Մեջբերում Economist-ի խոսքերից Նայել գրառումը
Հարգելի ակումբցիներ շատ հետաքրքիր է իմանալ,թե ինչ կնախընտրեիք անել ձեր ազատ դրամական միջոցները. պահել ձեզ մոտ, թե ներդնել: Իսկ եթե ընտրեք երկրորդ տարբերակը, ապա ի՞նչ ֆինանսական գործիքներում կներդնեիք ձեր միջոցները
Հետաքրքիր է նաև իմանալ, թե ներդրման ի՞նչ տարբերակներ գիտեք և ձեր վերաբերմունքը ինչպիսի՞ն է ՀՀ ֆինանսական համակարգի նկատմամբ
Ազատ դրամական միջոցների ամենահուսալի ներդրման միջոցը ՀՀ-ում ավանդն է, քանի որ ինչպես գիտենք ՀՀ-ում ֆիզիկական անձանց ավանդները երաշխավորված են: Նաև համեմատաբար իրացվելի ներդրում է նաև պետական պարտատոմսերում ներդնելը, որը կարելի է իրականացնել կամ բանկերի կամ Գանձապետական պահառուի միջոցով: Կարելի է նաև փոխառություններ տրամադրել վարկային կազմակերպություններին կամ ներդնել կորպորատիվ հուսալի պարտատոմսերում