Ձմեռային լուսանկարչության մի հետաքրքիր հնարք կա, որը ես ժամանակին պատահաբար եմ հայտնաբերել։ Եթե այդ պահին ձյուն է գալիս, կարելի է նկարել всыпшка-ն (դրան հայերեն ո՞նց են ասում) միացրած, ինչը կլուսավորի ձյան փաթիլները։ Ցանկալի է առանձին вспышка լինի, որ ավելի շատ հնարավորություններ տա լուսավորության ուժն ու ուղղությունը ղեկավարելու, ֆոտոխցիկի հետ եկողները հազվադեպ են լավ որակի լինում, բայց դրանով էլ կարելի է։ Ինչպես և այլ գիշերային լուսանկարների դեպքում, լավագույն պահը մայրամուտից մի քիչ հետո է, երբ երկինքը դեռ լրիվ չի մթնել։ Մեկ էլ ֆոկալ անկյունը պիտի բավական լայն լինի, կամ սկսնակների լեզվով ասած՝ առանց զում անելու, հակառակ դեպքում փաթիլները անճոռնի մեծ կստացվեն։ Ստորև մի քանի նկար Ռիգայից, մի քանի օր առաջ։
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Էջանիշներ