Խոսվեց աղոթքի մասին, բայց չխոսվեց Խաչակնքելու մասին:
Հին աշխարհում խաչը համարվում էր մահվան ու չարչարանքների միջոց:
Խաչակնքելիս մենք աղաչում ենք Խաչյալ Փրկչին մեզ պահպանել չարից:
Խաչակնքելիս երեք մատը իրար միացնելը խորհրդանշում է Սուրբ Երրորդությունը: Մյուս երկու մատները Խորհրդանշում են Քրիստոսի Կատարյալ Աստված և Կատարյալ մարդ լինելը` որպես մեկ ամբողջություն:
Երբ խաչակնքելիս ձեռքը տանում ենք դեպի ճակատը տիրոջը խնդրում ենք, որ իր միտքը այսուհետ ուղղորդի դեպի մեզ:
Երբ ձեռքը տանում ենք դեպի ներքև նշանակում է , որ այլևս մեր մարմինը չէ, որ պետք է թելադրի մեզ, այլ Քրիստոս:
Ձեռքը աջ և ձախ տանելով ընդունում ենք, որ մեր ձեռքերը խաչվեցին և չար գործերի համար այլևս անպիտան են և պիտի միայն բարին գործեն:
Ձեռքը լայն բացված տանելով դեպի սիրտը և Ամեն ասելով հաստատում ենք մեր հավատքը այս ամենի հանդեպ:
Խաչի նշանը մեր մարմնի 4 կողմն ենք դրոշմում, որպեսզի այն մեզ պահպանի 4 վնասից` աշխարհի փորձությունից, սատանայից, անհավատներից, մեղքերից: