User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1232 հատից

Թեմա: Իմ լուսանկարչական փորձերը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Liza_GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    "կադրավորման" ի՞նչ ա: Լույսը ու գույնը գիդես ի՞նչից ա: Իմ 8մեգապիքսելանոց քենոնից, որի գույների քանակը շատ քիչ ա հիմիկվա ապարատների համեմատած: Իսկ լույսը գալիս ա են ախմախ էֆեկտներից, որոնք տալիս եմ, որ գույները մոտենան իրական գույներին: Վատ բան չես ասում կամ ես եդ տենց չընկալեցի: Մանրամասն բացատրելը ո՞րն ա: Մեռա ասելով "լիքը հարց եմ տալու" Տալու եմ ապառատս Ձեռդ ու հերթով հարցնեմ Կամ դու ինձ քոնն ես տալու ու էլ չեմ տալու
    Կադրավորումն օբյեկտը կադրի մեջ տեղավորելն է: Պիտի ծուռ չնկարել/հետագա մշակման ընթացքում ուղղես, բավականաչափ ազատ տեղ թողնես, որ առանձնանա որպես օբյեկտ, և այլն: Ընդհանուր դեպքում, հիշիր, օբյեկտը պարզապես կադրի մեջտեղում դնելը վատ պրակտիկա է: Ավելի լավ է օգտվել ֆիբոնաչիի կորից:փ

    Մեգապիքսելները լավ բան են, բայց ազդում են միայն նրա վրա, թե ինչքան մանրամասն է ստացվում կադրը: Սա նկարած է երեք մեքապիքսելանոց սիրողական ապարատով.



    Սա էլ.



    Լույսի ու գույնի խնդիրը քեզ մոտ հիստոգրամին չհետևելուց է գալիս. երբ կադրի մի մասը «վառած» (overexposed) է, կամ «սևացրած» (underexposed), դու մանրամասներ ես կորցնում, որոնք հնարավոր չի վերականգնել: Ընդհանուր առմամբ, exposure-ը կառավարելու երեք ձև ունես, որոնք երեք տարբեր արդյունքներ են տալիս՝ apperture (դիաֆրագմա), ISO (լուսազգայունություն), shutter speed (затвор-ի արագություն): Դիաֆրագման ինչքան բաց է, այնքան ֆոկուսից դուրս օբյեկտները լղոզված են ստացվում ու քիչ բան է ֆոկուսի մեջ մտնում (shallow depth of field), ասենք, դիմանկարների համար են հաճախ օգտագործում.



    Լուսազգայունությունն առավել ստաբիլ միջոց է, բայց եթե թանկարժեք ապարատ չի (Canon 5D Mark III, Canon 1DX), պիտի հաշվի առնես, որ ինչքան այն բարձրացնես՝ նկարիդ մեջ աղմուկ է մտցնելու: Մեկ էլ, բարձր ISO-ից մատրիցան տաքանում է ու շուտ է վարի գնում:

    Shutter speed-ն ինչքան ավելի դանդաղ է, այնքան շարժումները լղոզված են ստացվում, + ձեռքի դողը լղոզում է կադրը: Երբեմն օգտագործվում է նպատակային.



    Ցույց տվածս բոլոր նկարները գրեթե խմբագրված չեն (crop արած, մաքսիմում) ու արված սիրողական ապարատներով, հիմա ցույց տամ խմբագրված ու կիսապրոֆեսիոնալ ապարատով արած նկարներ:

    Լայն բացած դիաֆրագմա.



    Նեղ դիաֆրագմա.



    Բարձր ISO.



    Ցածր ISO-ով վերևի նկարներն են:

    Slow shutter speed.



    Ազատ ժամանակ ունենաս՝ միասին կբզբզանք:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (16.06.2014), Freeman (16.06.2014), GriFFin (16.06.2014), Lílium (16.06.2014), Norton (16.06.2014), Մուշու (27.06.2014), Նիկեա (16.06.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստանը իմ լուսանկարչական ապարատի աչքով
    Հեղինակ՝ Նորմարդ, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 204
    Վերջինը: 26.11.2017, 22:21
  2. Լուսանկարչական ապարատ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 131
    Վերջինը: 05.01.2017, 20:46
  3. Մասնակցիր լուսանկարչական մրցույթին
    Հեղինակ՝ SunChild, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.10.2009, 16:50
  4. Լուսանկարչական ցուցահանդես՝ «Տեսանելիից այն կողմ»
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 27.04.2009, 19:20
  5. Լուսանկարչական ցուցահանդես «Թունավորում»
    Հեղինակ՝ Amaru, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 30.01.2009, 23:41

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •