User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Դիմակներ

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դիմակներ

    ԴԻՄԱԿՆԵՐ


    Քայլում ես փողոցով... Բազմաթիվ դեմքեր են անցնում կողքովդ՝ միանման, սառը, անտարբեր, անհաղորդ ու օտար... Այսպես անընդհատ աշխարհում անհամար դեմքեր են անցնում իրար կողքով՝ չտեսնելով ու չնկատելով միմյանց... Եվ ոչ ոք չգիտի՝ ինչեր են թաքնված այդ անթափանց դիմակների տակ. սե՞ր, ատելությու՞ն, տխրությու՞ն, քնքշությու՞ն, գուցե քիչ առաջ ստացած ուրախալի լուրից առաջացած հրճվա՞նք, կամ գուցե անտարբերության քողի տակ ծպտված անմխիթար մենակություն ու անօգնականությու՞ն... Ո՞վ գիտե... Եվ ընդհանրապես ո՞վ կարող է իմանալ...
    Անցնող դիմակներից մեկից ժամն ես հարցնում, մի պահ կարծես սթափվում է, մի տեսակ դուրս է գալիս մինչ այդ հագած դիմակից ու փոքր-ինչ «կենդանանալով»՝ պատասխանում հարցիդ (դրանից առաջ դու չէիր էլ կասկածում, որ նա ժպտալ գիտի), կամ գուցե պարզապես այդ պահին, ինքն էլ չնկատելով, թե ինչպես, ակնթարթորեն մեկ ուրիշ դիմակ է դնում, և դու այդպես էլ չես իմանում, ասենք, խոստովանիր, որ առանձնապես չես էլ ուզում իմանալ, թե իրականում ինչպիսի դեմք է բնակվում այդ դիմակի տակ։ Շատ հնարավոր է, որ քո հարցից ընդամենը մի քանի րոպե առաջ նրան դաժանորեն դավաճանել են կամ նման մի բան, և հիմա նրա ապրելն էլ չի գալիս... բայց դիմակի շնորհիվ դու դրա մասին չես իմանում ու երբեք էլ չես իմանա։ Չէ՞ որ ուրիշներն էլ քո դեմքը չեն տեսնում...
    Ահա քո դիմացից մեկ ուրիշ դեմք է գալիս... կամ դիմակ (երբեք չես կարող համոզված լինել)... Գուցե նա հենց այն դեմքն է, որին սպասել ես ամբողջ կյանքում, թեև արտաքինից ընդամենը մի դիմակ է՝ մյուս բոլոր դիմակների նման։ Ձեր միջև եղած տարածությունը անասելի արագությամբ փոքրանում է... բայց, որքան էլ տարօրինակ է, նա էլ է մյուս բոլոր դեմքերի նման անհաղորդ անցնում կողքովդ՝ անգամ չնայելով քո ոչ պակաս անհաղորդ դեմքին, կամ, լավագույն դեպքում նայելով դրա միջով, իսկ մի քանի վայրկյան հետո ձեր միջև եղած տարածությունը կրկին սկսում է մեծանալ, մեծանում է այնքան, մինչև դու նրա գոյության մասին այլևս չես էլ հիշում։ Եվ այդպես էլ երբեք չես իմանում, որ հենց նոր կորցրիր կյանքիդ գուցե ամենաթանկ ու հարազատ մարդուն կամ գոնե հիանալի ընկերոջը՝ առանց նույնիսկ ձեռք բերելու...
    Ո՞վ գիտե, թե օրական քանի մարդ է հարազատ հոգի կորցնում՝ անգամ չկասկածելով դրա մասին...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #2
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դիմակներ

    Լավն էր...
    իմ կարծիքով բոլորն էլ գոնե մեկ անգամ կյանքում այդ մասին մտածում են...

  3. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Դիմակներ

    Ուլուանա, ես սա էլի՞ եմ կարդացել, թե՞ ուղղակի իմ մտքերն ես գրել, ու այնքան հարազատ ու ծանոթ է, որ կարծում եմ, թե էլի եմ կարդացել
    Ինչ-որ է, լավն է

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #4
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դիմակներ

    Երթուղայիններում, երբ առանձնապես մտածելու բան չի լինում, ես էս պատմվածքն եմ մտածում: Սկսում եմ մտքումս որոշել, թե երթուաղյինում գտնվողներից, ով ինչ կյանքով ա ապրում, ով ինչ ձևի մարդ ա, նրանց անցյալի մասին եմ մտածում: ՈՒ իրականում ամենաշատ բանը երթուղայինի վարորդի մասին կարող եմ իմանալ: Բայց դե երևի տենց մարդ չկա, որ անցորդների կյանքի մասին չմտածի կամ էլ կա, չիդեմ:

  5. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դիմակներ

    Ի՜, ես երթուղայինների մասին դեռ չեմ գրել, դա պիտի սրա երկրորդ մասը լիներ... Դեռ գրում եմ։ Երբ Մրրիկի գրածը կարդացի, մի պահ մտածեցի՝կարող է՞ սխալվել եմ այն մյուսն եմ դրել կիսատ։ Շուտով երթուղայինների մասին գրածս էլ կդնեմ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դիմակներ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    Ուլուանա, ես սա էլի՞ եմ կարդացել, թե՞ ուղղակի իմ մտքերն ես գրել, ու այնքան հարազատ ու ծանոթ է, որ կարծում եմ, թե էլի եմ կարդացել
    Ինչ-որ է, լավն է
    Չէ, սա երեկ եմ գրել, հաստատ չես կարդացել։ Իսկ այն, որ քեզ հարազատ ու ծանոթ է, իմ կարծիքով, զարմանալի չէ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 26.04.2006, 08:52:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դիմակներ

    Մեջբերում Մրրիկ-ի խոսքերից
    Երթուղայիններում, երբ առանձնապես մտածելու բան չի լինում, ես էս պատմվածքն եմ մտածում: Սկսում եմ մտքումս որոշել, թե երթուաղյինում գտնվողներից, ով ինչ կյանքով ա ապրում, ով ինչ ձևի մարդ ա, նրանց անցյալի մասին եմ մտածում: ՈՒ իրականում ամենաշատ բանը երթուղայինի վարորդի մասին կարող եմ իմանալ: Բայց դե երևի տենց մարդ չկա, որ անցորդների կյանքի մասին չմտածի կամ էլ կա, չիդեմ:
    Ես էլ եմ դրա մասին շատ մտածել՝ սկսած էդ մարդկանց մանկությունից, դաստիարակությունից: Հետո մտածում եմ, որ մի օր գուցե ինչ-որ տեղ նորից հանդիպենք, ծանոթանանք, բայց մտքներովս չանցնի, որ ինչ-որ ժամանակ երթուղայինում իրար կողք նստել ենք:

  8. #8
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դիմակներ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    Ուլուանա, ես սա էլի՞ եմ կարդացել, թե՞ ուղղակի իմ մտքերն ես գրել, ու այնքան հարազատ ու ծանոթ է, որ կարծում եմ, թե էլի եմ կարդացել
    Ինչ-որ է, լավն է
    Այս մտորումներն ինձ էլ են շատ հարազատ
    Ի դեպ, Chuk, կարծում եմ, որ այս մտքերը էլի ես կարդացել … քո «Դեմքեր» բանաստեղծության մեջ (քո անհատական կայքից եմ գտել)
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  9. #9
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դիմակներ

    Մեջբերում Մրրիկ-ի խոսքերից
    Երթուղայիններում, երբ առանձնապես մտածելու բան չի լինում, ես էս պատմվածքն եմ մտածում: Սկսում եմ մտքումս որոշել, թե երթուաղյինում գտնվողներից, ով ինչ կյանքով ա ապրում, ով ինչ ձևի մարդ ա, նրանց անցյալի մասին եմ մտածում: ՈՒ իրականում ամենաշատ բանը երթուղայինի վարորդի մասին կարող եմ իմանալ: Բայց դե երևի տենց մարդ չկա, որ անցորդների կյանքի մասին չմտածի կամ էլ կա, չիդեմ:
    Հա, ես էլ եմ երթուղայինների մեջ, կամ փողոցով անցնելիս հաճախ տենց բաների մասին մտածում։
    Ի՜նչ լավ է, որ մենակ ես չեմ նման բաների մասին մտածում. ուրեմն մարդիկ այնքան անտարբեր չեն իրար նկատմամբ, ինչքան որ ցույց են տալիս։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  10. #10
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դիմակներ

    Շատ լավն էր!!!
    Համ էլ ես էլ այս թեմայով պատմվածք ունեմ, բայց մինչև "Տրանսլիտը" պատրաստ չլինի, ես հաստատ այդքան ներվ չեմ ունենա, որ հավաքեմ հայերեն տառերով...
    Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 26.04.2006, 18:20:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  11. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Դիմակներ

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից
    Այս մտորումներն ինձ էլ են շատ հարազատ
    Ի դեպ, Chuk, կարծում եմ, որ այս մտքերը էլի ես կարդացել … քո «Դեմքեր» բանաստեղծության մեջ (քո անհատական կայքից եմ գտել)
    Ճի՛շտ է
    Ես հիմա նոր հասկացա, որ հենց դա էլ հիշում էի
    Իհարկե լրիվ տարբեր ստեղծագործություններ են, բայց նմանություն էլ ունեն

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #12
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դիմակներ

    Ան ջան, էս ի՜նչ լավ ես գրել: Ոնց էս չէի նկատել, չեմ հասկանում: Շոկի մեջ եմ, էնքան հարազատ ա ինձ էս մտքերը , ոնց որ լրիվ իմ ուղեղով անցած լինեն::

  13. #13
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դիմակներ

    Հետաքրքիր է, չէ՞. մարդիկ այնքան տարբեր են ու միևնույն ժամանակ այնքան նման
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  14. #14
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դիմակներ

    Վերջին տողը հիանալի էր.
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    ԴԻՄԱԿՆԵՐ

    Ո՞վ գիտե, թե օրական քանի մարդ է հարազատ հոգի կորցնում՝ անգամ չկասկածելով դրա մասին...
    Յուրաքանչյուր հոգի ձգտում է երկխոսության, սակայն մարդկային, խիստ մարդկային ողբերգությունն էլ հենց այն է, որ այդ երկխոսությունը այդպես էլ չի սկսվում։

  15. #15
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դիմակներ

    Շատ գեղեցիկ է գրված, կարդալիս իմ մեջ ավելի շուտ այնպիսի տպավորություն էր, թե բանաստեղծական հանգեր եմ կարդում : Զգացմունքյին ու իրական արձակ բանաստեղծություն…
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մարդկային դիմակներ
    Հեղինակ՝ M.S., բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 50
    Վերջինը: 23.03.2010, 17:53
  2. Դիմակներ - 2
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 28.08.2008, 00:20

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •