Ծանո՞թ եք Շեկոյանի գործերին: Ի՞նչ կարծիքներ կան:
Ծանո՞թ եք Շեկոյանի գործերին: Ի՞նչ կարծիքներ կան:
ներողություն իհարկե արտահայտությանս համար, իսկ Արմեն Շեկոյանն ով է...?
Կարդացել եմ մենակ "Հայկական ժամանակ" վեպի առաջին գլուխները՝ "Առավոտ" թերթում: Դուրս շատ եկավ գրելու ոճը, շատ հետաքրքիր էր կարդալ, փաստորեն, Երևանի պատմությունը: Բայց մեկ շաբաթ սպասելը հաջորդ գլխին հոգնեցրեց: Որոշեցի սպասել մինչև գիրքը հրատարակվի, գնեմ ու կարդամ:
Լսել եմ, արդեն հրատարակվել է: Ճի՞շտ է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հա, "Հայկական ժամանակը" տպագրվել ա. Բայց էդ չեմ կարդացել, "Երևան Հյուրանոցը", բանաստեղծություններն ու պատմվածքներն եմ կարդացել: Բանաստեղծություններից մի էրկու հատն էլ հիմա կգրեմ:
ԱՐԴԻ ՊՈԵԶԻԱ
Փոքրիկ տղան «Շիսսոտ» տեսավ,
տեսավ «Շիսսոտ» մայլի միջին,
«Շիսսոտ» տեսավ, ուրախացավ,
մոտիկ վազեց սիրուն մաշնին:
Սիրուն մաշնին, քնքուշ մաշնին,
սիրուն մաշնին մայլի միջին:
Տղան ասաց. « Քեզ կքշեմ,
Ա'յ սև «Շիսսոտ» մայլի միջին»:
«Շիսսոտն» ասաց. «Քեզ կքաշեմ, ես «Շիսսոտն» եմ Կոնդի Բջի»:
Կոնդի Բջի, Կոնդի Բջի,
ձեռին հեռախոսը բջջի:
ՈՒ անհամբեր տղան քշեց
էն «Շիսսոտը» մայլի միջին,
Բիջը նրա հորը ծակեց,
Որ չմոռնան Կոնդի Բջին:
Կոնդի Բջին, Կոնդի Բջին,
Կոնդի բիջը բերդի միջին:
ՈՒ մի հատ էլ...
Գեղամյանին ես կընտրեի
(մեռնեմ իրա մենձ սրտին),
Բայց 5000 մանեթով
ձենս տվի Ռոբերտին :
Այ թե ինչ է նշանակում թերթերը ուշադիր չկարդալը...
Արմեն Շեկոյանի մասին շատ եմ լսել։ Բայց շատ քիչ եմ կարդացել։
Մրրիկ, դրածդ բանաստեղծությունը հետաքրքիր էր։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
http://www.hzh.am/Shekoyan.html
Վայելեք...
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Առաջին հատորը միայն... Եթե կցանկանաս, կարող եմ հեղինակի ինքնագիրը ապահովելChuk-ի խոսքերից
Ի դեպ... մի քիչ գլուխ գովամ.. Շեկոյանի պատմվացքներից մեկում իմ անունն էլ է հիշատակվում
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Իսկ պոեմներից մեկում մեր ընտանիքի գրեթե բոլոր անդամների աննունները կան
Էդ հաստատ «Երեւան հյուրանոցն» ա.. ցիտի էլի հետարքիր աԲյուրակն-ի խոսքերից
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Հա՛, ճիշտ ես: Բայց պիտի գտնեմ համապատասխան տողերը: Հիմա փնտրում եմ: Հենց գտնեմ, կտեղադրեմ:Վարպետ-ի խոսքերից
Կարող ես կարդալ այստեղ
Այդ ֆայլը չի կարդացվում, երևի այդ ֆոնտերից չունեմ։ Կարա՞ս այս ֆոռումում դնես։ Ես հենց նոր կարդացի քո օրագիրը, շատ հետաքրքիր էր...Բյուրակն-ի խոսքերից
Ինձ ճանաչում է Իշխանյան ցեղը,
ինձ ճանաչում էր նա՝ Լուսահոգին,
ինձ ճանաչում են նրա տղերքը,
որ հնչեցնում են իրենց կրկներգը,
կրում են իրենց Խաչը բարդ ու հին
մտքով հստակ ու քայլքով երերուն:
Ինձ ճանաչում է նաև Վարդուհին,
ճանաչում է, բայց չի բարևում:
Էլ բան չըմընաց. պրծավ կալոդըս.
Ինձ գիտեն Հենոն, Նորքի Վալոդը,
Ռոմանն ու Սմբոն, Ծոն ու Ղայդինը,
Դանիկն ու Դնոն, Դիջն ու Այդինը,
Արփենն ու Արփին, Նարեկն ու Սաքսը,
Սերոժն ու Անոն, Էդոն ու Մաքսը,
Հակոբն ու Սիլվան, Սենն ու Մետաքսեն,
Ալվարդն ու Շուշոն, Յուրան, Ղուկասը,
Ստյոպն ու Նորոն, Տուզն ու Վալետը,
Մարինեն, Ռուզանն ու Վիոլետը,
որին կսազեր ձեր կաբրիոլետը:
Երևի կցանկանամՎարպետ-ի խոսքերից
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ