User Tag List

Էջ 3 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 102 հատից

Թեմա: Հայկական պոեզիայի գոհարներ

  1. #31
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայկական պոեզիայի գոհարներ

    Թափառում ենք փողոցներով
    Ես քո սիրով, դու ուրիշի
    Այրվում ենք մենք հրդեհով
    Ես քո հրով դու ուրիշի

    Սուզվում քաղցր երազներում
    Ես քո տեսքով դու ուրիշի
    Կարոտում ենք, խանդում, տխրում
    Ես քո խոսքով, դու ուրիշի

    Է՜հ… Ինչ արած բախտը սիրո
    Թող աշխարհում ինձ չբերի
    Միայն ապրենք մենք սիրելով
    Թեկուզ ես քեզ , դու ուրիշին…

    Հեղինակն ինձ անհայտ է

  2. #32
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական պոեզիայի գոհարներ

    Կարծեմ Սիլվա Կապուտիկյանն է

  3. #33
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական պոեզիայի գոհարներ

    Հաստատ Սիլվա Կապուտիկյանն է։
    Լավ բանաստեղծություն է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #34
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական պոեզիայի գոհարներ

    Լճակ

    Ինչո՞ւ ապշած ես, Լըճա'կ,
    ՈՒ չեն խայտար քու ալյակք,
    Միթե հայլվույդ մեջ անձկավ
    Գեղուհի՞ մը նայեցավ:

    Եվ կամ միթե կըզմայլի՞ն
    Ալյակքդ երկնի կապույտին,
    Եվ այն ամպոց լուսափթիթ,
    Որք նըմանին փրփուրիդ:

    Մելամաղձոտ Լըճա'կ իմ,
    Քեզ հետ ըլլանք մըտերիմ,
    Սիրեմ քեզի պես ես ալ
    Գրավիլ, լռել ու խոկալ:

    Որքան ունիս դու ալի,
    Ճակատս այնքան խոկ ունի,
    Որքան ունիս դու փրփուր,
    Սիրտս այնքան խոց ունի բյուր:

    Այլ եթե գոգդ ալ թափին
    Բույլքն աստեղաց երկնքին,
    Նըմանիլ չե'ս կրնար դուն
    Հոգվույս` որ է բոց անհո՛ւն:

    Հոդ աստղերը չեն մեռնիր,
    Ծաղիկներն հոդ չե'ն թոռմիր,
    Ամպերը չեն թրջեր հոդ,
    Երբ խաղաղ եք դու և օդ:

    Լըճա'կ, դո'ւ ես թագուհիս,
    Զի թ'հովե մ'ալ խորշոմիս,
    Դարձյալ խորքիդ մեջ խըռով
    Զիս կը պահես դողդղալով:

    Շատերը զիս մերժեցին,
    "Քնար մ'ունի սոսկ" - ըսին.
    Մին` "դողդոջ է, գույն չունի" -
    Մյուսն ալ ըսավ. - "Կը մեռնի՛":

    Ոչ ոք ըսավ. - "Հե՛ք տղա,
    Արդյոք ինչո՞ւ կը մըխա,
    Թերևս ըլլա գեղանի,
    Թե որ սիրեմ, չը մեռնի":

    Ոչ ոք ըսավ` - "Սա տըղին
    Պատռե'նք սիրտը տըրտմագին,
    Նայինք ինչե՛ր գրված կան..."
    - Հոն հրդեհ կա, ո'չ մատյան:

    Հոն կա մոխի՛ր... հիշատա՛կ...
    Ալյակքդ հուզի՛ն թող, լըճա'կ,
    Զի քու խորքիդ մեջ անձկավ,
    Հուսահատ մը նայեցավ...

    Պետրոս Դուրյան
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Յոհաննես (28.12.2016)

  6. #35
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական պոեզիայի գոհարներ

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Թափառում ենք փողոցներով
    Ես քո սիրով, դու ուրիշի
    Այրվում ենք մենք հրդեհով
    Ես քո հրով դու ուրիշի

    Սուզվում քաղցր երազներում
    Ես քո տեսքով դու ուրիշի
    Կարոտում ենք, խանդում, տխրում
    Ես քո խոսքով, դու ուրիշի

    Է՜հ… Ինչ արած բախտը սիրո
    Թող աշխարհում ինձ չբերի
    Միայն ապրենք մենք սիրելով
    Թեկուզ ես քեզ , դու ուրիշին…

    Հեղինակն ինձ անհայտ է
    Նման ստեղծագործություն Նաիրի Զարյանն էլ ունի, սկզբում կարծեցի նրա գրածը կլինի...

    Գուցե նստած պատշգամբում
    Թախծում ես դու մեկի մասին,
    Որ երազում է ուրիշին,
    Եվ քեզ բնավ չի նկատում:
    Ես քո դիմաց այրվող մի հուր,
    Չես նկատում , այրվում եմ զուր,
    Մեկն էլ գուցե ինձ է փարվում
    Իր իղձերում, իր աշխարհում:
    Դու ուրիշի, ես՝ քո դիմաց
    Դողում ենք լուռ, այրվում անվերջ
    ՈՒ մոխրանում մեր չսիրած ,
    Մեզ չսիրող թևերի մեջ:
    Վերջին խմբագրող՝ Lionne_en_Chasse: 12.06.2006, 17:35:
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  7. #36
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական պոեզիայի գոհարներ

    Լավն է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #37
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական պոեզիայի գոհարներ

    Համո Սահյան

    ՀՈԳՆԵԼ ԵՄ ԱՐԴԵՆ

    Հոգնել եմ արդեն հանդարտ հոսելուց,
    Իմ մտքերի հետ մթնում խոսելուց,
    Սեթևեթ խոսքից, սեթևեթ սիրուց
    Հոգնել եմ արդեն։

    Հոգնել եմ թաքուն ալեկոծվելուց,
    Առ ու ծախի մեջ այսքան փորձվելուց,
    Կշտամբանքներով ռմբակոծվելուց
    Հոգնել եմ արդեն։

    Հոգնել եմ արդեն զուր թափառելուց,
    Սուտ կուռքերի դեմ մոմեր վառելուց,
    Ամեն պարողի ծափահարելուց
    Հոգնել եմ արդեն։

    Հոգնել եմ ամեն հովից թեքվելուց,
    Հոգուս մեջ հոգուս ցավը հեգնելուց,
    Ինքս իմ ստվերից ահաբեկվելուց
    Հոգնել եմ արդեն։

    Հոգնել եմ հոգնած մարդկանց օգնելուց,
    Կրկնված երգերն անվերջ կրկնելուց,
    Հոգնել եմ նաև այսքան հոգնելուց,
    Հոգնել եմ, հոգնել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Յոհաննես (28.12.2016)

  10. #38
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    43
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական պոեզիայի գոհարներ

    Շատ լավն է։

  11. #39
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական պոեզիայի գոհարներ

    Ախր Սահյանը... ուրիշ է: Uluana իսկ ինչ կասես Սահյանի առանձին թեմա չբացե՞նք : Ցավոք ես շատ ստեղծագործություններ չունեմ Սահյանից, բայց հուսով եմ դու կամ մյուսները ցանկության և հնարավորության դեպքում կգրեք նրա ստեղծագործություններից: Հը՞
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  12. #40
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական պոեզիայի գոհարներ

    Հիանալի գաղափար է։
    Ճիշտն ասած՝ իմ մտքով վաղուց էր անցել Սահյանին նվիրված առանձին թեմա բացելը, ուղղակի այն ժամանակ դեռ վախենում էի, որ Սահյանի այդքան շատ երկրպագուներ չեն գտնվի, բայց հիմա արդեն մի քանիսին հաստատ գիտեմ։
    Ես շատ ունեմ Սահյանի բանաստեղծություններից։ Կընտրեմ ու կդնեմ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 13.06.2006, 10:59:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #41
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայկական պոեզիայի գոհարներ

    ՄԻԱԿ ՄԱՅՐԵՆԻՆ

    Լեզուներ գիտես,
    Գիտես, իմացիր.
    Եվ ո՞վ չի ուզում,
    Բայց հասկանո՞ւմ ես ի՞նչն է ինձ հուզում.
    -Ավա՜ղ, համր ես դու,
    Քանզի չգիտես միակ մայրենին՝
    Քո հայոց լեզուն:

    Գուցե կարծում ես այդ միևնո՞ւյն է,
    Բայց ինձ թվում է
    Արար աշխարհը
    Քեզ համար միայն թարգմանություն է...

    Միքայել Հարությունյան

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (09.09.2010)

  15. #42
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական պոեզիայի գոհարներ

    Լավ, էս պոեզիայի գոհար չի: Չեմ ուզում հեղինակին վիրավորել, բայց ...

  16. #43
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական պոեզիայի գոհարներ

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Լավ, էս պոեզիայի գոհար չի: Չեմ ուզում հեղինակին վիրավորել, բայց ...
    Դե, Դավիթ ջան, չես կարող ասել։ Մեկի համար գոհար է, մեկի համար՝ զմրուխտ, մեկի համար էլ կարող է տուֆ լինել։ Ամեն մարդ դնում է այն, ինչ իր համար է գոհար։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  17. #44
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական պոեզիայի գոհարներ

    Լավ , կներեք, սուպերադամանդ ա:

  18. #45
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական պոեզիայի գոհարներ

    Կանչ

    Ու ես ասում եմ._ կանգնիր, առավո´տ
    Ես էլ եմ գալիս,
    Այնպես է թվում, թե հեռու հեռվից
    Ինձ ձայն են տալիս:
    Ու ես չգիտեմ, դա անլսելի
    Զնգյո՞ւն է քարի
    Շշո՞ւկը հողի, թե՞ սոսափյունը
    Սոսյաց անտառի:
    Ու ես չգիտեմ, անդունդում կորած
    Գե՞տն է տվայտող,
    թե՞ հին խաչքարից ինձ ձայն է տալիս
    Մամռոտած մի տող:
    Լռությո՞ւնն է դա ճգնակեցությամբ
    Ապրող անձավի,
    Թե´ կաթիլ-կաթիլ մորմոքն է քամվում
    Հնամյա ցավի:
    Գուցե լեռներում վարգում է մի որբ,
    Տխուր հովատակ
    Եվ կապույտի մեջ փշրվում է խուլ
    Վրնջոցը տաք:
    Կամ գուցե, գուցե դա դարեր առաջ
    Ինձանից զատված
    Իմ իսկ ղողանջն է, որ ետ է դառնում
    Մաքուր ու զտված:
    Այդ կանչերի մեջ մի կորած, հեռու
    Աշխարհ է լալիս:
    Ու ես ասում եմ._ կանգնիր, առավո´տ,
    Ես էլ եմ գալիս:

    Վահագն Դավթյան
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

Էջ 3 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական ռեպ
    Հեղինակ՝ Imperator, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 95
    Վերջինը: 20.11.2017, 04:33
  2. Հայկական Ռոք
    Հեղինակ՝ ArmenianMetal, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 86
    Վերջինը: 02.04.2016, 12:30
  3. Պոեզիա. Պոեզիայի երեկո
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 25.07.2011, 16:47
  4. Հայկական ՔԻԹ
    Հեղինակ՝ ներաԿ, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 63
    Վերջինը: 08.05.2009, 23:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •