Ես կառաջարկեի այս թեմայում խոսել աղոթքի մասին. ինչ է աղոթքը, ինչ դրսևորումներ ու եղանակներ ունի, ով ինչպես է պատկերացնում այն և այլն: Ցանկալի է նաև տարբեր կրոնական համակարգերի ու դավանանքների մոտեցումներին անդրադարձը:
Թեման բացելու հենց սկզբից կցանկանայի հստակեցնել, որ թեմայի նպատակը չէ պարզել, թե ով ինչպես է աղոթում: Չէի ցանկանա փարիսեցիության և կեղծ բարեպաշտության խրախուսողի տպավորությունների կամ այդ երևույթների տեղիք տալ: Անշուշտ, աղոթքը խիստ անձնական ու նվիրական հասկացություն է, և անհրաժեշտություն չկա տեղի-անտեղի դրա մասին բարձրաձայնելու:


Մեջբերել


Խնդրելու կարիք չկա, սիրով կշարունակենք:
բան է՝ պատմում եմ հնարավորին հակիրճ:
: Ասորերենն էլ լավ էր: Բուրիաթիայից մի լամա կար, որի մանտրաները սարքերի սլաքները "պատերով էին տալիս":Ի դեպ, կիսաձայն էր ասում: Իսկապես հետաքրքիր էր: Գրաբար աղոթքի ժամանակ, աղոթողին շրջապատող ԷՄ դաշտն էր հետաքրքիր - բարձր լիցք , բայց փոքր տատանումներ: Առավել խաղաղն էր, առավել հզորը : Մեր " Հավատամք "-ը՝ նույնպես գրաբար, հետաքրքիր թրթիռ ( վիբրացիա) էր առաջացնում… ինչևէ (ընկա հիշողությունների մեջ): Մի հետաքրքիր բան էլ. էտ փորձերը ավարտին մոտենալու հետ մեկտեղ, ուղիղ համեմատականով աճում էր հավատացյալ ԿԳԲշնիկներ քանակը

Էջանիշներ