«Կաղապարների կազմաքանդում», «լեզվի տրոհում» և նման կարգի այլ նորաձև արտահայտությունները հերթապահ կաղապարների դեր են խաղում գրականագետների համար. երբ պետք է ինչ-որ գրողի մասին կարճ մեկ էջի սահմաներում գրախոսական գրեն, իսկ նրա գրածները կարդալով՝ այդքան ասելու բան չի լինում կամ ընդհանրապես չեն էլ ուզում ժամանակ վատնեն կարդալու վրա, իսկ գրողը մտերիմ է, պետք է մի բան գրել, օգնության են շտապում կազմաքանդումը, տրոհումը, ճեղքումը… Ինքս ականատես եմ եղել, որ գրողը դիմում է գրականագետին.
-Դե, մի կես էջ բան է պետք, կաղապարների կազմաքանդում, լեզվի ճեղքում, պատկերների տարրալուծում, սյուժեի խտացում, էդքանը հերիք է
Էջանիշներ