***
Քրիզանթեմ, ճերմակ քրիզանթեմ,
Վերջին ծաղիկ, աշնան վերջին հառաչ...
Ես քեզ էլ ի՞նչ սրտով բարի մաղթեմ,
Իմ տխրություն` կանգնած աչքիս առաջ:
Դու բացվեցիր ձմռան նախադռան,
Էլ քեզ ինչպե՞ս ասեմ` գա'լդ բարի,
Ես քեզ նման ճերմակ, դու ինձ նման,
Շուտով կծածկի մեզ ձյունն աշխարհի...
Շուտով կծածկի մեզ ձյունն աշխարհի,
Ես քեզ էլ ի՞նչ սրտով բարի մաղթեմ,
Ճամփորդներ ենք մենք նույն ճանապահի,
Քրիզանթեմ, ճերմակ քրիզանթեմ,
Եթե չեմ սխալվում, Գեղամ Սարյանն է հեղինակը: Բայց հնարավոր է մեկ-երկու բառի սխալ լինի, որովհետև վերջին անգամ 9-10 տարի առաջ եմ կարդացել![]()
Էջանիշներ