Վերջին խմբագրող՝ Moonwalker: 05.07.2012, 11:11:
Mephistopheles (05.07.2012), My World My Space (05.07.2012), Quyr Qery (05.07.2012), VisTolog (05.07.2012), Աթեիստ (09.07.2012), Գալաթեա (05.07.2012), Մինա (09.07.2012), Ներսես_AM (05.07.2012), Ռուֆուս (05.07.2012)
Mephistopheles, եթե կարելի է, մի հարց, կյանքումդ Աստծուն աղոթք արած կա՞ս, և ի՞նչ ես զգացել այդ ժամանակ: Եթե համարում ես, որ սուղ անձնական հարց եմ տալիս, կարող ես չպատասխանել:
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 06.07.2012, 16:27:
«Եթե կյանքումդ չկա մեկ բան, որի համար արժե զոհվել: Ապա զուր է ապրածդ կյանքը:»
Համ էլ ինչ կապ ունի, թե ինչ ես զգում էդ պահին, կարևորը հետոն է, ասենք, ավելի լավ է գործենք, քան թե աղոթենք, թե չէ ամֆիտամինն էլ էդ պահին նենց բերկրանք պարգևի, դու ասա դրա վերջը լավ լինի:
Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.
Տրիբուն (06.07.2012)
Գիտեք, աղոթքը՝ դա միայն ինչ-որ մի բան խնդրելը չէ: Այն նման է սիրածդ Էակի հետ առանձին հաղորդակցություն ունենալուն: Եվ դու այդ պահին աննկարագրելի հաճույք և բավականություն ես ապրում: Այն վեր է ամեն մեկ բան ստանալուց, դա է աղոթքի ներգործումը:
«Եթե կյանքումդ չկա մեկ բան, որի համար արժե զոհվել: Ապա զուր է ապրածդ կյանքը:»
Հենց այդ նպատակով է ասվում. «Ճաշակեք և տեսեք, թե Տերը որքան քաղցր է»: Դա միայն անձնական փորձառություն է:
«Եթե կյանքումդ չկա մեկ բան, որի համար արժե զոհվել: Ապա զուր է ապրածդ կյանքը:»
Ավետիք ջան, արի քեզ մի բան ասեմ… աղոթքը դա մարդու խոսքն ա իր խղճի հետ… դու ամբողջ ընթացքում խոսում ես ինքդ քո հետ, քննարկում ու արդարանում ես մի բանի համար որը քեզ կասկածներ ա հարուցել… վստահ չես քո որոշման համար… ստեղ երրորդ "էություն" չկա… դա դու ես ինքդ քեզ հետ ու ինքդ քո հետ ազնիվ լինելու կարողության մասին ա…
դու այն ես ինպես որ աղոթում ես… ինչ որ ուզում ես աստծուց և ինչպես որ ուզում ես այդ էլ կաս…
այ ստեղ ա աղոթքի մաքրությունը, որն և է մարդու մաքրությունը…
Չէ ապեր, աստված գործերը թողեց եկավ… հովարս, ուրախ եմ որ աղջնակդ լավացել ա ու իրա կյանքին ես մեռնեմ… էրեխեքը պտի լավ լինեն, բայց մի ասա Աստծուց խնդրեցի ու նա արեց… դրա պատասխանը կա, ուրիշ հարց ա որ չես ուզում ընդունել… գուցեև հիմա չկա պատասխանը, բայց գտնվելու ա… խիղճդ մի թերագնահատի ու երկրորդական մի դարձրու… դրանով ա չափվում քո մարդկային արժանիքներն ու մարդկությունը… խիղճդ առաջնայինն ա ու դու միայն նրա առջև ես պատասխանատու… անգամ եթե ընդունենք որ աստված կա ու վերջում կանգնելու ես դատաստանի առաջ, աստված նայելու ա թե դու որքանով ես եղել խղճով ու խղճիդ նկատմամբ ազնիվ…
դու դեռ քո խղճի զորությունը չգիտես… դա էն դուռն ա որ քեզ կտանի դեպի մարդկանց հասկանալու, գնահատելու ու նրանց մասին դատողություններ անելու ուղի… կարաս չհամաձայնվես, բայց հիշի գոնե…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ