Ես կառաջարկեի այս թեմայում խոսել աղոթքի մասին. ինչ է աղոթքը, ինչ դրսևորումներ ու եղանակներ ունի, ով ինչպես է պատկերացնում այն և այլն: Ցանկալի է նաև տարբեր կրոնական համակարգերի ու դավանանքների մոտեցումներին անդրադարձը:
Թեման բացելու հենց սկզբից կցանկանայի հստակեցնել, որ թեմայի նպատակը չէ պարզել, թե ով ինչպես է աղոթում: Չէի ցանկանա փարիսեցիության և կեղծ բարեպաշտության խրախուսողի տպավորությունների կամ այդ երևույթների տեղիք տալ: Անշուշտ, աղոթքը խիստ անձնական ու նվիրական հասկացություն է, և անհրաժեշտություն չկա տեղի-անտեղի դրա մասին բարձրաձայնելու:
Էջանիշներ