Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
Ինչպե՞ս պիտի տղամարդը խնամի իր արտաքինը:
Օրինակ՝ ինչպե՞ս եք վերաբերվում դեմքին մաշկը լավացնող դիմակներ դնելուն, փափկացնող կրեմ օգտագործելուն /չշփոթել, խոսքն արհեստական կոսմետիկայի մասին չէ/, մազերի ու սանրվածքի վրա երկար ժամանակ տրամադրելուն և այլն:
Ո՞րն է խնամքի այն սահմանը, որն ընդունելի է ձեզ համար՝ որպես տղամարդ:
Իհարկե, հետաքրքիր կլիներ լսել նաև աղջիկների կարծիքն այս հարցի շուրջ:
Ինչպե՞ս պիտի տղամարդն իրեն խնամի:
Չեմ համարում, որ տղամարդը հատուկ ուշադրություն է դարձնում իր դեմքի, սանրվածքի խնամքին, կարծում եմ յուրաքանչյուր տղամարդ պարտավոր է լինել մաքուր, ուշադրություն դարձնել կոկիկությանը, բաըց հասցնել դա հիվանդագին աստիճանի դա ինչպես ասում են ռուսները "попахивает голубизной"…