User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Երևանյան թատրոններ

  1. #1
    Կյանքին Սիրահարված .... Undina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2007
    Գրառումներ
    119
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երևանյան թատրոններ

    Երևի թե բոլորիս համար էլ գաղտնիք չի, որ մեր երիտասարդության մեծ մասը չի հետաքրքրվում թատրոնով: Բայց պիտի նշեմ, որ մեր թատրոնները այնքան էլ վատը չեն… երևի:
    Թեմայում խոսում ենք մեր քաղաքում տեղի ունեցող թատերական միջոցառումներից… սկսեք
    Сам Бог не собирается нас судить до нашей смерти!
    Так почему это можем делать мы???

  2. #2
    Mogakan`Lapterik Lapterik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    924
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանյան թատրոններ

    Մեջբերում Undina-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևի թե բոլորիս համար էլ գաղտնիք չի, որ մեր երիտասարդության մեծ մասը չի հետաքրքրվում թատրոնով: Բայց պիտի նշեմ, որ մեր թատրոնները այնքան էլ վատը չեն… երևի:
    Թեմայում խոսում ենք մեր քաղաքում տեղի ունեցող թատերական միջոցառումներից… սկսեք
    Հա համաձայն եմ երիտասարդների մեծ մասը չի գնում թատրոն, բայց ես գնում եմ, համարյա միշտ դրամատիկական եմ գնում, չգիտես ինչի, բայց ուրիշ թատրոն ել եմ գնում ելի, ուղղակի ներկայացնումները մի տեսակ անկապ են: Չեմ ասում, որ բոլորը տեսել եմ ու բոլորը տենց են, բայց դրամատիկականի համարյա լրիվ ներկայացումները նայել եմ, լավն են: «Անվերջ վերադարձ»-ի ժամանակ լիքը լացել եմ:
    http://www.conversebank.am/am/IntBank

  3. #3
    Մշտական անդամ Mari-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    37
    Գրառումներ
    288
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանյան թատրոններ

    Ես էլ Պարոնյան եմ հաճախ գնում: Շաատ եմ սիրում: Դրամատիկական էլ եմ գնում, բայց ոչ հաճախ: Այ, դրամատիկականում մի հատ լավ ներկայացում կար՝ «Վճարովի պատրանք», ես էլ դրա ժամանակ լացեցի: Մի քանի օր ներկայացման ազդեցության տակ էի. փայլուն դերասանական խաղ էր:
    Սակայն այնքան միեւնույն է...

  4. #4
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանյան թատրոններ

    Երկու ամենասիրած թատրոն ունեմ քաղաքում՝ Դրամատիկականն ու Համազգայինը…
    Դրամատիկականը սիրում եմ "դասական" թատրոնի իմաստով՝ շատ լավ դերասաններ են, Արմեն Խանդիկյանը հետաքրքիր ռոժիսոր է (թեև շատ են կրկնվում 3-4 ծաղրածուատիպ վազվզող կերպարներն ու կայծակի լուսային էֆեկտը, միանմանություն է ստեղծում)... Էստեղի "Մակբեթը", թեև ասում են ուժեղ ներկայացում է, դուրս չեկավ... շատ ծանր էր, երկար ու ձանձրալի... լավ քնել էի, վեր թռա Ութմազյան-Մակբեթի գոռոցներից... Սիրում եմ "Կանգ ա՛ռ, երկրագունդ"-ը՝ Պերճ Զեյթունցյանի պիսեի հիման վրա… Եվ հետաքրքիր է դիտվում, և՛ լիքը ասելիք է փոխանցում… "Մոռանալ Հերոստրատին"-ը ԱՆՊԱՅՄԱՆ ՊԵՏՔ Է գոնե 1 անգամ նայել Մսրյանի խաղը ապշեցնում է... նայում ես էդ մեծահասակ մարդուն ու չես պատկերացնում, որ էդքան մեծ էներգիայով կարող է մոտ 2 ժամ մնալ բեմում... Շատ լավ, էդ թատրոնի կլասիկա համարվող ներկայացումներ կան, որ դեռ չեմ դիտել, բայց պատրաստվում եմ՝ "Չաո", "Սպանել սիրո համար"... Դիտել եմ նաև "Ավտոբուսն" ու էլի շատ հավանել... Հովհաննես Բաբախանյանը ուղղակի սպանում է...
    "Համազգային"-ը շատ եմ սիրում, որովհետև ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ է!!! ես նկատի ունեմ կազմն ու նրանց խաղը... Շատ-շատ տաղանդավոր երիտասարդ դերասաններ կան այս թատրոնում... ազգանունները չեմ հիշում, բայց անունները կգրեմ՝ Նարինե, Արման, Գագիկ, Վարշամ, Կարեն, Տաթև Ղազարյան, Սերգեյ Թովմասյան, Արմինե (2 հոգի)... Նրանց մի մասը հիմա հեռուստատեությունում ու կինոյում էլ են իրենց տեղը գտել, բայց բեմի վրա շատ ուրիշն են... Գագիկի խաղը շատ եմ սիրում, էնքան ազատ է, էնքան իմպրովիզներ է անում ու շատ համ ու հոտ տալիս ներկայացումներին. նույնն էլ Արմանը, Վարշամը... Նարինեն նաև շատ տաղանդավոր ու հետաքրքիր մտածողությամբ ռեժիսոր է (ներկայացումները լինումեն կա՛մ Տիկնիկայինում, կա՛մ Ստանիսլավսկու փոքր բեմում... իմ դիտածը կարծեմ կոչվում էր "Աչքերի որս"՝ շաաաաատ հետաքրքիր մնջախաղ էր)… Նարինեին շատ եմ սիրում "Սիլվիա" կամ "Շան աղջիկը" ներկայացման մեջ՝ պուճուր, խելոք շունիկ է խաղում: Շատ-շատ եմ սիրում նաև Տաթևին, ինչ դեր ասեք, որ չի խաղա՝ մեծից փոքր (նկատի ունեմ տարիքային): "Շխոնց Միհրանում" մարե է՝ տատիկ, բայց ամենալավը "44 աստիճանի վրա"-ում է… Ի դեպ, սա Երևանում իմ ամենասիրած ներկայացումն է Զոհրապ Բեկ-Գասպարենցի բեմդարությունն է. էնքան շատ էմոցիա կա մեջը, էնքան մեծ սեր դեպի հայրենիքն ու երազանքը... գլխավոր դերում հրաշալի խաղում է Սերգեյ Թովմասյանը (ավելի հայտնի է Կոոպոլիվայի գովազդներից), մյուս դերակատարը Կարենն է... շատ համով են խաղում գյուղի առօրյան, շատ խորն են խաղում գյուղը պահողների կյանքը...
    Շատ եմ սիրում նաև թատրոնի մյուս ներկայացումները՝ "Շխոնց Միհրան" (ցեղասպանություն), "Ծննդյան տոները սինյոր Կուպելոյի տանը" (հայկականացրած իտալական պիես հետպատերազմյան ընտանիքի մասին՝ նեոռեալիստական սյուժե), "Խեղճ Պետրոս" (նույնպես լաաավ հայկականացրած իտալական պիես՝ շաաատ զվարճալի, Նարինեի կերպարը ընդհանրապես գռոտեսկային է ու շատ լավը, բայց տեղ-տեղ հումորային հաղորդման տպավորություն է թողնում... ես ամբողջ ընթացքում ծիծաղել եմ, թեև կան մարդիկ, որ չեն հավանում ներկայացումը), "Այրվող մոմեր" (ազդեցիկ է՝ թրաֆիքինգ)...
    լավ, շատ ստացվեց... ու մի բան էլ...
    չեմ սիրում Սունդուկյանի անվան թատրոնը լրիվ գցել են էն հեղինակությունը, որ ուներ էդ թատրոնը, երբ բեմում Խորեն Աբրահամյանն ու Մհեր Մկրտչյանն են եղել...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  5. #5
    Կյանքին Սիրահարված .... Undina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2007
    Գրառումներ
    119
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանյան թատրոններ

    Ասեմ, որ շաաատ հարցերում համամիտ եմ: Իմ ամենասիրած Թատրոններից մեկը Կամերային թատրոնն է: Ես էդ թատրոնի ներկայացումնեչի մեջ սիրում եմ իրանց անկեղծությունն ու շփումը: Ինչ-որ մեկը ԿԱԲԱՐԵ ներկայացումը նայելա՞: Ճիշտն ասած մի քիչ դժվարա դա ներկայացում անվանելը, բայց Երևանում էդ իմ ամենասիրած ժամանցի հնարավորություննա: Քետրին Մանասյանը նենց մի ձեն ունի, որ շշմում ես:
    "ՏԻՏԱՆիկ" ներկայացումը բառեր ունի, որ աֆորիզմների գրքույկի մեջա պետք գրանցել…
    Сам Бог не собирается нас судить до нашей смерти!
    Так почему это можем делать мы???

  6. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանյան թատրոններ

    Ես ինքս որոշ ժամանակ լինելով թատերախմբում՝ սովորել եմ հասկանալ, որ Երևանում թատրոն գրեթե չկա: Դրամատիկականում չեմ եղել, բայց մնացած գրեթե բոլորում եղել եմ: Միայն ու միայն թատերական ինստիտուտի ներկայացումներն են դուրս եկել՝ անկախ նրանից, թե որտեղ են բեմադրել. Պարոնյանու՞մ, ինստիտուտի դահլիճու՞մ, թե՞ ուրիշ տեղ: Կարծում եմ, որ պատճառն այն է, որ երիտասարդներն ավելի եռանդուն են, անընդհատ աշխատում են, փորձում նորություն մտցնել: Բացի դրանից, այդ աշխատանքներից շատերը նրանց դիպլոմայիններն ու կուրսայիններն են: Երևի հենց դրա համար են ձգտում այդքան լավ անել: Բացի դրանից, իմ ռեժիսորը և այնտեղի դասախոս տիկին Մարգարիտան էլ է շատ ժրաջան աշխատում: Նա կարողանում էր սիրողներից կազմված խումբն այնպես մշակել, որ պրոֆեսիոնալ մակարդակով ներկայացում տային:

  7. #7
    Մշտական անդամ Mari-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    37
    Գրառումներ
    288
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանյան թատրոններ

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Միայն ու միայն թատերական ինստիտուտի ներկայացումներն են դուրս եկել՝ անկախ նրանից, թե որտեղ են բեմադրել. Պարոնյանու՞մ, ինստիտուտի դահլիճու՞մ, թե՞ ուրիշ տեղ: Կարծում եմ, որ պատճառն այն է, որ երիտասարդներն ավելի եռանդուն են, անընդհատ աշխատում են, փորձում նորություն մտցնել: Բացի դրանից, այդ աշխատանքներից շատերը նրանց դիպլոմայիններն ու կուրսայիններն են: Երևի հենց դրա համար են ձգտում այդքան լավ անել: Բացի դրանից, իմ ռեժիսորը և այնտեղի դասախոս տիկին Մարգարիտան էլ է շատ ժրաջան աշխատում: Նա կարողանում էր սիրողներից կազմված խումբն այնպես մշակել, որ պրոֆեսիոնալ մակարդակով ներկայացում տային:

    Մի անգամ եմ եղել թատերականի ուսանողների ներկայացմանը, չգիտեմ, ուղղակի բառեր չեմ գտնում արտահայտելու այն, ինչ զգում էի ներկայացման ընթացքում: Գլխավոր դերասանի խաղը ուղղակի ցնցող էր. ստիպեց արտասվել: Դերասանի անունը Դավիթ էր. համոզված եմ՝ ապագայում դեռ կլսենք նրա մասին: Չգիտեմ, ուղղակի ուրախ եմ, որ այդպիսի երիտասարդ դերասաններ կան:

    Հ.Գ. Շատ կուզենայի հաճախ գնալ նրանց ներկայացումներին. հետս եկող չկա
    Սակայն այնքան միեւնույն է...

  8. #8
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանյան թատրոններ

    Մեջբերում Mari-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Շատ կուզենայի հաճախ գնալ նրանց ներկայացումներին. հետս եկող չկա
    Ինձ ամենայն հավանականությամբ կգտնես ուսանողական ներկայացումներին (հատկապես Համազգայինում) իսկ ո՞ր ներկայացումն ես դիտել... Դավիթը Եսենին է՞ր խաղում-ասմունքում...

    Բյուր ջան, անպայման գնա Դրամատիկական... ասում են «Վճարովի պատրանքն» ու «Գնդապետ թռչունն» էլ են շատ լավը, պետք է անպայման նայել... (մի տարի է ինձ համոզում եմ էս ներկայացումները կամ որևէ օպերա նայել ու հեչ չի ստացվում... )
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  9. #9
    Մշտական անդամ Mari-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    37
    Գրառումներ
    288
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանյան թատրոններ

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ ամենայն հավանականությամբ կգտնես ուսանողական ներկայացումներին (հատկապես Համազգայինում) իսկ ո՞ր ներկայացումն ես դիտել... Դավիթը Եսենին է՞ր խաղում-ասմունքում...
    Եթե չեմ սխալվում ներկայացման անունը մոտավորապես հետևյալն էր՝ «Որքան դժվար է մեռնել»:

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ ամենայն հավանականությամբ կգտնես ուսանողական ներկայացումներին (հատկապես Համազգայինում)
    Շատ ուրախ կլինեմ դիտել: Մանրամասն /եթե դժվար չի/ խնդրում եմ, գրիր, թե երբ են ձեր ներկայացումները և որտեղ: Նախապես շնորհակալություն:
    Սակայն այնքան միեւնույն է...

  10. #10
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանյան թատրոններ

    Հետաքրքիր է, որ ոչ ոք չխոսեց օպերային կամ բալետի ներկայացումներից: Դրանց խաղն ու արտահայտչական միջոցները յուրահատուկ են, բայց շատ սիրուն:
    Նախընտրում եմ հենց օպերային և բալետային ներկայացումներ (հաճախ էլ ինքս բալետի ժամանակ ինձ պարելուց եմ պատկերացնում ), ու շատ եմ սիրում Դրամատիկական թատրոնն իր դերասաններով ու բեմադրություններով

  11. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանյան թատրոններ

    Գլխավոր դերասանի խաղը ուղղակի ցնցող էր. ստիպեց արտասվել: Դերասանի անունը Դավիթ էր. համոզված եմ՝ ապագայում դեռ կլսենք նրա մասին: Չգիտեմ, ուղղակի ուրախ եմ, որ այդպիսի երիտասարդ դերասաններ կան:
    Չլինի՞ սև-սև, մի քիչ երկար մազերով տղա է:
    Թատերականից մի Դավիթ կար, համ էլ կիթառ էր նվագում: Մեր ներկայացումներին էլ էր մասնակցում որպես երաժիշտ:

  12. #12
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանյան թատրոններ

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացի դրանից, իմ ռեժիսորը և այնտեղի դասախոս տիկին Մարգարիտան էլ է շատ ժրաջան աշխատում:
    տիկին Մարգարիտային ես էլ եմ ճանաչում: Փոքր ժամանակ հաճախում էի դերասանական խմբակ, որը Զավեն Տատինցյանինն էր: Եթե իրան հարցնես Ադամի՞ն հիշում եք: Կասի

  13. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանյան թատրոններ

    տիկին Մարգարիտային ես էլ եմ ճանաչում: Փոքր ժամանակ հաճախում էի դերասանական խմբակ, որը Զավեն Տատինցյանինն էր: Եթե իրան հարցնես Ադամի՞ն հիշում եք: Կասի
    Մեր թատերախմբի փակվելուց հետո նրանից առանձնապես տեղեկություններ չունեմ: Ճիշտ է՝ աղջիկը մեր կուրսից է, բայց այնքան էլ հաճախ չեմ տեսնում: Բայց ո՜նց եմ կարոտում իմ թատերական անցյալը:

  14. #14
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանյան թատրոններ

    Մեջբերում Mari-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե չեմ սխալվում ներկայացման անունը մոտավորապես հետևյալն էր՝ «Որքան դժվար է մեռնել»:
    Շատ ուրախ կլինեմ դիտել: Մանրամասն /եթե դժվար չի/ խնդրում եմ, գրիր, թե երբ են ձեր ներկայացումները և որտեղ: Նախապես շնորհակալություն:
    «Որքան դժվար է մեռնել», էս ներկայացումը չեմ նայել, բայց ասում են, թե ռեկտորը վերջում կանգնել, ասել է. «Մեռնելը հեշտ ա, ձեր ներկայացումը նայելն էր դժվար»… իրենից սպասելի է էսպիսի կոպիտ խոսք, չգիտեմ...
    Եղավ, հենց նոր աֆիշա տեսնեմ, կգրեմ էստեղ:

    Ուզում եմ մի երիտասարդ ու շատ տաղանդավոր դերասան-ռեժիսորի մասին գրել… ԱՐԱ: (ազգանունը չեմ հիշում): ինքը ՄԻՄստուդիո-ի հիմնադիրներից է… շատ-շատ լավ պլաստիկա ունի ու շաաատ նուուուրբ մարդ է՝ դա երևում է ներկայացումներում… ՄԻՄստուդիոն առհասարակ շատ հետաքրքիր է՝ 3 երիտասրդ են, հիմա շատ են հանդես գալիս էստրադայում («Երազանքների բարի փերի»-ի տեսահոլովակի ծաղրածուներն են): Իրենց ամենամեծ արժանիքներից պլաստիկան է՝ բրեյք-դանսն ու բեմական շարժումը համադրված, ու թախծոտ, հումորային համարները: Արան անցած տարի երկու ներկայացում էր բեմադրել՝ «Հայելու մեջ» և «Ամպերի վրա»: Ինձ շատ էր դուր եկել Շատ բարի ու նուրբ հումորով պանտոմիմա է… Շարունակ շփոթում եմ, թե Արան երկու ներկայացումներից որում է միայնակ խաղում, որում՝ Լիկա Էլբակյանի՝ հայտնի Էլբակյանների աղջկա հետ… Մոնոներկայացման մեջ բարի, երազկոտ, անտեսված մարդու ողբերգություն կա... մի տեսակ Դոն Կիխոտին է հիշեցնում... ամեն քայլի դիմում է, բայց չի կարողանում հասնել իր սիրուն... հետն էլ ադ կերպարը ամեն օր աշխատում է՝ ծաղրածու է: Լիկայի ստեղծած կերպարն էլ շատ եմ հավանել (Չապլինա-Ջելսիմոնիայոտ շատ երանգներ կան), նույնպես շատ տաղանդավոր աղջիկ է… Եթե էս ներկայացումներն այս տարի էլ լինեն, կգրեմ, իսկ եթե հանկարծ չգրեմ, ուշադիր եղեք, ներկայացումները սովորաբար լինում են Տիկնիկայինում… Շատ կարևոր է դիտել երիտասարդ տաղանդավոր դերասանների ու ռեժիսորների ներկայացումները, դա ավելի քիչ եկամտի աղբյուր է նրանց համար, ավելի շատ՝ մեծ խթան հետագա գործունեության համար…
    Ընդհանրապես էս վերջերս շատ մեծ օպտիմիզմով եմ լցված մեր «թատրոնի ապագայի» նկատմամբ… «ՀայՖեստի» ընթացքում 1 օրվա մեջ 2 ներկայացում դիտեցի՝ 2-ի դերակատարներն էլ հայ երիտասարդներն էին: Առաջինը Տիկնիկայինի «Ակ-Ակ»-ն էր... ես երևի ուղղակի շա՜տ վաղուց չէի դիտել պրոֆեսիոնալ տիկնիկային ներկայացում… Տիկնիկները, բեմի օգտագործումն ու հատկապես՝ էդ երիտասարդների պլաստիկ ձեռքերն ու ձայնավորումները էնպես դուրս եկան!!! Պատմությունը Գոգոլի «Շինելն» է... Դրանից հետո էլ Ստանիսլավսկու անվան թատրոնում «Ամերիկյան սյուիտ»-ը դիտեցի՝ պարային ջազային ներկայացում… Ինձ համար նորություն էին էդքան հավեսով, անկեղծ ու լավ պարող երիտասարդները: Սյուժեն շատ ավանդական հետպատերազմյան Ամերիկան էր՝ իր սիրային պատմություններով, պատկերներն էլ ծանոթ են շատ ֆիլմերից ու գրքերից, բայց այն, որ դերասանները հայ էին ու երիտասարդ էին, ինձ ՇԱՏ ուրախացրեց…զգեստները, դեկորները, երաժշտությունն ու իրենց խաղը լրիվ ստեղծեցին էդ ժամանակների Ամերիկան, շատ լավ էր:
    Ես վստահ եմ, որ ամեն ինչ ավելի քան ԼԱՎ կարող է լինել, եթե միայն էս երիտասարդների թևերը չկտրեն, ստեղծեն համապատասխան պայմաններ, տրամադրեն նյութեր... իրենք էլ չկոտրվեն ոչ մեր իշխանության, ոչ հանդիսատեսի անտարբերությունից...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  15. #15
    Մշտական անդամ Նավաստի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2007
    Հասցե
    Օվկիանոս
    Տարիք
    37
    Գրառումներ
    153
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանյան թատրոններ

    Եկեք այստեղ տեղադրենք Թատրոնների խաղացանկերը:
    Համընթաց քամի...

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adriano (26.01.2010)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երևանյան մետրո
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Երևան
    Գրառումներ: 174
    Վերջինը: 23.06.2013, 16:38
  2. Երևանյան փողոցներ
    Հեղինակ՝ Angelina, բաժին` Երևան
    Գրառումներ: 43
    Վերջինը: 02.04.2011, 15:49
  3. Երևանյան մայրամուտ
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 05.07.2010, 18:52
  4. Ի՞նչ շրջիկ թատրոններ կան Երևանում
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 00:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •