User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 154 հատից

Թեմա: Հարցեր տնտեսագիտությունից ու տնտեսությունից

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Հարցեր տնտեսագիտությունից ու տնտեսությունից

    Այս թեմայում եկեք քննարկենք տնտեսագիտությանն ու ՀՀ, ինչպես նաև համաշխարհային տնտեսությանը վերաբերող բազմապիսի ու բազմաթիվ հարցեր: Ակումբի տնտեսագետններն ու ապագա տնտեսագետները կփորձեն պատասխանել առաջացած հարցերին: Ինչու չէ, նաև լսել ոչ մասնագետների կարծիքը: Դե, բարի ժամանց, հետաքրքիր քննարկումներ:
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր տնտեսագիտությունից ու տնտեսությունից

    Սկսենք հետևյալ հարցից
    Հայաստանում կա՞ն արդյոք բաց բաժնետիրական ընկերություններ, որոնց ակցիաներից կարելի է գնել, և ստանալ ռեալ շահույթ:

  3. #3
    Մշտական անդամ Kheranyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    303
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր տնտեսագիտությունից ու տնտեսությունից

    Հայաստանում կա՞ն արդյոք բաց բաժնետիրական ընկերություններ, որոնց ակցիաներից կարելի է գնել, և ստանալ ռեալ շահույթ
    Այո կան, ես կարող եմ տալ դրանցից միքանիսի անունները, որոնց բաժնետոմսրը կարող եք ձեռք բերել բորսայում և մասնակցություն ունենալ այդ կազմակերպությունների կառավարման գործին (եթե իհարկե այդ կազմակերպությունը վաճառի այդքան բաժնետոմս և եթե դուք ունենաք բավարար միջոցներ դրանք գնելու համար) կամ ստանալ դիվիդենտներ:
    Կցված ֆայլեր Կցված ֆայլեր
    Օգնիր ինձ Մարիամ…:
    Պ. Սևակ

  4. #4
    Մշտական անդամ Նավաստի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2007
    Հասցե
    Օվկիանոս
    Տարիք
    37
    Գրառումներ
    153
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր տնտեսագիտությունից ու տնտեսությունից

    Իսկ գները՞

    Մոտավոր...
    Համընթաց քամի...

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր տնտեսագիտությունից ու տնտեսությունից

    Մեջբերում Kheranyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո կան, ես կարող եմ տալ դրանցից միքանիսի անունները, որոնց բաժնետոմսրը կարող եք ձեռք բերել բորսայում և մասնակցություն ունենալ այդ կազմակերպությունների կառավարման գործին (եթե իհարկե այդ կազմակերպությունը վաճառի այդքան բաժնետոմս և եթե դուք ունենաք բավարար միջոցներ դրանք գնելու համար) կամ ստանալ դիվիդենտներ:
    Էլ ի՞նչ ԲԲԸ. եթե իր բաժնեմասերը չեն վաճառվում բորսայում: Մյուս կողմից էլ այդ բաժնեմասերի գինը պետք է լինի ըստ սկզբունքի այնքան, որ միջին աշխատող քաղաքացին կարողանա այն գնել /ասենք մի 1000-10000 դրամ/: Թե չէ էլ ի՞նչ իմաստ ունի այն թողարկելը:
    Ճի՞շտ եմ, թե՞ ոչ

    Ավելացվել է 4 րոպե անց
    Մեջբերում Kheranyan-ի խոսքերից Նայել գրառումը
    ստանալ դիվիդենտներ:
    Իսկ ինչ ռեալ մեխանիզմներով են այդ ֆիրմայի տեղեկագրերը կազմվում: Կարելի է Հայաստանում հանգիստ ցույց տալ, որ ֆիրման չի ունեցել ոչ մի շահույթ, և հետևաբար դիվիդենտներ չի կարող բաժանել:
    Ինչպե՞ս է պաշտպանված արժեթղթի տերը սուտ. սխալ հաշվետվություններից:
    Վերջին խմբագրող՝ dvgray: 15.01.2008, 17:44: Պատճառ: Գրառման ավելացում

  6. #6
    Մշտական անդամ Նավաստի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2007
    Հասցե
    Օվկիանոս
    Տարիք
    37
    Գրառումներ
    153
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր տնտեսագիտությունից ու տնտեսությունից

    Լավ հարց էր: Իրոք, որ հետաքրքիր է:

    Ինչպե՞ս կարող է քաղաքացին ապահովագրված լինել նման դեպքերից:
    Համընթաց քամի...

  7. #7
    Մշտական անդամ Economist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Գրառումներ
    250
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր տնտեսագիտությունից ու տնտեսությունից

    Մեջբերում Kheranyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո կան, ես կարող եմ տալ դրանցից միքանիսի անունները, որոնց բաժնետոմսրը կարող եք ձեռք բերել բորսայում և մասնակցություն ունենալ այդ կազմակերպությունների կառավարման գործին (եթե իհարկե այդ կազմակերպությունը վաճառի այդքան բաժնետոմս և եթե դուք ունենաք բավարար միջոցներ դրանք գնելու համար) կամ ստանալ դիվիդենտներ:
    Նայեցի Kheranyanի բերած ընկերությունները և ասեմ, որ դրանք հիմնականում սեփականաշնորհման ընթացքում են դարձել ԲԲԸ: Սրանցից կարող եմ առանձնացնել Արարատ բանկը, որը վերջերս իրականացրել էր բաժնետոմսերի թողարկում ու պետք է նշել, որ դրանց նկատմամբ պահանջակը բավականին մեծ է եղել: Ասեմ, որ բաժնետոմսերի անվանական արժեքը եղել է 5000 դրամ, իսկ տեղաբաշխվել է 5900դրամով:
    Ինչ վերաբերում է ՀՀ արժեթղթերի շուկային, ապա ցավոք այնտեղ կատարվող գործարքներ մեծ մասը կրում է ֆիկտիվ բնույթ և հիմնական մասնակիցներն են բանկերը և մասնագիտացված անձինք, իսկ մասնավոր ներդրողները խիստ պասիվ են:Պետք է նշել նաև, որ բորսան աշխուժացնելու փորձեր են կատարվում: Մասնավորապես այս վերջերս Armexը վերակազմակերպել է ԲԲԸ-ի և վաճառվել է OMX-ին, որն իրենից ներկայացնում է շվեդո-ֆինական ֆինանսական ծառայություններ տրամադրող ընկերություն է, որը զբաղվում է բորսաների զարգացմամբ: Նաև կարևոր էր, անցյալ տարվա վերջին ընդունված «Արժեթղթեր շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքը:

  8. #8
    Մշտական անդամ Kheranyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    303
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր տնտեսագիտությունից ու տնտեսությունից

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլ ի՞նչ ԲԲԸ. եթե իր բաժնեմասերը չեն վաճառվում բորսայում: Մյուս կողմից էլ այդ բաժնեմասերի գինը պետք է լինի ըստ սկզբունքի այնքան, որ միջին աշխատող քաղաքացին կարողանա այն գնել /ասենք մի 1000-10000 դրամ/: Թե չէ էլ ի՞նչ իմաստ ունի այն թողարկելը:
    Ճի՞շտ եմ, թե՞ ոչ
    Այո, պրակտիկորեն դու ճիշտ ես, ես համամիտ եմ քեզ հետ այն առումով, որ դրանք պետք է ազատ վաճառվեն և յուրաքանչյուրը կարողանա դրանք ձեռք բերել, բայց որ դրանց գները պետք է տատանվեն 1000-10000, ապա այս հարցում մի քիչ համամիտ չեմ: Եթե ֆիրման ունի մեծ համբավ կամ կամ բաժնետոմսեր թողարկում է ոչ հաճախակի և չունի լրացուցիչ կապիտալի ներգրավման խնդիր, ապա դրա գները կարող են շատ ավելի բարձր լինել:
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչ ռեալ մեխանիզմներով են այդ ֆիրմայի տեղեկագրերը կազմվում: Կարելի է Հայաստանում հանգիստ ցույց տալ, որ ֆիրման չի ունեցել ոչ մի շահույթ, և հետևաբար դիվիդենտներ չի կարող բաժանել:
    Ինչպե՞ս է պաշտպանված արժեթղթի տերը սուտ. սխալ հաշվետվություններից:
    Մեջբերում Economist-ի խոսքերից Նայել գրառումը
    Նայեցի Kheranyanի բերած ընկերությունները և ասեմ, որ դրանք հիմնականում սեփականաշնորհման ընթացքում են դարձել ԲԲԸ: Սրանցից կարող եմ առանձնացնել Արարատ բանկը, որը վերջերս իրականացրել էր բաժնետոմսերի թողարկում ու պետք է նշել, որ դրանց նկատմամբ պահանջակը բավականին մեծ է եղել: Ասեմ, որ բաժնետոմսերի անվանական արժեքը եղել է 5000 դրամ, իսկ տեղաբաշխվել է 5900դրամով:
    Ինչ վերաբերում է ՀՀ արժեթղթերի շուկային, ապա ցավոք այնտեղ կատարվող գործարքներ մեծ մասը կրում է ֆիկտիվ բնույթ և հիմնական մասնակիցներն են բանկերը և մասնագիտացված անձինք, իսկ մասնավոր ներդրողները խիստ պասիվ են:Պետք է նշել նաև, որ բորսան աշխուժացնելու փորձեր են կատարվում:
    Այստեղ դուք ճիշտ եք և ես կասեմ, որ այսօր Հայաստանում կան մի քանի ընկերություններ, որոնք ռեալ կատարում են բաժնետոմսերի և պարտատոմսերի թողարկում և ազատ բաց են թողում շուկա, որոնք կարող է գնել ցանկացած անձ, դրանք են մասնավորապես՝ Արարատ բանկը, Հայէկոնոմբանկը և Վալլետա սպը-ն:
    Վերջին խմբագրող՝ Kheranyan: 16.01.2008, 09:49:
    Օգնիր ինձ Մարիամ…:
    Պ. Սևակ

  9. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր տնտեսագիտությունից ու տնտեսությունից

    Մեջբերում Kheranyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ֆիրման ունի մեծ համբավ կամ կամ բաժնետոմսեր թողարկում է ոչ հաճախակի և չունի լրացուցիչ կապիտալի ներգրավման խնդիր, ապա դրա գները կարող են շատ ավելի բարձր լինել:
    Այստեղ սակայն տնտեսագիտական տեսանկյունից չկա՞ արդյոք նոնսենս :
    Ինչպե՞ս կարող է բարգավաճող, զարգացող ֆիրման շուկայական տնտեսության պայմաններում չունենալ լրացուցիչ կապիտալի կարիք: Չէ՞ որ լրացուցիչ կապիտալը՝ դա լրացուցիչ հզորություններ է իր տնտեսական պրոեկտների իրականացման համար:

    Ինչու՞ /գործնականում/ Հայաստանում ոչ մի ֆիրմա չունի այդ լրացուցիչ դրամի կարիքը : Կան նույնիսկ հակառակ պրոցեսները, երբ իրենց շարքային բաժնետերի ձեռքից խաբեությամբ կամ ուժով վերցնում են նրա բաժնեմաս-բաժնետոմսերը եվ այդ ֆիրմաները վերածում բացարձակ սեփականության: Չէ՞ որ սա դեմ է շուկայական տնտեսության կանոններին :

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր AngularJS֊ից
    Հեղինակ՝ Freeman, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 7
    Վերջինը: 31.08.2016, 23:19
  2. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  3. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  4. Հարցեր Oracle-ից :)
    Հեղինակ՝ sedrakpc, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.08.2011, 13:22
  5. Հարցեր Ucoz - ից
    Հեղինակ՝ xaker00, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.06.2010, 19:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •