User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 115 հատից

Թեմա: Աղոթք

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աղոթք

    Մեջբերում NoemI-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդրում եմ շարունակեք
    Կներեք, չէի նկատել գրածը: Խնդրելու կարիք չկա, սիրով կշարունակենք:

    Թե առանձնական և թե ընդհանրական աղոթքը ներքին բովանդակային առումով 2 դրսևորում ունի. 1-ինը` անձնական, որ պարունակում է փառաբանական, գոհաբանական, ապաշխարողական, աղաչական և այլ տարրեր, իսկ 2-րդը` բարեխոսական, որ կատարվում է հարազատների, մտերիմների, ազգակիցների ու այլոց համար:
    Նախքան աղոթելը խիստ կարևոր է նախապատրաստվել աղոթքին, այսինքն` կենտրոնանալ, գիտակցել, որ կանգնում ես Աստծո առաջ, մաքրել միտքն ու ներաշխարհը ամեն տեսակ աշխարհիկ հոգսից ու մտայնությունից: Խիստ կարևոր է մաքրվել ամեն տեսակ հիշաչարությունից ու աններողամտությունից և ներել քո դեմ մեղանչած մերձավորին: Առանց ներելու հնարավոր չէ ներման արժանանալ: Դա հենց արտացոլված է Տերունական աղոթքի մեջ:
    Աղոթքի համար կան մի շարք կարևոր պայմաններ, որոնցից կնշեմ մի քանիսը. նախ` աստվածաշնորհ 3 մեծագույն առաքինությունները` հավատքը, հույսը և սերը: Առանց Աստծուն հավատալու և Նրան հուսալու անհնար է աղոթել, այլապես աղոթքը դառնում է դատարկության մեջ նետված բառեր. առանց առ Աստված և առ մարդիկ սիրո անհնար է հաղորդակցվել Սիրո Ակունքի հետ:
    Կարևոր պայմաններից է խոնարհությունը, որի ցայտուն օրինակ է Սուրբ Գրքում պատմվող Մաքսավորի և փարիսեցու առակը:
    Աղոթքի համար կարևոր է նաև հարատևությունը. աղոթքը պետք է շարունակական բնույթ ունենա, և ոչ թե դիպվածային, քանի որ աղոթքը կարելի բնորոշել նաև հոգու շնչառություն, և այդ հարատևությունը պայմանավորում է հոգու կենսականությունն ու զարգացումը: Սակայն հարատև աղոթքը երբեք չպիտի զրկվի իր բովանդակությունից և չդառնա մեխանիկական սովորություն, այլապես այն կորցնում է իր արժեքը և զրկվում իր ներքին կենսական ուժից:
    Աղոթելիս կարևոր է նաև մի նուրբ իրողություն` չերևակայել: Աղոթելիս արհեստականորեն չպիտի փորձել ինչ-որ մտապատկերներ ստեղծել, եթե անգամ դրանք քրիստոնեական նվիրական խորհրդանիշեր ու պատկերներ են, ասենք` խաչ, սրբապատկեր և այլն: Աստված Հոգի է և նրան պիտի որոնենք մեր հոգևոր աշխարհում` հոգեղինանալու ճանապարհով:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    հովարս (01.05.2012)

  3. #2
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աղոթք

    Տարիներ առաջ մասնակից ու վկա եմ եղել հետաքրքիր փորձերի, որոնք նպատակ ունեին ձայնի, խոսքի և անգամ մտքի առաջացրած էլեկտրամագնիսական դաշտերն ուսումնասիրել-դասակարգել: Ռուսաստանում ( այն ժամանակ ՍՍՀՄ) կար գիտահետազոտական մի հիմնարկ, որն ուներ "Սատուրն" ծածկանունը և զբաղվում էր աներևույթի ու պարանորմալի հետազոտություններով: Հովանավորվում և ֆինանսավորվում էր ՊԱԿ-ի կողմից: Այս իսկ պատճառով խնդրելու եմ տեղի և կառուցվածքի մասին հարցեր չտալ բան է՝ պատմում եմ հնարավորին հակիրճ:
    Գերզգայուն սարքեր ունեին և փորձարկվող անձի, և փորձասենյակի հարյուրավոր մասերում: Մի քանի լեզվով,մի քանի տասնյակ աղոթքներ, մանտրաներ և ծիսական երգեր (անգամ շամանական ) ուսումնասիրելու արդյունքում հայերեն " Հայր Մերը" (գրաբար) ռեկորդային գրանցումներ էր անում : Ասորերենն էլ լավ էր: Բուրիաթիայից մի լամա կար, որի մանտրաները սարքերի սլաքները "պատերով էին տալիս":Ի դեպ, կիսաձայն էր ասում: Իսկապես հետաքրքիր էր: Գրաբար աղոթքի ժամանակ, աղոթողին շրջապատող ԷՄ դաշտն էր հետաքրքիր - բարձր լիցք , բայց փոքր տատանումներ: Առավել խաղաղն էր, առավել հզորը : Մեր " Հավատամք "-ը՝ նույնպես գրաբար, հետաքրքիր թրթիռ ( վիբրացիա) էր առաջացնում… ինչևէ (ընկա հիշողությունների մեջ): Մի հետաքրքիր բան էլ. էտ փորձերը ավարտին մոտենալու հետ մեկտեղ, ուղիղ համեմատականով աճում էր հավատացյալ ԿԳԲշնիկներ քանակը
    Աղոթե՛ք, անկախ նրանից հավտացյալ եք, թե՝ ոչ, անկախ նրանից,թե բան զգացիք-չզգացիք - աղոթքն ուժ ունի, որ և աղոթողին, և նրա շրջապատին լիցք է հաղորդում: Երբ աղոթում ես, Աստծու հետ կապ ես ստեղծում ու էտ կապի միջոցով նրանից մի մաս ( չափը՝աղոթողի սրտով ) գալիս հասնում է քեզ: Դավանանքդ և լեզուդ կապ ունեն,ես վկա… Հպարտորեն՝ հայերե՛ն աղոթեք
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Apsara (06.07.2012)

  5. #3
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աղոթք

    Թերևս ավելորդ չի համարվի, եթե Սրբոց վարքերից մի փոքր պատմություն ներկայացնեմ աղոթքի վերաբերյալ: Այս պահին չեմ կարողանում հիշել անուններ, թե ում հետ է կապված: Կվերհիշեմ ընդհանուր բովանդակությունը.
    Քրիստոնեական վանքերից մեկում ամեն գիշեր միաբան վանականները հավաքվում էին խոկման, այսինքն` ոչ թե հատուկ կարգով հաստատված ընդհանրական աղոթքի, այլ պարզապես միայն խորանի կանթեղով թույլ լուսավորված վանքում յուրաքանչյուրն առանձնանում էր մի անկյուն և ինքնամփոփ աղոթում: Մի օր երիտասարդ վանակններից մեկը մտնում է վանահոր խուցը և ցավով խոստովանում, որ ինքը պարզապես չի կարողանում աղոթել: Վանահայրը հարցնում է.
    -Իսկ ինչ ես անում դու այդ ամբողջ ընթացքում, երբ քո եղբայրները աղոթում են?
    -Խնդրում եմ Աստծուն, որ ինձ էլ աղոթելու շնորհ տա:
    -Աստված արդեն լսել է քո խնդրանքը և դու արդեն իսկ աղոթում ես: Շարունակիր աղոթել...

  6. #4
    Լիարժեք անդամ Karina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.12.2006
    Գրառումներ
    95
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աղոթք

    Իսկ ես նույնիսկ երազում եմ սկսել աղոթել

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Apsara (06.07.2012)

  8. #5
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աղոթք

    Մեջբերում Karina-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես նույնիսկ երազում եմ սկսել աղոթել
    Սկզբից ուրախացա, հետո զարմացա, իսկ վերջում էլ զայրացա...
    Անլրջություն...
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

  9. #6
    Լիարժեք անդամ Karina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.12.2006
    Գրառումներ
    95
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աղոթք

    Մեջբերում Hrayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Սկզբից ուրախացա, հետո զարմացա, իսկ վերջում էլ զայրացա...
    Անլրջություն...
    Զայրույթը մեղ է Հրայր Ապաշխարհիր
    ՀԻՍՈՒՍԸ նույնն է երեկ, այսօր և հավիտյան

  10. #7
    shadow of Love... Baobab-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2008
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աղոթք

    Շաբաթվա ընթացքում միշտ աշխատում եմ եկեղեցի գնալ մեղքերի թողության... հանգստանում եմ աղոթելով, ուֆ-ուֆ...

    Jesus
    I will follow
    For each day is forgiving
    And never alone

    And as we walk
    Through miles of disbelief
    It will be his hand that guides you
    Leading you home

    You carry on
    A new day will come
    You carry on
    A new day will dawn

    Ավելացվել է 5 րոպե անց
    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    հա բայց ասենք եթե սևեռվում ենք դեպի Աստված, իրան մենք պետք ա ինչ-որ ձև պատկերացնենք, չէ՞
    Պարտադիր չի պատկերացնես...հավատա Նրա գոյությանը ու կիսվի ինքդ քո հետ եկեղեցում....
    Վերջին խմբագրող՝ Baobab: 02.02.2008, 13:23: Պատճառ: Գրառման ավելացում
    Believe in your dreams, but above all believe in yourself!
    Ասա ում տակն ես փորում, ասեմ ինչ արժեք ունես դու...
    Աբսուրդը ծնվում է մարդկային հարցապնդման ու աշխարհի անտրամաբանական լռության բախումից...

  11. #8
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.11.2007
    Գրառումներ
    22
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աղոթք

    Արժանապատիվ Սարկավագը հետաքրքիր թեմա է առաջարկել քննարկմնա համար:
    Առաջարկում եմ ընթերցել Հովհան Ոսկեբերանի ճառը աղոթքի մասին, որը տեղադրված է Արարատյան Հայրապետական թեմի http://www.araratian-tem.am/questions.php?id=19 ինտերնետային հասցեում: Այնտեղ շատ արժեքավոր մտքեր կան: Ի դեպ, Ոսկեբերանի այլ ճառերին կարող եք ծանոթանալ ևս մեր կայքից http://www.araratian-tem.am/qpage.php?id=505 հասցեից:

  12. #9
    Լիարժեք անդամ varduuhi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2008
    Գրառումներ
    84
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աղոթք

    Խոսվեց աղոթքի մասին, բայց չխոսվեց Խաչակնքելու մասին:
    Հին աշխարհում խաչը համարվում էր մահվան ու չարչարանքների միջոց:
    Խաչակնքելիս մենք աղաչում ենք Խաչյալ Փրկչին մեզ պահպանել չարից:
    Խաչակնքելիս երեք մատը իրար միացնելը խորհրդանշում է Սուրբ Երրորդությունը: Մյուս երկու մատները Խորհրդանշում են Քրիստոսի Կատարյալ Աստված և Կատարյալ մարդ լինելը` որպես մեկ ամբողջություն:
    Երբ խաչակնքելիս ձեռքը տանում ենք դեպի ճակատը տիրոջը խնդրում ենք, որ իր միտքը այսուհետ ուղղորդի դեպի մեզ:
    Երբ ձեռքը տանում ենք դեպի ներքև նշանակում է , որ այլևս մեր մարմինը չէ, որ պետք է թելադրի մեզ, այլ Քրիստոս:
    Ձեռքը աջ և ձախ տանելով ընդունում ենք, որ մեր ձեռքերը խաչվեցին և չար գործերի համար այլևս անպիտան են և պիտի միայն բարին գործեն:
    Ձեռքը լայն բացված տանելով դեպի սիրտը և Ամեն ասելով հաստատում ենք մեր հավատքը այս ամենի հանդեպ:
    Խաչի նշանը մեր մարմնի 4 կողմն ենք դրոշմում, որպեսզի այն մեզ պահպանի 4 վնասից` աշխարհի փորձությունից, սատանայից, անհավատներից, մեղքերից:
    ԼԱՎ Է ՄԵԿ ԱՆԳԱՄ ՄՈՄ ՎԱՌԵԼ ԽԱՎԱՐՈՒՄ, ՔԱՆ ՀԱԶԱՐ ԱՆԳԱՄ ԱՆԻԾԵԼ ԽԱՎԱՐԸ

  13. #10
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աղոթք

    Վարդուհի ջան, իհարկե շնորհակալություն գրառման համար, պարզապես խաչակնքումն այլ թեմայի նյութ կարող էր լինել, դրա համար էլ չի խոսվել այդ մասին

  14. #11
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աղոթք

    Խոսում ենք աղոթքի մասին սակայն , աղոթքը որպես այդպիսին բացակայում է թեմայում , լրացնում եմ այդ բացը :

    Մի հաւատացեալի ”Հայր Մերը”

    Տէրունական Աղօթք
    (շուրջ 150 տարի առաջ գրի առնուած թերթիկի մը հետեւողութեամբ)

    Մեր հոգիները ժողովիր շնորհաց գահիդ շուրջ, որպէսզի կատարենք մեր պարտականութիւնը եւ պաշտենք ճշմարտութեամբ՝
    „ՀԱՅՐ ՄԵՐ“:

    Քեզ են վայելում ամէն փառք ու պատիւ, քանզի դու ես հզօր, սքանչելագործ եւ մեծ Աստուածը մեր՝
    „ՈՐ ՅԵՐԿԻՆՍ ԵՍ“:

    Դու ես, որ անհուն իմաստութեամբ իշխում ես բոլոր շնչաւոր եւ անշունչ արարածների վրայ, հետեւաբար՝
    „ՍՈՒՐԲ ԵՂԻՑԻ ԱՆՈՒՆ ՔՈ“:

    Այսուհետ յապաղումներ թող մեզ չզատեն քո փառաւոր գալուստից եւ այդ երջանիկ յոյսի կատարումից, այլ՝
    „ԵԿԵՍՑԷ ԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ ՔՈ“:

    Թող այլեւս հակառակորդներ չգտնուեն քո սուրբ պատուերներիդ եւ թող քո բարի փափագները կատարուեն, եւ միշտ
    „ԵՂԻՑԻՆ ԿԱՄՔ ՔՈ“:

    Թող մեր եւ բոլորին հնազանդութիւնը լինի արագ, անվերապահ, կատարեալ ու առանց առարկութեան՝
    „ՈՐՊԷՍ ՅԵՐԿԻՆՍ ԵՒ ՅԵՐԿՐԻ“:

    Արդ, մեր մարմինների կարիքները, հագնելու համար բաւարար հագուստ, ցրտից պաշտպանուելու համար պատսպարան, ինչպէս նաեւ
    „ԶՀԱՑ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՈՐԴ“,

    եւ նաեւ կենաց Խօսքդ՝ կերակուրը մեր հոգիների, աղաչում ենք, Տէր, քո մեծ սիրով եւ ողորմութեամբ՝
    „ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ“:

    Մեր բազում յանցանքները երբեք նկատի մի առ եւ քո լոյս երեսից մի զրկիր մեզ, այլ քաւիր նրանք քո Միածին Որդուդ արիւնով,
    „ԵՒ ԹՈՂ ՄԵԶ“:

    Ներիր նաեւ մեր անկատար թողած բոլոր պարտականութիւնները, որ պէտք է կատարէինք փառքիդ համար, եւ յետաձգուած
    „ԶՊԱՐՏԻՍ ՄԵՐ“,

    որովհետեւ քո բերանիդ խօսքով սովորեցինք եւ հաւատում ենք, որ դու ներում ու պիտի ներես մեզ այնպէս՝
    „ՈՐՊԷՍ ԵՒ ՄԷՔ“:

    Ուստի քո անսահման Սէրդ, որ հաճեց անհուն զոհողութեամբ փրկել մեզ, թող սորվեցնի իւրաքանչիւրիս՝ ի սրտէ ներել
    „ԹՈՂՈՒՄՔ ՄԵՐՈՑ ՊԱՐՏԱՊԱՆԱՑ“:

    Այս անցաւոր աշխարհի հրապոյրները թող չխաբեն մեր սրտերը եւ չպաղեցնեն մեր սէրը քո հանդէպ, ով Տէր, մոլորեցնելով ճիշտ ճանապարհից չնետեն հակառակորդի որոգայթի մէջ: Դու ինքդ, ով Տէր, հսկիր մեզ
    „ԵՒ ՄԻ ՏԱՆԻՐ ԶՄԵԶ Ի ՓՈՐՁՈՒԹԻՒՆ“

    եւ մեզ՝ տկարներիս մի թողնիր երբեք, մի թողնիր, որ քո զաւակներից որեւէ մէկը գայթակղուի եւ մեղանչի քո դէմ,
    „ԱՅԼ“

    ինչպէս հիմա, այնպէս էլ կեանքի բոլոր ելեւէջներում եւ մահուան ժամանակ, տուր մեզ, ինչ կամենում ես՝ լինի քաղցր եւ կամ դառն, լինի ուրախութիւն եւ կամ վիշտ, միայն թէ աղաչում ենք՝
    „ՓՐԿԵԱ ԶՄԵԶ Ի ՉԱՐԷ“:

    Մենք ո՞ւմ պիտի դիմենք, ով Տէր մեր, ո՞վ կարող է օգնել մեզ, ո՞վ կայ քեզանից աւելի հզօր եւ քեզանից մեծ,
    „ԶԻ ՔՈ Է ԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ“,

    Եւ քո գործն է աշխարհը, քեզանից ու քո համար են բոլոր բաները, նրանց մէջ յայտնուած անհուն իմաստութիւնը,
    „ԵՒ ԶՕՐՈՒԹԻՒՆ ԵՒ ՓԱՌՔ“:

    Այո, քո սքանչելիքները եւ աննման գործերը պիտի յիշուեն եւ դու պիտի փառաբանուես
    „ՅԱՒԻՏԵԱՆՍ“:

    Եւ մենք՝ տկար արարածներս պիտի դաւանենք քեզ, եւ մեր ամբողջ սրտով, հոգիով ու զօրութեամբ պիտի կրկնենք՝
    „ԱՄԷՆ“:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  15. #12
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    12.08.2012
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարեվ Ձեզ:Խնդրում եմ, ինձ ասեք՝ ինչ է լեզուներով աղոթքը և արդյոք միայն աղանդավորներն են այդպես աղոթում?

  16. #13
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Narek7-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարեվ Ձեզ:Խնդրում եմ, ինձ ասեք՝ ինչ է լեզուներով աղոթքը և արդյոք միայն աղանդավորներն են այդպես աղոթում?
    Ողջույններս:
    Կարդա՛ Պողոս առաքյալի Կորնթացիներին ուղղված առաջին թղթի 12-14-րդ գլուխները ու համեմատի՛ր քո նշած դեպքերի հետ (մասնավորապես 14:26-28-ը, 14:6-11-ը ևն):
    «Կյանքի խոսքի» «Հոգեգալստականների» մրթմրթոց-ճղճղոցի դեպքում, ԻՀԿ, գործ ունենք կա՛մ պարզապես թատերականացման, կա՛մ էլ իդեատորային-ասսոգիատիվ ավտոմատիզմի, այլ կերպ ասած Կանդինսկի-Կլերամբոյի համախտանիշի հետ:

    Հ.Գ. Քրիստոնյայի կյանքում ամենևին էլ դա չի կարևորը (Եթէ զլեզուս մարդկան խօսիցիմ եւ զհրեշտակաց, եւ սէր չունիցիմ, եղէ ես իբրեւ զպղինձ որ հնչէ, կամ իբրեւ զծնծղայս որ ղաւղաջեն։ Ա.Կրնթ 13:1):
    Հ.Գ.Գ. Հայ Առաքելական Եկեղեցու քահանայի կարծիքն այստեղ (78-րդ հարցը):

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ripsim (17.08.2012), Արէա (17.08.2012)

  18. #14
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Narek7-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարեվ Ձեզ:Խնդրում եմ, ինձ ասեք՝ ինչ է լեզուներով աղոթքը և արդյոք միայն աղանդավորներն են այդպես աղոթում?
    Տեսնենք թէ ինչ է ասում «Գործք Առաքելոցը»

    Գործք 6 Եւ երբ Պօղոսը նրանց վրայ ձեռք դրեց, Սուրբ Հոգին իջաւ նրանց վրայ. լեզուներ էին խօսում եւ մարգարէանում։

    Ծագումով հրեայ հաւատացեալները, որոնք Պետրոսի հետ էին եկել, զարմացան, որ հեթանոսների վրայ եւս Սուրբ Հոգու շնորհները հոսում են. 46որովհետեւ լսում էին, որ նրանք լեզուներ էին խօսում եւ փառաբանում Աստծուն։

    Երբ Երուսաղէմում գտնուող առաքեալները լսեցին, թէ Սամարիայում էլ ընդունել են Աստծու խօսքը, նրանց մօտ ուղարկեցին Պետրոսին եւ Յովհաննէսին, 15որոնք, իջնելով, աղօթում էին նրանց համար, որպէսզի ստանան Սուրբ Հոգին. 16քանի որ մինչեւ այն ժամանակ նրանցից ոչ մէկի վրայ Սուրբ Հոգին դեռ չէր իջել, այլ միայն մկրտուել էին Տէր Յիսուսի անունով։ 17Այն ժամանակ ձեռքները դրեցին նրանց վրայ, եւ նրանք Սուրբ Հոգին ստացան։
    Ի միջայլոց Սուրբ Հոգու ստացումը հստակ ուղեկցվել է նշաններով (կարծում եմ՝ լեզուների խոսեցմամբ) Քանի որ նույնիսկ օտար մարդիկ նկատում էին դա՝
    Սիմոնը տեսնելով, թէ առաքեալների ձեռք դնելով Սուրբ Հոգին տրւում է, փող տուեց ու ասաց. 19«Ինձ էլ տուէք այս իշխանութիւնը, որպէսզի, ում վրայ որ ձեռքս դնեմ, Սուրբ Հոգին ստանայ»։ 2

  19. #15
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աղոթք

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղոթելիս կարևոր է նաև մի նուրբ իրողություն` չերևակայել: Աղոթելիս արհեստականորեն չպիտի փորձել ինչ-որ մտապատկերներ ստեղծել, եթե անգամ դրանք քրիստոնեական նվիրական խորհրդանիշեր ու պատկերներ են, ասենք` խաչ, սրբապատկեր և այլն: Աստված Հոգի է և նրան պիտի որոնենք մեր հոգևոր աշխարհում` հոգեղինանալու ճանապարհով:
    իսկ դեպի ու՞ր ա պետք կենտրոնացնել միտքը
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աղոթք Օուեն Մինիի համար, Ջոն Իրվինգ
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Ընթերցանության ակումբ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 17.09.2015, 14:57
  2. Արձակ. Աղոթք: Անտուան դը Սենտ Էկզյուպերի
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 01.10.2010, 10:31

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •