User Tag List

Էջ 4 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 102 հատից

Թեմա: Հայկական պոեզիայի գոհարներ

  1. #46
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական պոեզիայի գոհարներ

    ***
    Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
    Բրոնզե սո՛ւր ես,
    Բրոնզե փա՛ռք ես,
    Բրոնզե փա՛յլ-
    Բայց դու զո՜ւր ես,
    Ախ, իզո՜ւր ես
    Կոտրում սուրս
    Արևառ:

    Ինչպես քաղցր
    Մեր երգերը-
    Մեր վերքերը
    Հրաբույր-
    Դու միշտ նո՜ր ես,
    Ու հզո՜ր ես,
    Ու բոսո՜ր ես,
    Քաղցր քույր...'

    Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
    Բրոնզե սո՛ւր ես,
    Բրոնզե փա՛ռք ես,
    Բրոնզե փա՛յլ-
    Բայց ափսո՜ս որ
    Դու հեռո՜ւ ես-
    Դու ուրո՜ւ ես
    Արևառ...

    ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ



    Անքնություն

    Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
    Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
    Պայտերը խփում են, խփում են հողին.--՝
    Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
    Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են, ձիերը,
    Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
    Պայտերը դոփում են քունքիս մեջ հիմա.--՝
    Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ...

    ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
    Վերջին խմբագրող՝ Մելիք: 21.06.2006, 05:39:

  2. #47
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայկական պոեզիայի գոհարներ

    Հաջորդ բանացտեղծության հեղինակը… Ես իրոք զարամցած էի, որ ինքն է, ուրախ եմ, որ դեռ կարդացի հետո իմացա թե ովա

    Ինչու իրար չհասկացանք

    Ամեն ինչ էլ լավ էր այնպես,
    Հասկանալի և անփորձանք,
    Ի՞նչ պատահեց մեզ իսկապես,
    Ինչու՞ իրար չհասկացանք։

    Հասկանում ենք այս աշխարհի
    Չարն ու բարին ամեն տեսակ,
    Հասկանում ենք ուրիշներին,
    Բայց մենք իրար չհասկացանք։

    Եթե խոսենք պարզ ու անկեղծ,
    Երկուսով էլ չունենք հանցանք։
    Գուցե սիրո պակասն է հենց,
    Որ մենք իրար չհասկացանք։

    Նույնիսկ տարբեր ազգի մարդիկ
    Հասկանում են իրար շատ լավ.
    Բայց մեր լեզուն թեև նույնն է.
    Ինչու՞ իրար չհասկացանք։

    Երջանկության համար արդեն
    Կարծում էինք ամեն ինչ կար,
    Արի գոնե հասկանանք, թե
    Ինչու՞ իրար չհասկացանք։

  3. #48
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    43
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական պոեզիայի գոհարներ

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Հաջորդ բանացտեղծության հեղինակը… Ես իրոք զարամցած էի, որ ինքն է, ուրախ եմ, որ դեռ կարդացի հետո իմացա թե ովա
    Լավ, դե ասա, մենք էլ իմանանք հեղինակին։ Արդեն կարդացինք, կարող ես արխային ասել։
    Չգիտեմ ինչու, ինձ թվում է, որ կարող է Արամայիս Սահակյանը լինել։ Ճի՞շտ եմ։
    Վերջին խմբագրող՝ Վազգեն: 05.07.2006, 03:52:

  4. #49
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական պոեզիայի գոհարներ

    Մեջբերում Վազգեն-ի խոսքերից
    Չգիտեմ ինչու, ինձ թվում է, որ կարող է Արամայիս Սահակյանը լինել։ Ճի՞շտ եմ։
    Ինձ էլ է այդպես թվում, այսքան պարզ , անհանգ-անկապ տափակություն միայն նա կարող էր գրել ...հետո էլ նա հասկանալու ու հասկացողության հետ լուրջ պրոբլեմներ ունի :
    Կներեք , եթե ինչ-որ մեկի զգացմունքները վիրավորեցի




    Անհուն վրեժի և ատելության
    Դըժոխքն է այրում թունոտ իմ հոգին.
    Եվ ես չեմ բերում խոսքը հաշտության,
    Որ ծանր է նստում զրկվածի ուսին:

    Անհուն վրեժի և ատելության
    Պատգամն եմ վառում ես ձեր սըրտերում.
    Եվ ձեզ ասում եմ` ո'վ դու ցնցոտի,
    Դո'ւ, որ թշվառ ես, անտուն, անոթի,
    Դո'ւ, որ քո ձեռքին կռել ես շղթա,
    Դո'ւ, որ քրտինքդ` դառն ծովացած
    Նզովք ես շինել, և լուծ քո վրա -
    Ես քո ժանիքը սրում եմ հիմա:

    Կանգնեցընում եմ բազուկդ ահա,
    Ինչպես ոխակալ օձն անապատի,
    Եվ քո քարացած բըրունցքում հիմա
    Ես սուրն եմ դնում ահեղ ճըշմարտի:
    Եվ քո սրտի մեջ վառում եմ ահա
    Հուրն ազատության և իրավունքի. -
    Կանգնեցընում եմ բազուկդ ահա',
    Ինչպես ոխակալ օձն անապատի...

    Ավետիք Իսահակյան
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  5. #50
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական պոեզիայի գոհարներ

    Մեջբերում Վազգեն-ի խոսքերից
    Լավ, դե ասա, մենք էլ իմանանք հեղինակին։ Արդեն կարդացինք, կարող ես արխային ասել։
    Չգիտեմ ինչու, ինձ թվում է, որ կարող է Արամայիս Սահակյանը լինել։ Ճի՞շտ եմ։
    Ես էլ նմանեցրի։ Իսկապես նման է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #51
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայկական պոեզիայի գոհարներ

    Մեջբերում Վազգեն-ի խոսքերից
    Չգիտեմ ինչու, ինձ թվում է, որ կարող է Արամայիս Սահակյանը լինել։ Ճի՞շտ եմ։
    Այո, այո հենց ինքն է որ կա։ Բանից պարզվում է, որ ժամանակին նրա բանաստեղծությունները բոլորը անգիր գիտեին ու նա շատ հայտնի էր Ես նույնիսկ չէի սպասում, որ նա որևէ բան կարող է գրել, քանի որ բացի նրա տափակ Ոզնու ծրագրերից ուրիշ ոչինչ ոչ լսել , ոչ տեսել էի։
    Մեջբերում Arm_Lionne-ի խոսքերից
    Կներեք , եթե ինչ-որ մեկի զգացմունքները վիրավորեցի
    Մի ամբողջ սերնդի

  7. #52
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական պոեզիայի գոհարներ

    Ինձ էլ է այդպես թվում, այսքան պարզ , անհանգ-անկապ տափակություն միայն նա կարող էր գրել
    Նրա տափակությունները սովորաբար հանգավոր են, նույնիսկ կասեի չափից դուրս: Անկապ հանգեր, որոնք ոչ մի իմաստ չեն կազմում:
    Մանկությունս հիշելիս գալիս է իմ լացը,
    Պատերազմի ժամանակ դեֆիցիտ էր հացը

  8. #53
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական պոեզիայի գոհարներ

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից


    Մի ամբողջ սերնդի
    Էդ սերունդն էլ նենց մի հիացած չէր Արամայիս Սահակյանի գործերով


    Մի դեպք էլ եմ ուզում պատմեմ Սահակյանից: Մորս ընկերուհուն տեսնելով լիֆտի մեջ՝ հարցնում ա.
    - Աղջիկ ջան անունդ ի՞նչ ա:
    - Լաուրա:
    - Լաուրա, Լաուրա, բա քո յարը ու՞ր ա:

    Հանգ բռնելու մեջ հիանալի վարպետ ա Սահակյանը: Մի խոսքով, պաչիկներով իսկական, Արամայիս Սահակյան:

  9. #54
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    43
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական պոեզիայի գոհարներ

    Մեջբերում Arm_Lionne-ի խոսքերից
    Ինձ էլ է այդպես թվում, այսքան պարզ , անհանգ-անկապ տափակություն միայն նա կարող էր գրել ...հետո էլ նա հասկանալու ու հասկացողության հետ լուրջ պրոբլեմներ ունի :
    Լավ, ժողովուրդ, շատ ճնշեցինք մարդուն։ Իրականում, ամեն ինչ այդքան էլ վատ չէ։ Մեկ–մեկ այդքան էլ վատ չի ստացվում Սահակյանի մոտ։ Իր գրած մի քանի ոտանավորներից դնեմ, որոնք դուրս գալիս են։ Մեկի բառերով էլ շատ հայտնի երգ կա։

    ՉՔՆԱՂ ԵՐԱԶ

    Դու ինձ համար սիրո աղբյուր,
    Ես քեզ համար՝ գուցե ոչինիչ։
    Դու ինձ համար երազ մաքուր,
    Ես քեզ համար՝ գուցե ոչինչ։

    Հեռվի՜ց՝ ես քեզ գոնե՛ տեսնեմ, սիրեմ,
    Որպես կյանքիս չքնաղ երազ։
    Արեգակին պետք է հեռվի՜ց նայել,
    Կայրի՛, եթե շատ մոտենաս։

    Կյանքում դու միշտ ուրախ մնա,
    Եւ միշտ եղիր պայծառ ու ջինջ։
    Ամբողջ մի կյանք սիրով կտամ,
    Ես քեզ համար՝ գուցե ոչինչ։

    Հեռվի՜ց՝ ես քեզ գոնե՛ տեսնեմ, սիրեմ,
    Որպես կյանքիս չքնաղ երազ։
    Արեգակին պետք է հեռվի՜ց նայել,
    Կայրի՛, եթե շատ մոտենաս։


    Թեկուզ չիմանաս, թե ով եմ եղել…

    Կուզեի հիմա քո ճանապարհին
    Ամեն–ամեն ինչ զուգել՛, զարդարե՛լ,
    Դու կասկածեիր կյանքում շատերին,
    Բայց չիմանայիր, որ ե՛ս եմ արել։

    Եւ ամեն գիշեր պատուհանիդ տակ
    Կուզեի գարնան ծաղիկներ դնել։
    Դու լուսաբացին առնեիր դրանք,
    Բայց չիմանայիր, որ ես եմ դրել։

    Ու երբ մահը քեզ այցի գար թաքուն;
    Կուզեի նրան իմ կյանքով շեղել։
    Դու երկա՜ր–երկա՜ր ապրեիր կյանքում
    Եւ չիմանայիր՝ ո՛վ եմ ես եղել։

  10. #55
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական պոեզիայի գոհարներ

    Ես էլ էի պատրաստվում «Չքնաղ երազ» երգի մասին ասել։ Այդ երգն, իմ կարծիքով, իրոք լավն է և շատերի կողմից սիրված, այլապես այդքան մեծ ժողովրդականություն չէր վայելի։
    Չէ, Սահակյանին էդքան մի քննադատեք, տափակություններ ունի գրած, բայց լավ բաներ էլ ունի, որոնցից որոշները ես էլ շուտով այստեղ կդնեմ, այսինքն՝ ինձ դուր եկածները, էլի, իսկ թե ուրիշներին դուր կգան թե չէ՝ դրա մասին կիմանանք միայն դնելուց հետո։

    Ի դեպ, Վազգենի դրած այդ վերջին բանաստեղծությունն ինձ էլ է շատ դուր գալիս («Թեկուզ չիմանաս, թե ով եմ եղել…»)։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #56
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական պոեզիայի գոհարներ

    Որքան հասկացա, այս բաժնում ամեն մեկդ ուղղակի ներկայացնում է իր սիրած բանաստեղծությունը, հուսով եմ միայնակ չեմ լինի իմ այն պնդման մեջ, որ Չարենցի «Հարդագողի ճամփորդները» իրոք գլուխգործոց է, թույլ տվեք մեջբերեմ միայն վերջին տողերը.

    Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում, որ գնում ենք խանութներում գինի ու հաց,
    Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն, բայց չենք գտնում վազքով տարված ու զբաղված,
    Մենք բոլորս, որ հոգնաբեկ չենք նայում վեր՝ մոռանալով աշխարհային չարն ու բարին,
    Տրտում կօրհնենք մի իրիկուն օրերը մեր, ու կնայենք Հարդագողի Ճանապարհին...

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (09.09.2010)

  13. #57
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական պոեզիայի գոհարներ

    Շիրազն ընդհանրապես իմ ամենասիրած բանաստեղծներից չի, բայց այս բանաստեղծությունը մի տեսակ հետաքրքիր է, չգիտեմ, համենայնդեպս, ինձ դուր է եկել.

    ԾՆՈՂԱԿԱՆ ՍԵՐԸ

    Ձյուն ձնեռ էր. կտուրն ելել,
    Ձյուներն էի թափում ցած,
    Քրտնել էի, շորերս հանել
    Ու դեռ բարակ «մի շապկանց»՝
    Ձյուներն էի թափում ցած։

    Հանկարծ մայրս, երբ ինձ տեսավ՝
    Հագիս բարակ մի շապիկ,
    Ծնկին զարկեց, վայ-վույ ասավ,
    - Ի՞նչ ես արել, իմ բալիկ։
    Ու՞ր ես քրտնած շորորդ հանել,
    Կապուտկել ես, իջիր ցած,
    Բայց ես թափում ձյուները դեռ,
    Ձյունի մեջ էլ քրտնած՝
    Չէի ուզում իջնել ցած...

    Այնինչ մայրս գոռում-լալիս,
    Մեկ էլ տեսա՝ մտավ ներս
    Ու դուրս բերեց բարուր-բալիս,
    Ասես կտրից ընկա ես.
    Ու գոռացի մորս վրա,
    Ա՜խ, չորանար թող լեզուս...
    - Ու՜ր դուրս բերիր, նե՛րս տար իսկույն,
    Մրսե՜ց, ներս տար մերկ որդուս։

    Ու մայրիկս, մոտիկ գալով,
    Փայփայելով իմ որդուն,
    - Ախ, բալիկ ջան,- ասաց լալով,-
    Մի՛ բարկանա վրաս դուն,
    Չէ՞որ դու էլ իմ բալիկն ես,
    Նրա համար դուրս բերի,
    Որ քեզ տեսնես, ինձ էլ խղճաս.
    Դու էլ ի՛մն ես, ցա՛ծ արի...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. #58
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    43
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական պոեզիայի գոհարներ

    Ուլուանա ջան, այդ բանաստեղծությունը ինձ մեկ ուրիշ այդ ոճի բանաստեղծություն հիշեցրեց։ Սա Էլ արդեն Ավետիք Իսահակյանից։

    ՄՈՐ ՍԻՐՏԸ

    (հայկական ավանդավեպ)

    Կա հինավուրց մի զրույց,
    Թե մի տղա,
    Միամորիկ,
    Սիրում էր մի աղջկա:

    Աղջիկն ասավ. «Ինձ բնավ
    Դու չես սիրում,
    Թե չէ գնա՛,
    Գնա՛ մորըդ սի՛րտը բեր»:

    Տղան մոլոր, գլխիկոր
    Քայլ առավ,
    Լացեց, լացեց,
    Աղջկա մոտ ետ դառավ:

    Երբ նա տեսավ, զայրացավ.
    — Է՛լ չերևաս
    Շեմքիս, ասավ,
    Մինչև սիրտը չըբերես:

    Տղան գնաց և որսաց
    Սարի այծյամ,
    Սիրտը հանեց,
    Բերեց տվեց աղջկան:

    Երբ նա տեսավ, զայրացավ.
    — Կորի՛ր աչքես,
    Թե հարազատ
    Մորըդ սիրտը չըբերես:

    Տղան գնաց` մորն սպանեց,
    Երբ վազ կըտար
    Սիրտը` ձեռքին,
    Ոտքը սահեց, ընկավ վար:

    Եվ սիրտը մոր ասավ տխուր,
    Լացակումած.
    — Վա՜յ, խեղճ տղաս,
    Ոչ մի տեղըդ չըցավա՞ց...

  15. #59
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական պոեզիայի գոհարներ

    Ավետիք Իսահակյան

    ***
    Ես ձեզ ասում եմ՝ կգա ոգու սով,
    Եվ դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ.
    Կընկնեք մուրալու հափրած որկորով՝
    Հրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ։

    Լրբենի ծաղրով արհամարհեցիք
    Ոգու վառ զեղմունք-միտ ու երազանք,
    Նյութի տաճարում արբած պարեցիք՝
    Մոռացած անմահ, անհունի տենչանք։

    Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ՝
    Ձեր նյութի հանդեպ կգա ոգու սով.
    Եվ մուրացիկի պես փշրանքի համար
    Ծարավ, անոթի, կանցնեք ծովեծով...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. #60
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    43
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական պոեզիայի գոհարներ

    ՈՒղղակի ուզում եմ ուրախությունս կիսեմ բոլորի հետ՝ մի բանաստեղծությամբ։
    Հեղինակը Սարմենն է։


    Ի՜նչ լավ է, որ մեկը կա,
    Ու դու ես նրա սրտում,
    Աչքերով խաժ ու խնդուն՝
    Ի՞նչ լավ է, երբ մեկը կա։
    Ամենքին, աստված վկա,
    Ես նման բախտ եմ մաղթում։
    Ի՜նչ լավ է, երբ մեկը կա,
    Ու դու ես նրա սրտում։

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (09.09.2010)

Էջ 4 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական ռեպ
    Հեղինակ՝ Imperator, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 95
    Վերջինը: 20.11.2017, 04:33
  2. Հայկական Ռոք
    Հեղինակ՝ ArmenianMetal, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 86
    Վերջինը: 02.04.2016, 12:30
  3. Պոեզիա. Պոեզիայի երեկո
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 25.07.2011, 16:47
  4. Հայկական ՔԻԹ
    Հեղինակ՝ ներաԿ, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 63
    Վերջինը: 08.05.2009, 23:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •