Ըհը... հենց նոր փակեցի գիրքը... չէ, էդքան դադաղ չեմ կարդում, ուղղակի ստիպված էի քննական գրքերս պրծնել, հետո վերսկսել...
Շատ հետաքրքիր էր կարդացվում... փաստորեն դեռ դուրս չեմ եկել էդ ներքին-կոնֆլիկտային տարիքից, լիքը ընդհանրություններ կային (դե, էս տարիքի ում էլ հարցնես, ասում է, որ ես ներսից երկատված եմ` արտաքուստ անհոգ եմ ու ժպտերես, ներքուստ` դեպրեսիվ, չհասկացված, տխուր...), հետաքրքիր էր կարդալ իր վերաբերմունքը պատերազմին, վերջում արդեն լուրջ մտքեր է արտահայտում, լուրջ դատողություններ անում աշխարհի անցյալի ու գալիքի մասին... Դե, որ ամենավերջում էլ կարդացի, թե ինչ է եղել էդ մարդկանց վերջը, թեև գիտեի, թե ինչ պիտի կարդայի, փշաքաղվեցի...
իհարկե, չեմ զարմանա, որ լսեմ, թե Աննայի հայրիկը կամ այլ հրեաներ լաաավ խմբագրել են օրագիրը, որովհետև մի տեսակ, ընդհանուր առմամբ վերցրած, ճիշտ կառուցված դրամատուրգիա կար. ընտանեկան լարվածությանը հաջորդում է անձնական կյանքը, դրան` քաղաքականությունը, ամեն անգամ մի հետաքրքիր բան պատահում է... Վերջում էլ մի տեսակ հանրագումարի է բերվում ամեն ինչ, շատ ավելի հասուն ձևով վերլուծում է իր` աշխարհի հետ ունեցած խնդիրներն ու փոխհարաբերությունները... Վերջնականապես իրեն օպտիմիստ է համարում:
Բայց, ամեն դեպքում, հետաքրքիր գիրք էր, կլանող ու հուզող...
Իսկ հետաքրքիր է, Ինտերնետում կամ Հայաստանում ինչ-որ տեղ կա՞ն Մարգոտի օրագիրը, Աննայի պատմվածքները... կուզեի կարդալ...
Բարեկամ ջան, եթե չեմ սխալվում, այս գիրքը շատ մեծ դեր է խաղացել բլոգերի ստեղծման գործում, երբ մարդիկ հասկացել են, որ հաճախ վկաներն ավելի ստույգ տեղեկություն են տալիս, քան մասնագետ-լրագրող-մեկնաբանները, էնպես որ այն պետք է դիտարկել որպես նախատիպ ու հավասար չափանիշներով չդատելԻնտերնետում այսօր հազարավոր բլոգեր կան, որոնք շատ ավելի հետաքրքիր են, քան Աննա Ֆրանկի գրառումները:![]()





Մեջբերել
Էջանիշներ