Տարիներ առաջ մասնակից ու վկա եմ եղել հետաքրքիր փորձերի, որոնք նպատակ ունեին ձայնի, խոսքի և անգամ մտքի առաջացրած էլեկտրամագնիսական դաշտերն ուսումնասիրել-դասակարգել: Ռուսաստանում ( այն ժամանակ ՍՍՀՄ) կար գիտահետազոտական մի հիմնարկ, որն ուներ "Սատուրն" ծածկանունը և զբաղվում էր աներևույթի ու պարանորմալի հետազոտություններով: Հովանավորվում և ֆինանսավորվում էր ՊԱԿ-ի կողմից: Այս իսկ պատճառով խնդրելու եմ տեղի և կառուցվածքի մասին հարցեր չտալբան է՝ պատմում եմ հնարավորին հակիրճ:
Գերզգայուն սարքեր ունեին և փորձարկվող անձի, և փորձասենյակի հարյուրավոր մասերում: Մի քանի լեզվով,մի քանի տասնյակ աղոթքներ, մանտրաներ և ծիսական երգեր (անգամ շամանական ) ուսումնասիրելու արդյունքում հայերեն " Հայր Մերը" (գրաբար) ռեկորդային գրանցումներ էր անում: Ասորերենն էլ լավ էր: Բուրիաթիայից մի լամա կար, որի մանտրաները սարքերի սլաքները "պատերով էին տալիս":Ի դեպ, կիսաձայն էր ասում: Իսկապես հետաքրքիր էր: Գրաբար աղոթքի ժամանակ, աղոթողին շրջապատող ԷՄ դաշտն էր հետաքրքիր - բարձր լիցք , բայց փոքր տատանումներ: Առավել խաղաղն էր, առավել հզորը : Մեր " Հավատամք "-ը՝ նույնպես գրաբար, հետաքրքիր թրթիռ ( վիբրացիա) էր առաջացնում… ինչևէ (ընկա հիշողությունների մեջ): Մի հետաքրքիր բան էլ. էտ փորձերը ավարտին մոտենալու հետ մեկտեղ, ուղիղ համեմատականով աճում էր հավատացյալ ԿԳԲշնիկներ քանակը
Աղոթե՛ք, անկախ նրանից հավտացյալ եք, թե՝ ոչ, անկախ նրանից,թե բան զգացիք-չզգացիք - աղոթքն ուժ ունի, որ և աղոթողին, և նրա շրջապատին լիցք է հաղորդում: Երբ աղոթում ես, Աստծու հետ կապ ես ստեղծում ու էտ կապի միջոցով նրանից մի մաս ( չափը՝աղոթողի սրտով ) գալիս հասնում է քեզ: Դավանանքդ և լեզուդ կապ ունեն,ես վկա… Հպարտորեն՝ հայերե՛ն աղոթեք




բան է՝ պատմում եմ հնարավորին հակիրճ:
: Ասորերենն էլ լավ էր: Բուրիաթիայից մի լամա կար, որի մանտրաները սարքերի սլաքները "պատերով էին տալիս":Ի դեպ, կիսաձայն էր ասում: Իսկապես հետաքրքիր էր: Գրաբար աղոթքի ժամանակ, աղոթողին շրջապատող ԷՄ դաշտն էր հետաքրքիր - բարձր լիցք , բայց փոքր տատանումներ: Առավել խաղաղն էր, առավել հզորը : Մեր " Հավատամք "-ը՝ նույնպես գրաբար, հետաքրքիր թրթիռ ( վիբրացիա) էր առաջացնում… ինչևէ (ընկա հիշողությունների մեջ): Մի հետաքրքիր բան էլ. էտ փորձերը ավարտին մոտենալու հետ մեկտեղ, ուղիղ համեմատականով աճում էր հավատացյալ ԿԳԲշնիկներ քանակը 
Մեջբերել

Էջանիշներ