Ուրախ եմ։ Դե ուրեմն մեկ հատ էլ Սահյանական գլուխգործոց քեզնից եմ սպասում այս բաժնում։Uluana-ի խոսքերից
Ուրախ եմ։ Դե ուրեմն մեկ հատ էլ Սահյանական գլուխգործոց քեզնից եմ սպասում այս բաժնում։Uluana-ի խոսքերից
Անուշ լինի։DAMELIK-ի խոսքերից
Էլի Սահյան...
***
Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու,
Չորս հոգով էինք, էլ ոչ ոք չկար,
Թե իմանար մեզ ինչից է զրկում,
Առավոտն ինքն էլ երևի չգար։
Մենք մեզ իրար մեջ որոնում էինք,
Դաշնությունն էինք հյուսում մեր հոգու,
Աստղերից կախված օրորվում էինք...
Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Տերյանին ոչ ոք չի սիրու?մ, իսկ ես սիրում եմ, մանավանդ երբ տրամադրություն չեմ ունենում.
ՀՐԱԺԵՇՏ
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։
Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։
Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ...
Ես էլ եմ Սահյանին շատ սիրում, նրա շատ գործեր կարդալիս էնպիսի տպավորություն է ,կարծես հայելու մեջ ինձ նայեմ:
Ի դեպ իմ ստորագրությունը ձեզ ոչինչ չի հիշեցնո՞ւմ
Oվկիանոսները ելնում են ափից
Եվ պատառոտում իրենց անխնա...
Խելագարվել է կյանքը տագնապից,
Իսկ ինձ ասում են ՝ թե խելոք մնա:
Խաղաղ օրերը գնում են ձեռից,
Ի՞նչ է լինելու, մարդ ի՞նչ իմանա:
Խելագարվել է աշխարհն իմ խելքից ,
Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա
Խելագարվել են ցորեն ու բողբոջ,
Խուտուտ տաս՝ քարի ուշքը կգնա,
Խելագարվել է տիեզերքն ամբողջ,
Իսկ ինձ ասում են ՝ թե խելոք մնա:
Խելագարվել է տիեզերքն ամբողջ,
Աչքերը չռել իմ հոգու վրա...
Ես իմ մոխրի մեջ վառվում եմ անբոց ,
Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա:
Ես իմ մոխրի մեջ վառվում եմ անբոց,
Խելագարվածներ մոտիկ ու հեռու:
Բայց կյանքս անցավ......Եվ հազար ափսոս,
Որ հնար չունեմ խելագարվելու:
Համո Սահյան
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Յոհաննես (28.12.2016)
Երբ որ նշան են բռնել թիկունքիդ,
Քո զգաստությունն էլ իմաստ չունի,
Երբ բարձրությամբ են ծառ կոչում ծառին.
Բնի հաստությունն էլ իմաստ չունի....
Այս եղած-չեղած, մեղաց աշխարհում
Հնում իր ուղին շեղած աշխարհում
Իմաստունների թիվն այնքան է շատ,
Որ իմաստությունն էլ իմաստ չունի:
Համո Սահյան
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
հրաշալի խոսքեր են...
Պաշտում եմ Սևակին ...չկա մի օր , որ Սևակ չկարդամ, եթե ասեմ Սևակյան կախվածություն ունեմ վրաս կծիծաղե՞ք ))
Ծարավ
Նունիսկ ե´ս էլ գիտեմ ճառել
Ու խրատել գիտեմ, անշու՜շտ:
Սակայն պատիվ ու փառք նրա´ն,
Ով կարող է հոգի վառել ,
Հուրհրատել մեկ վարկյանում
Երկու անսուտ գոյականով
Եվ անխարդախ բայով երկու:
Զույգ թվերը ե՜ս էլ գիտեմ:
Բայց փառք նրա´նց,
Ովքեր տիրում են կենտերին,
Տիրում այնպե´ս,
Որ հեշտությամբ բաժանում են զույգի վրա
Ու քառորդում զույգ ստանում
Առանց մի կենտ մնացորդի:
Մկանն ի՜նչ է. բոլո´րն ունեն:
Փառք ջղերի՜ն,
Որ լարվում են թեթև քամուց,
Օվկիանոսի ու երկնքի առևտրից,
Կանանց երբեք չկրկնվող ուղեծրից.
Մինչև անգամ քաղաքային բառարանից՝
Ա´յն լվացքից,
Որ չի փռվում այբուբենի կարգ ու սարքով.
Հետք չթողնող այն այրվածքից,
Որ մաքրությունն է շուլալում հոգին մարդու
Անվանելով իրեն գրիչ,
Մաքրությունը՝ թուղթ սպիտակ:
Գրելն ի՞նչ է. ե´ս էլ գիտեմ:
Փառք ու հարգանք ստեղծողի՜ն,
Որ գալիս է և ազատում
Մեզ...մեզանից
Մեզ...մեզանից հատում-զատում,
Ապա բերում կրկին զոդում,
Մեզ միացնում նախ...մեզ, հետո...Անհայտի հետ:
Բոլոր՜ն այժմ կարդալ գիտեն,
Որեմն փառք ...կարդացածը հասկացողի՜ն...
Պարույր Սևակ
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Իրոք, որ մեծ գրող է Սևակը, շատ խորն են իր բանաստեղծությունները: Նա իրոք որ հայ գրականության տիտաններից է: Չճանաչել Սևակի բանաստեղծությունները, նշանակում է չճանաչել հայ գրականությունը: Փառք Սևակին, որ այգեպան դառնալու փոխարեն բանաստեղծ դարձավ:
Սևակը պարզապես գրող չի, նա նաև փիլիսոփա է մեծ...
Ճիշտ եսkiki-ի խոսքերից
Մեծ ուղտի փոքրիկ ականջում
Ի՜նչ -որ ժամանակ,
Մեզանից առա´ջ, մեզ անհա´յտ մարդիկ
Նստել-մտածել ու հորինել են զանազան բաներ.
Այս մեկը՝ անե´լ,
Այն մեկը՝ չանե´լ,
Այս՝ համարել ճի´շտ,
Այն՝ մերժել-վանե´լ,_
Սահմանել ինչ-որ հերթականություն,
Կոչել...պատիվ ու պարտականություն...
Ու մենք ել ահա անցնում ենք հանգիստ
Անհեթեթությանց այս թանգարանով,
Եվ ծվատում ենք ո´չ մեր հագուստը,
Այլ հոգի´ն մեր խեղճ,
Որի հատակում
Կա անտանելի նույնպիսի մի բան,
Ինչպես ավազը մեր կոշիկի մեջ,
Ինչպես սուր փուշը՝ մեր եղունգի տակ:
Եվ անց է կենում
Երգապնակի շրջագծային խաղի վրայով
Ասեղը կյանքի՝
Կորզելով միշտ նու´յն
Ու մի՜շտ տանջալից ա´յն եղանակը,
Որ վաղու՜ց արդեն անհեղինակ է,
Բայց համարվում է
Անառարկելի հեղինակություն...
Եվ մի արտառո´ց,
Շատ տարօրինա´կ ու տա՜ք ցանկություն
Հալածում է ինձ
Ու հետապնդում օրը ցերեկով.
Եվ կամենում եմ( և ձե՜ր փոխարեն)
Ո´չ թե լոկ մռռալ կամ թե գռմռալ,
Այլ գազանի պես մռնչա՜լ ազդու՝
Մռութս դրած այս քարի ն արդյոք
Թե՞ այս նորաձև կլոր սեղանին:
Ու չե´մ կարեկցում... արհամարու՜մ եմ
Ա´յն թշվառական կենդանիներին,
Որոնք "ընտանի" պիտակն են կրում,
Իրենց կարծիքով՝ իբրև ուսադիր,
Իսկ իմ կարծիքով՝
Իբրև խոր խորան խայտառակության:
Դուք նախընտրում եք վիթխարի ուղտի՞ն:
Իսկ ես լրջորեն նախապտվում եմ
Նույնիսկ մկա´նը, առնետների՜ն անգամ,
Որոնք ընտանի չեն դարձել ցայսօր...
Ու երբ քնի մեջ մղձավանջային
Ձեզ առնետները կրծոտեն սիրով,
Դուք՝ արթնանալով մի պահ մտածեք,
Թե՞ արժի արդյոք դարեր շարունակ
Քնել մե՜ծ ուղտի փոքրիկ ականջում...
Պարույր Սևակ
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Ես սիրում եմՏերյանին ոչ ոք չի սիրու?մ, իսկ ես սիրում եմ, մանավանդ երբ տրամադրություն չեմ ունենում.
Ա՜յ քեզ բա՜ն. ես էլ...Arm_Lionne-ի խոսքերից
Ո՞նց չի հիշեցնում, երբ դրածդ բանաստեղծությունը կարդացի, անմիջապես հիշեցի ստորագրությունդ։Ի դեպ իմ ստորագրությունը ձեզ ոչինչ չի հիշեցնո՞ւմ
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
ո՞վ ասաց, բա ե՞ս...ամենասիրած հայ բանաստեղծն է իմDAMELIK-ի խոսքերից
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Քառյակներ
Ո՞վ իմանա՝ ուր ընկանք,
Քանի օրվա հյուր ընկանք,
Սերն ու սիրտն էլ երբ չկա,
Կրա՛կ ընկանք, զու՛ր ընկանք
***
Երազումս մի մաքի,
Մոտս եկավ հարցմունքի.
- Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի...
***
Մի հավք զարկի ես մի օր.
Թռավ, գնաց վիրավոր։
Թռչում է միշտ իմ մտքում
Թևը արնոտ ու մոլոր։
***
Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
Հեքիաթային պալատներում ըսպասում են իմ հոգուն.
Ի՞նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի...
Ա՜խ, թե նորից գտնեմ ճամփան՝ դեպի էնտեղ, դեպի տուն...
***
Երկու շիրիմ իրար կից,
Հավերժական լուռ դրկից,
Թախծում են պաղ ու խորհում,
Թե ինչ տարան աշխարհքից։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ