Վարդուհի ջան, իհարկե շնորհակալություն գրառման համար, պարզապես խաչակնքումն այլ թեմայի նյութ կարող էր լինել, դրա համար էլ չի խոսվել այդ մասին![]()
Վարդուհի ջան, իհարկե շնորհակալություն գրառման համար, պարզապես խաչակնքումն այլ թեմայի նյութ կարող էր լինել, դրա համար էլ չի խոսվել այդ մասին![]()
Խոսում ենք աղոթքի մասին սակայն , աղոթքը որպես այդպիսին բացակայում է թեմայում , լրացնում եմ այդ բացը :
Մի հաւատացեալի ”Հայր Մերը”
Տէրունական Աղօթք
(շուրջ 150 տարի առաջ գրի առնուած թերթիկի մը հետեւողութեամբ)
Մեր հոգիները ժողովիր շնորհաց գահիդ շուրջ, որպէսզի կատարենք մեր պարտականութիւնը եւ պաշտենք ճշմարտութեամբ՝
„ՀԱՅՐ ՄԵՐ“:
Քեզ են վայելում ամէն փառք ու պատիւ, քանզի դու ես հզօր, սքանչելագործ եւ մեծ Աստուածը մեր՝
„ՈՐ ՅԵՐԿԻՆՍ ԵՍ“:
Դու ես, որ անհուն իմաստութեամբ իշխում ես բոլոր շնչաւոր եւ անշունչ արարածների վրայ, հետեւաբար՝
„ՍՈՒՐԲ ԵՂԻՑԻ ԱՆՈՒՆ ՔՈ“:
Այսուհետ յապաղումներ թող մեզ չզատեն քո փառաւոր գալուստից եւ այդ երջանիկ յոյսի կատարումից, այլ՝
„ԵԿԵՍՑԷ ԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ ՔՈ“:
Թող այլեւս հակառակորդներ չգտնուեն քո սուրբ պատուերներիդ եւ թող քո բարի փափագները կատարուեն, եւ միշտ
„ԵՂԻՑԻՆ ԿԱՄՔ ՔՈ“:
Թող մեր եւ բոլորին հնազանդութիւնը լինի արագ, անվերապահ, կատարեալ ու առանց առարկութեան՝
„ՈՐՊԷՍ ՅԵՐԿԻՆՍ ԵՒ ՅԵՐԿՐԻ“:
Արդ, մեր մարմինների կարիքները, հագնելու համար բաւարար հագուստ, ցրտից պաշտպանուելու համար պատսպարան, ինչպէս նաեւ
„ԶՀԱՑ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՈՐԴ“,
եւ նաեւ կենաց Խօսքդ՝ կերակուրը մեր հոգիների, աղաչում ենք, Տէր, քո մեծ սիրով եւ ողորմութեամբ՝
„ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ“:
Մեր բազում յանցանքները երբեք նկատի մի առ եւ քո լոյս երեսից մի զրկիր մեզ, այլ քաւիր նրանք քո Միածին Որդուդ արիւնով,
„ԵՒ ԹՈՂ ՄԵԶ“:
Ներիր նաեւ մեր անկատար թողած բոլոր պարտականութիւնները, որ պէտք է կատարէինք փառքիդ համար, եւ յետաձգուած
„ԶՊԱՐՏԻՍ ՄԵՐ“,
որովհետեւ քո բերանիդ խօսքով սովորեցինք եւ հաւատում ենք, որ դու ներում ու պիտի ներես մեզ այնպէս՝
„ՈՐՊԷՍ ԵՒ ՄԷՔ“:
Ուստի քո անսահման Սէրդ, որ հաճեց անհուն զոհողութեամբ փրկել մեզ, թող սորվեցնի իւրաքանչիւրիս՝ ի սրտէ ներել
„ԹՈՂՈՒՄՔ ՄԵՐՈՑ ՊԱՐՏԱՊԱՆԱՑ“:
Այս անցաւոր աշխարհի հրապոյրները թող չխաբեն մեր սրտերը եւ չպաղեցնեն մեր սէրը քո հանդէպ, ով Տէր, մոլորեցնելով ճիշտ ճանապարհից չնետեն հակառակորդի որոգայթի մէջ: Դու ինքդ, ով Տէր, հսկիր մեզ
„ԵՒ ՄԻ ՏԱՆԻՐ ԶՄԵԶ Ի ՓՈՐՁՈՒԹԻՒՆ“
եւ մեզ՝ տկարներիս մի թողնիր երբեք, մի թողնիր, որ քո զաւակներից որեւէ մէկը գայթակղուի եւ մեղանչի քո դէմ,
„ԱՅԼ“
ինչպէս հիմա, այնպէս էլ կեանքի բոլոր ելեւէջներում եւ մահուան ժամանակ, տուր մեզ, ինչ կամենում ես՝ լինի քաղցր եւ կամ դառն, լինի ուրախութիւն եւ կամ վիշտ, միայն թէ աղաչում ենք՝
„ՓՐԿԵԱ ԶՄԵԶ Ի ՉԱՐԷ“:
Մենք ո՞ւմ պիտի դիմենք, ով Տէր մեր, ո՞վ կարող է օգնել մեզ, ո՞վ կայ քեզանից աւելի հզօր եւ քեզանից մեծ,
„ԶԻ ՔՈ Է ԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ“,
Եւ քո գործն է աշխարհը, քեզանից ու քո համար են բոլոր բաները, նրանց մէջ յայտնուած անհուն իմաստութիւնը,
„ԵՒ ԶՕՐՈՒԹԻՒՆ ԵՒ ՓԱՌՔ“:
Այո, քո սքանչելիքները եւ աննման գործերը պիտի յիշուեն եւ դու պիտի փառաբանուես
„ՅԱՒԻՏԵԱՆՍ“:
Եւ մենք՝ տկար արարածներս պիտի դաւանենք քեզ, եւ մեր ամբողջ սրտով, հոգիով ու զօրութեամբ պիտի կրկնենք՝
„ԱՄԷՆ“:
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Աղօթք որեւէ գործ սկսելիս
Գրաբար՝
Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէր,
եւ զգործս մտաց մերոց յաջողեա ի մեզ: Ամէն:
Աշխարհաբար՝
Մեր ձեռքի գործերը ուղղորդիր, ով Տէր,
եւ մեր մտքի գործերը յաջողեցրու: Ամէն![]()
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Աղօթք առաւօտեան արթնանալիս
Գրաբար՝
Տէր, եթէ զշրթունս բանաս,
բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս քո:
Օրհնեալ համագոյ եւ միասնական,
անբաժանելի Սուրբ Երրորդութիւնդ`
զՀայր, զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ,
այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն:
Աշխարհաբար՝
Տէր, եթէ իմ շրթունքները բացես,
իմ բերանը երգելու է քո օրհնութիւնը:
Օրհնեա՜լ լինի համագոյ եւ միասնական,
անբաժանելի Սուրբ Երրորդութիւնը`
Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին,
այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն:![]()
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Վանական, ես նամակով տեղեկացրել եմ քեզ, որ թեման նախատեսված է ո՛չ թե աղոթքներ տեղադրելու, այլ աղոթք հասկացությունը քննարկելու համար: Միաժամանակ առաջարկել եմ առանձին թեմա բացել, որտեղ յուրաքանչյուր ակումբցի կկարողանա աղոթքներ տեղադրել: Դու էլ, կարծես թե, համաձայնվել էիր: Ուրեմն ո՞րն է խնդիրը, որ շարունակում ես այս թեմայում աղոթքներ տեղադրելը: Որպեսզի ցույց տաս, որ անկոտրու՞մ ես ու քո նպատակին կարող ես հասնել![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ես քեզ ճիշտ չեմ հասկացել, որևէ ցանկություն չկա ինչ որ բան ապացուցելու :
Հիմա բաց կանեմ առանձին թեմա ,կրկնումեմ նվազագույն ցանկություն չկա հիմար լարվածություն առաջացնելու , կամ կոնկրետ այս մասում անհասկանալի սկզբույնքայնություն պաշտպանել:
15 րոպպեն բավարար է կարծում եմ թյուրիմացությունը շտկելու համար:
Հարգանքներիս հավաստիքը,մնացածը ըստ քո հայեցողության:
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ