Մի քիչ քյաֆթառիս խնդրում եմ լուսավորեք էլի, հասկանամ ինչի մասին է էս թեման, վայթե մի կարևոր բան բաց եմ թողել կյանքիս մեջ, կամ էլ թեման շփոթեցնող է։
Կներեք ներոհիշյալ լիքը հիմար հարցերի համար։
1. Ընկերները քանի՞սը կարող են լինել, ասենք համարվում է՞, որ մարդ ունի 8 ընկեր, ու բոլորի կամ մի մասի հետ սեքսով է զբաղվում ու դա հրաշալի է։ Դրական պատասխանի դեպքում կապ ունի՞ առաձնին-առանձին, թե միաժամանակ (խմբակային)։
2. Կինը/ամուսինը ընկերների ցուցակի մեջ մտնում է՞, թե առանձին կատեգորիա է (սրա համար առանձին թեմա կար, հիշում եմ, քվերակել եմ «այո», բայց մի հատ էլ ճշտենք ։Ճ)։
3. Իրար հետ սեքսով զբաղվող ընկերները դրանք զուգընկերները չե՞ն
4. Հաստատուն (դե համեմատաբար երկարաժամկետ) զուգընկերը ընկեր չի համարվու՞մ, եթե ոչ, որպես սեռական պարտնյոր համարվում է հուսալի՞, թե՞ անհուսալի, թե՞ կապ չունի։
5. Ի՞նչ կապ ունեն պարտավորությունները սեքսի հետ (խոսվում է, թե ընկերների միջև սեքսը հրաշալի է, քանի որ հուսալի է ու պարտավորեցնող չի)։ Մարդիկ կան երկարաժամկետ սեքսով են զբաղվում առանց այլ պարտավորությունների, մարդիկ էլ կան վապշե սեքսով չեն զբաղվում, բայց որոշել են, որ ունեն պարտավորություններ։ Հիմա սրանցից որո՞նք են ընկերները ։Ճ
Si vis pacem, para bellum
CactuSoul (23.03.2017)
Բայ, չգիտեմ, թե ինչից ես իրա ինտելեկտի մասին կարծիք կազմել, բայց ինքը ինձ հանդիպած ամենաինտելեկտովաչքիընկնող մարդկանցից ա, երևի գիտես, որ ես հավայի տենց կարծիք չէի կազմի ու համոզված եմ , որ հետագա շփման դեպքում ավելի կհամոզվես
Rhayader (23.03.2017)
Չէ, բայց լուրջ էլի, էդ սեքս անելու ցանկությունը նագլի խանգարում ա հետրոին հակառակ սեռի հետ ընկերություն անելուց։ Այ որ մի երկու անգամ հավեսները հանեն, այ իսկական ընկերություն կսկսվի, էն, որ իրար էլ որպես "չկերած արտասահմանյան միրգ" չեն նայի։ Կարան հյուրանոցի իրար կից համարներում տարբեր մարդկանց հետ սեքս անեն, հետո դուրս գան կից բալկոններ ու իրար հետ ծխեն)) Լավ, ոնց որ շատ գնացի։ Իրականում էդ ամենը հղի ա տարբեր պրոբլեմներով, բայց հնարավոր ա մասնավոր դեպքեր, որ "համ գայլերը կշտանան, համ էլ ոչխարների քանակը չպակասի", երևի, չեմ փորձել, ենթադրում եմ
Վերջին խմբագրող՝ boooooooom: 23.03.2017, 22:46:
Կարճ
Կոնկրետ
Հետամնաց բաներ ես ասում։ Էս որ դարն ա? Բա պիտի ընկերոջդ դոմփես, որ ավելի ամուր լինի ձեր ընկերությունը։
S.L.V. (23.03.2017)
Անգլերեն չեմ հասկանում, գոնե իտալերենով լիներ։
Բա դու գիտես խի ա Հայաոտանում տղեն տղուն կամ աղջիկը աղջկան բարևելուց համբուրում???։ճճճճճ
Արտահայտված տարբերություն, բնականաբար կա, ոնց որ պիտի լիներ սեռական դիմորֆիզմ ու սոցիալական բաժանում ունեցող ծանկացած կենդանի օրգանիզմի դեպքում: Բայց պնդել, թե կա օրինաչափություն, որ կանայք ավելի շատ հակված են fwb-ից commitment սպասել, քան չսպասել, չի կարելի:
Ու, բնականաբար, կախված նրանից, թե հարցումը Սաուդյան Արաբիայում ես անց կացնում, Ռուսաստանում, թե Շվեդիայում, ու որ տարիքային խմբերի մոտ, արդյունքներն էլ տարբեր կլինեն:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ակումբցիներ ջան, ստեղ սենց թեմա ունենք. համեցեք...
Կարճ
Կոնկրետ
Cassiopeia (19.08.2017), LisBeth (19.08.2017), Moonwalker (19.08.2017), Շինարար (19.08.2017)
Եթե մի մարդ (անկախ սեռից) մի այլ մարդու (անկախ սեռից) մի բան ա ուզում ասի, ապա ճիշտը ասելն ա։ Ասելուց հետո, ցանկալի ա, նույնիսկ երբեմն պարտադիր, լսել պատասխանը։ Կախված պատասխանից, կարող են մի բան անել, կամ չանել։ Այ անելուց հետո, եթե երկուսի սրտով էր իրենց արածը, կարող են իրար ծաղիկներ նվիրել, կինո գնալ... կամ ինչու ոչ՝ տներով: ( վերջին կարդացած գրառումները ինձ էս մտքերը տվին)
Կարճ
Կոնկրետ
Հնարավոր ա էդ նրանից ա, որ վիրավորված ինքնասիրության համար ժամանակ ա պետք համակերպվելու էն մտքի հետ որ իրա հետ սեքս չեն ուզում։ Եթե դուք էդ մարդուն ընկեր եք համարում, կարծում եմ, կարելի ա քննարկել էս պահը։ Եթե չէ, նույնպես կարելի ա քննարկել ու ցույց տալ որ իրա դիրքորոշումը ձեր հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորում ա։ Վ կռայնեմ սլուչայ, սիկտիր եք անում, պրծավ։ Թե չէ սենց վիրավորված ման եք գալիս, դրանից ի՞նչ ա փոխվում։ Մի քիչ շատ ա դրամատիզացվում սենց, առարկա, մարմին ևն։ Հնարավոր չի՞ թեթև նայել։
SWTS
CactuSoul (23.08.2017)
Լիզ, ի՞նչ կլնի, արի դու մեր փոխարեն մի որոշի էլի մենք ինչ զգանք կամ չզգանք։ Երբ Հայաստանում տղամարդկանց կողմից համատարած տենց վերաբերմունք ա կանանց նկատմամբ, երբ դա տեղի ա ունենում տարիներ շարունակ ու անընդհատ, ի վերջո դու սկսում ես որպես կին քո արժեքը հարցականի տակ դնել, ու տենց բաներին թեթև նայել մեղմ ասած չի լինում։ Ի վերջո, հարց ա առաջանում, թե ինչու՞ են մեր հենց էդ նույն ընկերները մեզ հետ զուտ սեքս ուզում, բայց մեկ ուրիշի հետ՝ լուրջ հարաբերություն։ Ասենք, իմ ընկերների մեջ էղել են էնպիսիք, որ ընկերուհի ունենալով հանդերձ են էկել, ինձնից սեքս ուզել։ Ստեղ նաև անհարգալից վերաբերմունք ա իրանց ընկերուհու հանդեպ։ Էղել ա մեկը, որ օգտվել ա էդ պահին իմ խոցելիությունից ու փորձել առաջանալ։ Ու մերժվելուց հետո զարմացել։ Էղել են էնպիսիք, որ չէ ստանալուց հետո էլ երբեք իրար հետ չենք խոսացել։
Էս կարգի վերաբերմունքի ես մենակ Հայաստանում եմ արժանացել։ Նույն փչացած Եվրոպայում տղամարդիկ տարրական հարգանք ունեն կանանց նկատմամբ։ Ու անգամ հուքափները լինում են փոխադարձ համաձայնությամբ ու փոխադարձ հարգանքով։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ