Կասե՞ք էս նկարներից ո՞ր մեկն ա ավելի լավը՝ և գույնի և նկարի կտրածի առումով։ Կարող եք պատասխանել գրառմամբ կամ շնորհակալության տեքով եթե տենց հեշտ ա ավելի։
1)
Կասե՞ք էս նկարներից ո՞ր մեկն ա ավելի լավը՝ և գույնի և նկարի կտրածի առումով։ Կարող եք պատասխանել գրառմամբ կամ շնորհակալության տեքով եթե տենց հեշտ ա ավելի։
1)
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
2)
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
3)
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Կախված կոնտեքստից երեքն էլ լավն են։ Ինձ, որպես մինիմալիստական, ամենաշատը 2ը դուր եկավ։ Երաժշտական ինչ-որ բանի հետ համադրելու համար՝ 3-ը։ Իսկ ուղղակի բնության ու մարդու ստեղծածի համադրությունը ցույց տալու համար՝ 1ը։ Այ սենց ցաքուցրիվ մտքեր
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Առաջինի գույները չհավանեցի։ Մյուս երկուսից որպես նկար՝ 2-րդը, որպես երաժշտություն՝ իհարկե 3-րդը ։)
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
boooooooom (11.01.2016), Արշակ (11.01.2016)
4) տարբերակները ամբողջացնելու համար ասեցի չորրորդ կոմբինացիան էլ դնեմ՝ մինիմալիստական գույներ ու նոտաներ (երաժշտություն ասելով էդ նկատի ունեիք չէ՞)
Վերջին խմբագրող՝ Արշակ: 11.01.2016, 03:19:
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Երրորդը լավն է, իրոք երաժշտության հետ ասոցիացիա է, ու վառ գույները ուղեժացնում են էֆեկտը: Չորրորդում խամր գույները երաժշտության զգացումն էլ են խամրացնում: Առաջին երկուսը անձամբ ինձ ոչինչ չասող կադրեր են:
Sambitbaba (04.02.2016), Արշակ (11.01.2016)
1-ի մեջ գույների հետ մի քիչ շատ ես խաղացել:
2-ի մեջ կոնտրաստը լավը չէ:
3 ու 4-ը հաջող են:
Արշակ (11.01.2016)
Ինձ 2–րդն ու 3–րդն են դուր գալիս։ Առաջինի մեջ արհեստականություն կա. բացի ֆոնից, աղավնիներն էլ մի տեսակ ոնց որ իսկական չլինեն։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
boooooooom (11.01.2016), Արշակ (11.01.2016)
Ես գրառումները կարդալուց առաջ էդքան չէի խորացել 1-ին նկարի վրա: Իրոք ոնց որ արհեստական լինի:
Ընդհանուր առմամբ նկարները շա՜տ-շատ հաջող են թե որպես գաղափար, թե որպես իրագործում, թե որպես բնություն, թե որպես երաժշտություն: Թռչողի պահը շատ սիրուն ա ստացվել՝ լավ ես ժամանակին կադրը բռնացրել:
Անգույններն ավելի հավանեցի:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Արշակ (11.01.2016)
Արշակ (11.01.2016)
Ժողովուրդ ջան, շատ–շատ շնորհակալ եմ բոլոր կարծիքների համար։ Ձեր բոլորի կարծիքները ինձ շատ օգնում են։
Հետաքրքիրն էն ա, որ 1–ին ու 3–րդ նկարներում լրիվ նույն գույներն ու էֆեկտն է, բայց փաստորեն երրորդում էդ էֆեկտը ձեզ չէր խանգարում․ երևի նկարի ավելի փոքր զումի հետևանքով դետալները էնքան էլ չեն երևում, էդ պատճառո՞վ։
Ինչևէ, մի հատ էլ ավելի նախնական, բնական վիճակով դնեմ նկարը (խոստանում եմ էս նկարի էլ ուրիշ տարբերակ չեմ դնի )
5) Սենց ավելի հանգիստ ա երևի, գույները ավելի բնական են, բայց մյուս կողմից ավելի քիչ արտահայտիչ ու էմոցիոնալ ա ինձ թվում ու ավելի քիչ դետալներ են երևում։
Վերջին խմբագրող՝ Արշակ: 12.01.2016, 00:04:
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Ավելի շուտ այն պատճառով, որ երրորդ նկարի սեմանտիկային անիրական գույները սազում են:
Գլոբալ խորհուրդ. ամեն նկար պիտի սեմանտիկա ունենա: Ինչ ես ուզում ցույց տալ այդ նկարով, ինչի վրա ես շեշտը դնում: Առաջին երկու նկարներում դա պարզ չէ: Թռչնի մանրամասները ցույց տալու համար շատ հեռու է: Թռչունների բազմություն ցույց տալու համար շատ մոտիկ է:
Ու մի երկու տեխնիկական խորհուրդ.
- Վերջին նկարում կարող ես թռչունների մանրամասները ցույց տալ առանց երկնքին կպնելու, եթե ունես լուսանկարի RAW ֆայլը: Ընդամենը խմբագրիչի մեջ "ձգիր" shadow-ները: JPEG-ի հետ էլ կարող ես դա անել, բայց JPEG-ը ավելի շուտ what you see is what you get ֆորմատ է, նկարի վառ ու մութ կետերի մասին նույնքան ինֆորմացիա չունի, որքան RAW-ն:
- Լուսանկարներից աղմուկը կարող ես մաքրել առանց մանրամասներին կպնելու Neat Image ծրագրով: Photoshop-ից մի գլուխ լավ է այդ գործը անում: Լայն տարածում չունեցող ծրագիր է, որի հեղինակներից մեկին անձամբ եմ ճանաչում: Դեմո տարբերակը անվճար է, ու ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի համար լրիվ բավարար: https://ni.neatvideo.com/
Չգիտեմ, ինձ կոնկրետ էս քրոփով լարերի ու թռչունների մինիմալիստական կոմպոզիցիան սիրուն ա թվում։
Դե 4–րդ ու 5–րդ նկարներում հենց էդ էլ արել եմ (shadow–ները «ձգել») Ընդհանրապես միշտ, եթե հեռախոս չի, ապա RAW–ով եմ նկարում ու աշխատում։ Տվյալ դեպքում Raw Ֆայլ ա։ 3-րդում lighroom–ի ինչ–որ պատրաստի preset եմ օգտագործել, որը որակը ահագին գցել ա, բայց այնուամենայնիվ ավելի արտահայտիչ ա թվում քան իմ ձեռքով արած փոփոխությունները, եսիմ:
Շնորհակալ եմ, անպայման կփորձեմ
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ