Մի առակ կա՝ «վիրտուալ-իրական», նաստռադամուսոտ երազներ տեսնող թագավորի, քոքված-հոգեվերլուծական ձևով երազներ մեկնաբանող մարդու և ամենագետ-տելեպատ օձի մասին. կարողա՞ ինչ-որ մեկը գիտի, թե որտեղից կարող եմ ճարել, հը՞։
Բովանդակությունը մոտավորապես սենց ա. թագավորը երազ ա տեսնում, որ երկնքից գառներ են թափվում, հրաման ա տալիս, թե ով որ կարողացավ մեկնաբանել լիքը փող կստանա նույն իրանից՝ թագավորից (թագավորի բարձր հովանու ներքո կմտնի)։ Էս մի մարդը ռաստ ա գալիս, թե ես գնամ հասկանամ։ Հանդիպում ա մի օձի, որը մեկնաբանում ա երազը, բա թե՝ միամիտների դար ա գլաիս։ Մարդը փողերը ուտում ստանում ա ու կիսվում օձի հետ, ինչպես և նախօրոք պայմանավորվել էին։
Հետո թագավորը էլի ա երազ տեսնում՝ էս անգամ, ասենք, աղվեսներ են երկնքից ընկնում (բայց աղվեսները ամենավերջին երազում են ընկնում) ու տենց մի քանի անգամ… Ու ամեն անգամ մարդը օձից ճիշտ ինֆորմացիա էր քաղում ու հասցնում թագավորին։ Սակայն վերջին անգամ, երբ աղվեսներով անձրև է գալիս թագավորի երազում, մարդը իսկապես փողերն ուտում ա ու օձի հետ չի կիսվում։ Հետո մի երազ էլ ա լինում ու մարդը, քանի որ ինքնուրույն չի կարողանում վերլուծի, գնում ա օձից ներողություն ա խնդրում, որ տենց խոզություն ա արել։ Ու օձը…ներում ա։ Ինչի՞։ Որովհետև նա անբազ-մանբազ օձ չէր, որ մանակ իր կաշին փոխելով ա մարդկանց զարմացնում գազանանոցներում ու ոչ էլ փղեր էր ուտում, որ գլխարկի տեղ դնեն իրեն ու մասկիռովկա լինի, այլ ճշմարիտ օձ մն էր։ Պարզվում ա, որ մարդու գործողությունները համապատասխանում էին թագավորի տեսած երազներին. երբ գառներ էին թափվում, միամտության դար էր և նա միամիտ էր, երբ աղվեսներ էին թափվում՝ խորամանկության և նա խորամանկ էր ու այդպես շարունակ։
Առակս կցուցանե… չէ էդքանը արդեն դուք ինքներդ пораскиньте мозгами ու գլխի ընկեք, բայց եղեք զգոն ու հուշեք ինձ որտեղից կարող եմ ճարել իրական տարբերակը…
Tanamasi ջան, միգուցե սա՞ է
Веление времени
http://yogasamadi.ru/2010/01/05/skazki-narodov-mira/
Tanamasi (08.06.2010)
O, շատ շնորհակալ եմ ։)
Իմ տարբերակը մի քիչ ուրիշ էր, երևի փոխած էր, բայց կարծես թե հենց նույն ֆաբուլան ա։
Դատարկություն (08.06.2010)
Ժող, փնտրում եմ Վիլյամ Սարոյանի "Chance Meetings" գիրքը: Հայերեն անվանումը չգիտեմ: Մեկ էլ կապ չունի հայերեն, անգլերեն թե ռուսերեն:![]()
Ժող, որտեղի՞ց քաշեմ Այրիս Մերդոկի «Սև արքայազնը» անգլերեն լեզվով (Iris Murdoch "The Black Prince"):
փնտրում եմ Ալբեր Քեմյուի <<Օտարը>> ստեղծագործությունը, բայց ոˊ չ էլեկտրոնային տարբերակով: եթե այդ գիրքը ունեցողներ ունեն թող արձագանքեն:
Первая рюмка, первая сигарета, первая ночь, как же далеко всё это.........
Ես էլ եմ էդ գիրքը փնտրում, բայց չեմ ճարում![]()
Դարք (13.07.2010)
Գուցե ինչ-որ մեկը ունենա Տանյա Հովհաննիսյանի գրքերից-Հրաբուխի ծաղիկներ կամ Մանուշակներ բաժանեք անծանոթներին....շատ եմ փնտրել, գրավաճառները միայն ուսերն են թափ տալիս![]()
Найти свое, найти своих, найти себя и успокоится......
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ