Մեջբերում Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
փնտրում եմ մոր մասին բանաստեղծություններ, ինչքան հնարավորա շատ, խնդրում եմ արձագանքել
հատկապես մի հատ գործ կա որ ոչ գիտեմ ումնա ոչ էլ հիշում եմ, բացի մի էրկու տողից
....փայլեց նշույլ երջանկության
բայց ափսոս որ երազ էր....
Հա մեկ էլ էս էլ փնտրածտ

Սմբատ Շահազիզ- Երազ


Ես լսեցի մի անուշ ձայն,
Իմ ծերացած մոր մոտ էր,
Փայլեց նշույլ ուրախության,
Բայց ափսոս, որ երազ էր:

Կարկաչահոս աղբյուրն այնտեղ
Թավալում էր մարգարիտ,-
Նա հստակ էր որպես բյուրեղ,
Այն երազ էր ցնորամիտ:

Եվ մեղեդին տխուր մայրենի
Հիշեց մանկության օրեր,
Մորս համբույրն ես զգացի,
Ախ ափսոս որ երազ էր:

Կրծքին սեղմեց կարոտագին,
Աչքերս սրբեց- շատ թաց էր,-
Բայց արտասուքս գնում էին,
Ախ այդ ինչու երազ էր…