերից
ամեն ինչ հարաբերական է...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ