Ես իմ անուշ Պոլիտեխի արևահամ բակն եմ սիրում,
Մեր հին շենքի ողբանվագ, լացակումած զանգն եմ սիրում,
Արնանման կորպուսների ու շենքերի գույնը վառման,
Ու Պոլիտեխի աղջիկների հեզաճկուն քայլքն եմ սիրում։
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լսարանները լուսե,
Արևն ամռան ու ձմեռային հարմարավետ ֆոեն վսեմ,
Մթում կորած ուսանողների անհյուրընկալ դեմքերը սև
Ու հնամյա բուֆետների հազարամյա սուրճն եմ սիրում։
Ուր էլ լինեմ - չե՛մ մոռանա ես ողբաձայն կռիվները,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր լեկցիաները,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը իմ -
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Պոլիտեխ-յա՛րն եմ սիրում։
Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Իսպիրյան, Մուրադյանի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, կիբեռիի նման ֆակուլտետ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես քննության 100-ն եմ սիրում։
Էջանիշներ