User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Հարց տղաներին՝ խնամվածության մասին

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց տղաներին՝ խնամվածության մասին

    Ինչպե՞ս պիտի տղամարդը խնամի իր արտաքինը:
    Օրինակ՝ ինչպե՞ս եք վերաբերվում դեմքին մաշկը լավացնող դիմակներ դնելուն, փափկացնող կրեմ օգտագործելուն /չշփոթել, խոսքն արհեստական կոսմետիկայի մասին չէ/, մազերի ու սանրվածքի վրա երկար ժամանակ տրամադրելուն և այլն:
    Ո՞րն է խնամքի այն սահմանը, որն ընդունելի է ձեզ համար՝ որպես տղամարդ:
    Իհարկե, հետաքրքիր կլիներ լսել նաև աղջիկների կարծիքն այս հարցի շուրջ:
    Ինչպե՞ս պիտի տղամարդն իրեն խնամի:

  2. #2
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարց տղաներին՝ խնամվածության մասին

    Երբեք հատուկ չեմ մտածում խնամվածության մասին: Կարևորը ամեն ինչ լինի մաքուր և կոկիկ: Մնացածի մասին կհոգա բնությունն ինքը

  3. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարց տղաներին՝ խնամվածության մասին

    Շատ երախտապարտ կլինեմ, եթե գոնե մի քանի կարծիք լսեմ սրա վերաբերյալ: Հենց այնպես չեմ հարցնում, ինձ համար կարևոր հարց է:
    Նախապես շնորհակալ եմ:

  4. #4
    Սկսնակ անդամ rostrix-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարց տղաներին՝ խնամվածության մասին

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպե՞ս պիտի տղամարդը խնամի իր արտաքինը:
    Օրինակ՝ ինչպե՞ս եք վերաբերվում դեմքին մաշկը լավացնող դիմակներ դնելուն, փափկացնող կրեմ օգտագործելուն /չշփոթել, խոսքն արհեստական կոսմետիկայի մասին չէ/, մազերի ու սանրվածքի վրա երկար ժամանակ տրամադրելուն և այլն:
    Ո՞րն է խնամքի այն սահմանը, որն ընդունելի է ձեզ համար՝ որպես տղամարդ:
    Իհարկե, հետաքրքիր կլիներ լսել նաև աղջիկների կարծիքն այս հարցի շուրջ:
    Ինչպե՞ս պիտի տղամարդն իրեն խնամի:
    Չեմ համարում, որ տղամարդը հատուկ ուշադրություն է դարձնում իր դեմքի, սանրվածքի խնամքին, կարծում եմ յուրաքանչյուր տղամարդ պարտավոր է լինել մաքուր, ուշադրություն դարձնել կոկիկությանը, բաըց հասցնել դա հիվանդագին աստիճանի դա ինչպես ասում են ռուսները "попахивает голубизной"…

  5. #5
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարց տղաներին՝ խնամվածության մասին

    Նայած երբ, նայած ինչի համար
    Կրեմներ չեմ օգտագործում, միայն բալզամ պօսլե տրաշվելա
    իսկ ընդհանուր եթե ժամանակ լինույմ ամազերս սնրում եմ (շուտկա)
    կարևոշրը կոշիկները մաքուր լինի ու եղունգները կտրված

  6. #6
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարց տղաներին՝ խնամվածության մասին

    Իմ համար խորթ են կրեմները...
    Կարևորը սափրված լինեմ ,ծոծորակը մաքուր լինի`սափրած,եղունգները կտրված,այդքան...

  7. #7
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարց տղաներին՝ խնամվածության մասին

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ երախտապարտ կլինեմ, եթե գոնե մի քանի կարծիք լսեմ սրա վերաբերյալ: Հենց այնպես չեմ հարցնում, ինձ համար կարևոր հարց է:
    Նախապես շնորհակալ եմ:
    Ivy ջան, անկեղծ պատասխանեմ, ես օրինակ կզզվեմ, եթե իմ ամուսինը կամ ընկերը մասկա դնի երեսին ու էդպես ման գա տան մեջ, կամ ասենք վարունգ կլպելուց լինեմ, ասի տուր կլեպները դնեմ,լավ ա մաշկին Էնքան կզզվեմ, ինչքան որ, եթե վրայից ասենք քրտինքի հոտ գա։ Անձամբ ես կարծում եմ, որ տղամարդը պետք է մաքուր լինի, բայց ոչ ավելորդ խնամված։ Հիմա կասես հենց հարցը դա է, թե որն է սահմանը ավելորդի և ոչ ավելորդի Օրինակ, երբ տղամարդը մանիկյուր կամ պեդիկյուր է անում (ճանաչում եմ էդպիսիններին), անգույն լաքով, պարզ է, բայց միևնույնն է՝ տհաճ է։ Մի խոսքով, տղամարդու վրայից պետք է գա թարմության հոտ, նույնիսկ լավ օծանելիքի հոտ, լինի մաքուր, բայց ոչ կնոջ պես խնամված։ Ու նաև չեմ սիրում չափից ավելի тряпочник տղաներին, սիրում եմ, երբ լավ է հագնված, լավ ոճով, բայց որ դա անկախ իրենից է, այլ ոչ թե, որ հագնում են, ու սպասում, թե ով ինչ ռեակցիա կտա, կհավանեն թե չէ, կամ էլ գինը կհարցնեն թե չէ։
    Վերջին խմբագրող՝ Ariadna: 12.01.2008, 15:08:
    When life gives you lemons, make lemonade

  8. #8
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարց տղաներին՝ խնամվածության մասին

    Ընդհանրապես տղամարդու խնամվածությունը երբեք չպետք է գերազանցի կամ հավասարվի կանացի խնամքի հետ:
    Ըստ ինձ տղամարդու ամենակարևոր խնամքի ձևը դա մաքրությունն է և կոկիկությունը հագուկապի մեջ: Ես կողմ եմ նաև, որ տղամարդիկ օգտագործեն որոշ կրեմներ դեմքի մաշկը չչորանալու կամ ցրտից, արևից պաշտպանելու համար ,սակայն խստիվ դեմ եմ որևէ դեկորատիվ կոսմետիկայի
    դիմակների մասին չգիտեմ ճիշտն ասած ինչ ասեմեթե օրինակ պրոբլեմատիկ մաշկ ունի մարդը բուժման նպատակով կարելի է, բայց որ ընկած լինի իրա մաշկի հետևից տարբեր դիմակներ չգիտեմ ինչեր անըդհատ ուշքու միտքը իրա արտաքիննա էտ շատ տհաճա մի տեսակ չի սազում տղամարդուն...
    Love has an enemy, but it is already defeated!

  9. #9
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարց տղաներին՝ խնամվածության մասին

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպե՞ս պիտի տղամարդը խնամի իր արտաքինը:
    Օրինակ՝ ինչպե՞ս եք վերաբերվում դեմքին մաշկը լավացնող դիմակներ դնելուն, փափկացնող կրեմ օգտագործելուն /չշփոթել, խոսքն արհեստական կոսմետիկայի մասին չէ/, մազերի ու սանրվածքի վրա երկար ժամանակ տրամադրելուն և այլն:
    Ո՞րն է խնամքի այն սահմանը, որն ընդունելի է ձեզ համար՝ որպես տղամարդ:
    Իհարկե, հետաքրքիր կլիներ լսել նաև աղջիկների կարծիքն այս հարցի շուրջ:
    Ինչպե՞ս պիտի տղամարդն իրեն խնամի:
    Շատ հազվադեպ օգտագործում եմ ճարպային գոյացությունների դեմ , քույրս ինչ ասում ա էտ էլ անում եմ Իսկ ինչ վերաբերում է մազերի խնամքին , ապա ամեն ինչ այնպես է ինչպես բոլորի մետ , երևի : Բայց մազերս չեմ սանրում , լողանալուց հետո ոնց չորացան տենց էլ մնում են , կամ ձեռքով եմ ուղղում , սանր չեմ սիրում : էսքանը

  10. #10
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարց տղաներին՝ խնամվածության մասին

    Նաև չեմ ընդունում,երբ տղայի թևի տակը սափրած է լինում

  11. #11
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարց տղաներին՝ խնամվածության մասին

    Մեջբերում Սերխիո-ի խոսքերից Նայել գրառումը
    Նաև չեմ ընդունում,երբ տղայի թևի տակը սափրած է լինում
    Իսկ ես կասեի, որ դա շատ կարևոր հիգենիկ երևույթ է ,որը պետք է պարտադիր կիրառվեր,
    ու շատ ցավում եմ որ դա մեզ մոտ ընդունված չի , չեմ հասկանում էտ դեմքը սափրելուց չեք նեղվում բայց որ թևերի տակ սափրեք նորմալ մարդավարի նեղվում էք

    Հ.Գ.հուսով եմ դա շուտով նորմալ կհամարվի
    Love has an enemy, but it is already defeated!

  12. #12
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարց տղաներին՝ խնամվածության մասին

    Կարծում եմ պետք է ձգտել հնարավորին չափ մաքուր լինել, անկախ սեռից։ Փնթի մարդու հետ շփվելը տհաճ է։ Բայց ուշադրությու՛ն, մաքուր լինել, դեռ չի նշանակում սերիլիզացվել։ Ծայրահեղությունների մեջ պետք չի ընկնել։
    Կարծում եմ հիգիենայի ու առողջ ապրելակերպի կանոններին հետևելու դեպքում գեղեցիկ տեսք ունենալու համար հատուկ, ժամանակատար պրոցեդուրաների կարիք չի լինի(դիմակներ և այլն)։
    Համենայն դեպս գեղեցիկի մասին իմ պատկերացումներն ու ճաշակը համընկնում են նպատակահարմարության, պրակտիկության վերաբերյալ տեսակետիս հետ։ Ինձ մոտ գեղեցիկը նպատակահարմարության հետ չի հակադրվում։ Այսինքն՝ ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների դեպքում, ինձ ավելի շատ դուր են գալիս պարզ ու կոկիկ սանրվածքներն ու ընդհանրապես արտաքին հարդարանքը։ Այդպիսի հարդարանքը շատ ժամանակ չի պահանջում։
    Ինքս ձգտում եմ հնարավորինս հետևել նշածս սկզբունքներին։ Աշխատում եմ միշտ լինել մաքուր, կոկիկ ու բարետես, բայց ոչ պճնված։ Ժամանակս չափից դուրս թանկ է, որպեսզի վատնեմ պճնվելու վրա։
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞րն է խնամքի այն սահմանը, որն ընդունելի է ձեզ համար՝ որպես տղամարդ:
    Իմ արտաքինի ու խնամվածության սահմանի մասին արդեն ասեցի, իսկ եթե նկատի ունես թե ինչպե՞ս եմ վերաբերվում այլ տղամարդկանց, որոնք շատ ժամանակ են ծախսում իրենց արտաքինի վրա՝ չեմ քննադատում. իրենք իրենց ժամանակը, ոնց ուզում են թող ծախսեն։ Դրանից իմ վերաբերմունքը մարդու նկատմամբ չի փոխվի։

    Ավելացվել է 14 րոպե անց
    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես կասեի, որ դա շատ կարևոր հիգենիկ երևույթ է ,որը պետք է պարտադիր կիրառվեր,
    ու շատ ցավում եմ որ դա մեզ մոտ ընդունված չի , չեմ հասկանում էտ դեմքը սափրելուց չեք նեղվում բայց որ թևերի տակ սափրեք նորմալ մարդավարի նեղվում էք

    Հ.Գ.հուսով եմ դա շուտով նորմալ կհամարվի
    Հա, համարվում է, որ այդպես ավելի հիգիենիկ է, նույնիսկ դպրոցական կենսաբանության դասընթացում(8–րդ դասարանի «Մարդ» դասագիրքը) նշված էր դրա մասին, բայց ես ինքս համաձայն չեմ էդ տեսակետի հետ։ Եկել եմ էն համոզման, որ հենց հիգիենայի առումով ավելի նպատակահարմար է չսափրելը։ Բայց հաճախակի լողանալը կարևոր է։

    Բայց ամեն դեպքում, ինչ–որ մի տղա թևի տակը սափրում է, թե չի սափրում, դրանից իմ վերաբերմունքը չի փոխվի տվյալ մարդու նկատմամբ։ Հիմա կարող է որոշ մարդիկ զարմանան, թե՝ ինչ իմաստ ունի շեշտելը, ինչու կարող է փոխվե՞ր։
    Ասում եմ, որովհետև, շատ տղաներ ուրիշների թևերի տակի սափրած լինել–չլինելուն չգիտես ինչու տարորինակ կարևորություն են տալիս։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 12.01.2008, 15:37: Պատճառ: Գրառման ավելացում
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  13. #13
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարց տղաներին՝ խնամվածության մասին

    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես կասեի, որ դա շատ կարևոր հիգենիկ երևույթ է ,որը պետք է պարտադիր կիրառվեր,
    ու շատ ցավում եմ որ դա մեզ մոտ ընդունված չի , չեմ հասկանում էտ դեմքը սափրելուց չեք նեղվում բայց որ թևերի տակ սափրեք նորմալ մարդավարի նեղվում էք

    Հ.Գ.հուսով եմ դա շուտով նորմալ կհամարվի
    նույն տրամաբանությամբ պտի ոտերնել թրաշած լինի հլը թեթևակի ստրիժկեն մի տեղ հասկանալիա բայց լռիվ սափրելը ետի արդեն

    կարևորը մաքուր, սանրված, թրաշված, եղունգները կտրած լինելնա թե չե կռեմ մռեմ մանիկյուր էլ եսիմինչ ետի արդեն են չի
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  14. #14
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարց տղաներին՝ խնամվածության մասին

    Ընդհանրապես, միշտ էլ դեմ եմ եղել աղջիկների՝ արհեստական կոսմետիկա օգտագործելուն, էլ չեմ ասում՝ տղաների: Դե, էդ ամեն ինչը, եթե աղջիկների դեպքում օգնում է ընդգծել գեղեցկությունը, ապա, իմ խորին համոզմամբ, տղաներին ընդհանրապես չի օգնում: Ես երբեք նորմալ չեմ ընդունի տղայի, որն արհեստական ձևով աշխատում ա արտաքինը լավացնի, կամ էլ չգիտեմ... Գիտեք, ինչ կա, այն էլ կա, բնությունից ինչ ունեք, պահպանեք, սիրուն մազեր ունեք, սանրեք, նորմալ ա, բայց արհեստականորեն ինչ-որ բաներ անել ես չեմ ընդունում: Սափրվելն, օրինակ, շատ կարևոր ա, դե, ես դա համար եմ հիգիենա, ոնց որ, ասենք, լողանալը կամ եղունգները կտրելը: Մազերը սանրելը, քիչ քանակությամբ օծանելիքի օգտագործելը նորմալ ա: Դե պարզ ա, ցանկացած մարդ էլ, անկախ նրանից, տղա ա, թե աղջիկ, կուզենա լավ տեսք ունենա, բնական ա: Բայց դե լավ էլ կա, "լավ" էլ: Չգիտեմ, էդքանից ավել ինչ կա: Սա էլ իմ սահմանը:
    Лучше Гор могут быть только Горы.

  15. #15
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարց տղաներին՝ խնամվածության մասին

    Մեջբերում Սերխիո-ի խոսքերից Նայել գրառումը
    Նաև չեմ ընդունում,երբ տղայի թևի տակը սափրած է լինում
    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես կասեի, որ դա շատ կարևոր հիգենիկ երևույթ է ,որը պետք է պարտադիր կիրառվեր,
    ու շատ ցավում եմ որ դա մեզ մոտ ընդունված չի , չեմ հասկանում էտ դեմքը սափրելուց չեք նեղվում բայց որ թևերի տակ սափրեք նորմալ մարդավարի նեղվում էք

    Հ.Գ.հուսով եմ դա շուտով նորմալ կհամարվի
    Լրիվ համաձայն եմ, հիգիենիայի կարևոր պարագաներից, ըտեղ ոչմի ամոթ կամ եսիմիչն բան չկա։ Շատ լավ մաքուր ու հիգիեինկ երևույթա։ Ես անձամբ միշտ էլ ընդունել եմ ու կիրառում եմ


    Լավ հիմա թեմայով։
    Արշակը, ինչպես միշտ, ամեն ինչ շատ լավ ասեց, բացի էն վերջի մասից
    ԻՆչպես ասում են ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ
    Իհարկե պետք է լինել մաքուր ու կոկիկ, բայց դե պետք չի փորձել գեղեցկությամբ համեմատվել աղջիկների հետ ու դրա համար դիմել զանազան զարմանազան միջոցների Դեմքի խնամը շատ կարևորա։ Դեռ չեմ հանդիպել մարդու ով շատա սիրում պզուկոտ մարդկանց։ Դրա համար դրա դեմ պայքարելա պետք բոլոր հնարավոր միջոցներով ։ Սափրվելն էլ դե էլ չասեմ։
    Loading your personal settings....

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարց Գազի ծախսի մասին - խորհրդի կարիք ունեմ
    Հեղինակ՝ alexo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 11
    Վերջինը: 14.12.2015, 21:02
  2. Երկու հարց կրթական բնագավառը կարգավորող օրենքների մասին
    Հեղինակ՝ Հիդրոգեն, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 07.09.2011, 14:24
  3. Հարց Սոլյարիսի գրքի մասին
    Հեղինակ՝ Հիդրոգեն, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 10.07.2011, 20:39
  4. Գրառումներ: 22
    Վերջինը: 21.01.2009, 19:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •