Իրականում ճիշտ ես ասում. ամեն մարդ տարբեր կերպ ա ընկալում, ամեն մեկը տարբեր կերպ ա մարդկանց ներառում ընկերական շրջապատի մեջ, ընդ որում՝ կարա նաև մշակութային լինի։ Օրինակ Հայաստանում դժվարանում են բառն ամեն մարդու համար կիրառելուց։ Էս վերջերս կուրսեցիս էր Կոպենհագենում, ասեց՝ ֆրանսիացի ծանոթիս հետ եմ։ Ուրեմն պարզվեց, որ էդ «ծանոթի» հետ նույն տանն ապրում ա ահագին ժամանակ ա, միասին ճամփորդում են, «ծանոթը» Հայաստան ա գնում, կուրսեցուս ծնողների տանը մնում։ Ու դա դեռ ոչինչ, էդ «ծանոթը» մեկ էլ ինձ սմս ա գրում, թե՝ բարև, ես էսինչն եմ, էսինչի ընկերը։
Ստեղ ուրիշ խնդիր ա, որ տեսնում եմ։ Էն, որ էդ «ընկեր» վեհ կատեգորիայի տակ աղջիկ չի կարա լինի։ Այ դա ա ինձ հետաքրքրում. ինչու՞։
Կա
Alphaone (22.08.2017)
6 ամիս ա էս եմ ասում, չեն ընկալում մարդիկ։ Հենա մինքիչ էլ շարունակվի թեման Բյուրը արդեն դիագնոզ ա գրելու վրես։
Բյուր ջան, ես որևէ խնդիր չունեմ մարդկանց հետ հարաբերություններում, արի կլնի չէղած տեղը մի պրոբլեմներ ման արի։ Փորձը ցույց ա տվել, որ տարբեր նախասիրությունների, սեռի, գույնի և այլնի մարդկանց հետ տարիներով նորմալ շփվում եմ, անկախ նրանից թե էե շփումն ինչ տերմինով որոշենք բնորոշել։ Ում հետ շփումս էլ որ չի ստացվում նորմալ, ուրեմն նախասիրությունների, համատեղելիության կամ այլ հարց կա, ինչը բնական ա։ Ես կոնֆլիկտային մարդ չեմ, նկատած կլինես։
Ակումբի աղջիկներից ում հետ որ գիտես մտերիմ եմ էղել/մտերիմ եմ, իրանցից հարցրու, թող ասեն խնդիրներ ունե՞մ ես իրանց հետ շփման մեջ թե չէ։ Ընկել եք տերմիններճ հետևից որ ի՞նչ։
keyboard (22.08.2017)
Ընդամենըհ ասել եւմ, որը չունեմ ւիգական սեռի ընկեր։ 2 անգամ էլ ներողություն եմ խնդրել իգական սեռի էն մարդկանցի, ով մտածել ա, որ իմ ընկերներից ա։ Հիմա ե՞ս եմ պրոբլեմ ւսարքում, ւթե՞ դուք, որ ամիսներով րարցախրեղդ եք անեւմ,ւ տենց էլ մի հիմնավոր բան ւչեք ասում, ւթե ինչ հանցանք եմ գործել։ Վարդանի կծողական գրառումներն էլ չասած, Լիզայի ամիսներով իր պահվածքի փոփոխության պատճառը չասելն էլ վրադիր։ Եթե պրըբլեմը իմ արրահայտծ մտքից հետո ա ի հայտ էկել՝ էդ չի նշանակում, որ պատհճառը էդ միտքն ա
Վերջին խմբագրող՝ John: 22.08.2017, 15:56:
Ո՞նց, Արշակ ջան, բա սեքսը
Արա Հոս, ինչ միամիտ ես դու այ ախպեր, արա կարևոր չի ինչ ես ասում, կարևոր ա ով ա ասում։ Ընգեր, դու քաշով մեկ ոսկի ես, քո պես անկեղծ մարդկանց պտի ազգովի շալակած ման տան, բայց դե ընգեր քո անկեղծությունը դիագնոզ են դիտում, իսկ քո ասածները բոբո ձաձայի ասածներ։ Փաթթի քցի մի յան այ ախպեր, ում ես ինչ դրե բացատրում։
keyboard (22.08.2017)
Հոս, իրականում չնայած քեզ էդքան հարցեր եմ տալիս՝ փորձելով մոտեցումդ հասկանալ, դու էդ հարցերին չես պատասխանում։ Ու պատկերացնում եմ, որ եթե քեզ «հարցախեղդ» են արել, էդ հարցերի քանի տոկոսին ես պատասխանել։ Տպավորություն ա, որ խուսափում ես պատասխանելուց, դրա համար հարցից հետո հարց ա ծնվում ու չի հասկացվում՝ ինչ ես ասում։
Ի դեպ, ընկերության մասին էն թեմայում գրել էիր, որ չունես իգական սեռի ընկեր, ու եթե հետաքրքիր ա ինչու, պմ-ով կասես։ Կգրե՞ս ինձ պմ-ով, քանի որ էդ հարցը միլիոն անգամ տվեցի ստեղ, չպատասխանեցիր ու քանի որ չես բացառում, որ ապագայում կունենաս իգական սեռի ընկերներ։
keyboard (22.08.2017)
Կյանքն առաջ ա գնում, էս թեմայի առաջին գրառումներից դատելով՝ որոշ ակումբցիներ՝ նույնպես, բայց ես նույն հետամնացն եմ մնացել. թե ով իր ընկերոջ հետ ինչ կանի՝ ինձ չի վերաբերում, իհարկե, բայց անձամբ ինձ համար բոլորովին ընդունելի չի ընկերոջ հետ սեռական հարաբերություն ունենալը, ու նման առաջարկ ստանալն ահավոր տհաճ կլինի։ Ինձ համար դրանք իրար հետ ոչ մի կերպ չհամատեղվող բաներ են նախ որովհետև սեռական հարաբերությունն առանց զգացմունքի ինձ համար ընդունելի չի, չեմ պատկերացնում, որ առանց զգացմունք ունենալու ինչ–որ մեկի հետ ուզենամ սեռական հարաբերություն ունենալ, բացի դրանից, չեմ պատկերացնում, թե ոնց ա հնարավոր մեկի հետ սեքս ունենալուց հետո շարունակել էդ մարդուն ընկալել նույն կերպ, ինչ մինչև էդ։ Համոզված եմ, որ կխանգարի ընկերությանը։ Նկատի ունեմ՝ իմ դեպքում։
Ճիշտն ասած՝ ահագին զարմացա՝ կարդալով, որ շատերին իրենց ընկերները սեքսի առաջարկներ են անում, հետն էլ կպռշկվում են։ Չեմ ասում՝ չեմ հավատում, որ կարող ա տենց լինել, բայց, անկեղծ ասած, իմ մեջ էլ էն հարցն առաջացավ, թե՝ էդ ի՞նչ անկապ դեմքերի հետ եք ընկերություն անում, որ տենց տհաճ ձևով սեռական առաջարկներ են անում։ Ինձ թվում ա, որ քիչ թե շատ գիտակից, կիրթ ու կուլտուրական մարդը չի կարող նախապես չզգալ, չպատկերացնել, թե ինչ ռեակցիա կլինի իր ընկերուհու կողմից նման առաջարկի դեպքում։ Եթե էդ մարդն ընկերդ ա, պիտի որ էդքանը ջոկած լինես, էլի։ Ուրիշ բան, եթե խոսքն ուղղակի թեթև ծանոթների մասին ա։
Ինձ երբեք ընկերներիցս որևէ մեկը նման առաջարկ չի արել (փառք աստծո), չգիտեմ՝ նման ցանկություն չեմ առաջացրել, թե պարզապես ինձ ճանաչելով՝ համոզված են եղել, որ մերժում են ստանալու, կամ էլ երկուսը միասին, բայց ամեն դեպքում վստահ եմ, որ ինձ գոնե մի քիչ ճանաչողները պիտի որ իմանան, որ ինձ նման առաջարկ չի կարելի անել (հա, ես հետամնաց եմ, չոբան ու բոբո)։ Դե, հաշվի առնելով, որ ինձ իսկի սիրահարվելու դեպքում մարդիկ սովորաբար չեն ասում (նենց ա ստացվել, որ սիրային խոստովանությունները, որպես կանոն, հետին թվով եմ ստանում), էլ ուր մնաց՝ սեքսի առաջարկ անեին Բայց լուրջ եմ ասում, եթե նման առաջարկ ստանամ էնպիսի մարդուց, ում ընկեր եմ համարում, էդ մարդու հետ չեմ կարողանա էլ նորմալ շփվել, հաստատ ինչ–որ բան կպղտորվի մեր հարաբերություններում, նույնիսկ եթե չկպռշկվի, այլ մերժումը նորմալ ձևով ընդունի ու դրանից հետո մոռանա դրա մասին։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 27.08.2017, 08:35:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ