Ես հավատացյալ չեմ, բայց հավատում եմ տարբեր էներգետիկ համակարգերի, ինչպիսին է մտքի և խոսքի ուժը: Ու աղոթքն էլ իմ պատկերացմամբ հենց այդ ուժի դրսևորումներից է, որը կարող է զարմանալի արդյունքներ ունենալ, քանի որ հզոր էներգետիկ աղբյուր է: Մարդ, որը հավատք է ներշնչում իր մտքին և խոսքին, իսկապես կարող է, դրանք նյութականացնելով, գերբնական ազդեցություններ ունենալ ու նախ և առաջ՝ ինքն իր վրա:
Տանտրական որոշ ձայնարկումներ, ինչպիսին է «Օմմմ»-ը, ճիշտ և երկար կրկնելու դեպքում հզոր էներգետիկ դաշտ է առաջացնում, որը իր հետ բերում է գիակցության «ազատում», լիակատար հանգստություն, հավասարակշռություն և նիրվանա: Մի անգամ գրել եմ մտքի ազդեցության «հրաշքի» մասին, հիմա միայն կավելացնեմ դրան խոսքի և նույնիսկ որոշ անկապակցված ձայնարկությունների ուժը, որը կարող է տանել խորը ներշնչանքից և հիպնոթիկ վիճակից մինչև կատարյալ ոգեշնչում ու ինքնամաքրում:
Էջանիշներ