Նմանատիպ թեմա բացել եմ նաև «երաժշտություն» բաժնում: Եթե կա որևէ գրական ստեղծագործություն, որ որևէ մեկը փնտրում է, կարող է գրել այստեղ, և մյուսները կփորձեն օգնել գտնել:
Նմանատիպ թեմա բացել եմ նաև «երաժշտություն» բաժնում: Եթե կա որևէ գրական ստեղծագործություն, որ որևէ մեկը փնտրում է, կարող է գրել այստեղ, և մյուսները կփորձեն օգնել գտնել:
Թեմայի համար շատ շնորհակալ եմ,Բյուրակն-ի խոսքերից
Իսկ փնտրել կուզեմ , Տերյանի <<Գարուն... , Անուրջ>> -ները , և Չարենցի <<Ամբոխները...>> ,իսկ Շիրազի <<...Ալ Վարդերը...>> դեռ այսքանը , հետո տեսնենք ...
կներեք,որ այս բաժնում եմ գրում,բայց խնդրում եմ,ով օրգանական քիմիայից հայերեն ռեֆերատի տիպի բան ունի,թող ուղարկի vahe123[շնիկ]freenet.am հասցեով
Անգլերեն լեզվով գրական գիրք, ավելի կոնկրետ՝
Somerset Maughem "The Painted Veil"
Ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել....... գրադարաններում տեղում չի լինում, վաճառքում չեմ գտել....... բայց անհապաղ պետք ա
Անչափ երախտապարտ կլինեմ, եթե որևէ մեկը կարողանա տրամադրել գիրքը կարդալու... Խոստանում են խնամքով վերաբերվել և մի քանի օրից վերադարձնել… Շատ է հարկավոր
Խնդրում եմ գրել namak[շնիկ]bk.ru
Better to light a candle than to curse the darkness.
Անպայման հենց այ՞դ մեկն ես ուզում: Մոեմից ուրիշ գործեր ունեմ անգլերենով:
Հա,Բյուրակն ջան, այս պահին դա է հարկավոր, հանձնարարված է ծրագրով, դասախոսի կողմից.. այլապես ես կընտրեի այլ գիրք.. ասենք Այրիս Մերդոկից որևէ վեպ...Բյուրակն-ի խոսքերից
Մի՞թե չեմ գտնելու
Better to light a candle than to curse the darkness.
Հ.Թումանյանի
Թմկաբերդի Առումը
շտապ
մի հատ հարց եմ ուզում տալ
"Դու գնում ես տուն բայց դեռ քո խոսքի վերջին հնչյունը չի մարել օդում"
ով է գրել եվ եթե կարող եք ամբողջ բանաստեղ. ուղարկեք
Շնորհակալություն
Սիրահարվածը
Դու գնում ես տուն, և դեռ քո վերջին
Խոսքի հնչյունը չի մարել օդում,
Անզոր եմ արդեն այս խենթ կարոտում,
Եվ կամքըս թույլ է, և միտքըս չնչին։
Խենթացած բեռից այս չար մենության,
Ես դուրս եմ վազում քեզ որոնելու,
Տեսնելու ցոլքըդ գեթ հեռվից-հեռու
Եվ հսկելու քեզ ըստվերի նըման...
Այս մութ ժխորում իմ սիրտն է մաշում
Մենակությունը հավիտյան խոցող,
Անցնում եմ արագ ես ձեր փողոցով
Եվ խենթ մշուշում ոչինչ չեմ հիշում։
Ձեր դռան առաջ կանգնում եմ երկար,—
Գուցե դու հանկարծ «պատահմամբ» դուրս գաս,
Կարոտըս, գուցե, դու հանկարծ զգաս
Եվ հասկանաս իմ հուզումը տխուր։
Սակայն ուզում եմ, որ ինձ չըտեսնես,
Չըգիտեմ ինչո՛ւ ձեր զանգն եմ տալիս,
Փախչում եմ... փախչում... և հեռանալիս
Փառաբանում եմ, օրհներգում եմ քեզ.
Վահան Տերյան
Վերջին խմբագրող՝ Gohar: 30.10.2006, 15:52:
Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:
Ինձ կարող եք Շեքսպիրի «Լիր արքան» տալ:
Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:
Ես կարամ քեզ գիրքը տամ:
Ամմէ (14.01.2013)
Ժողովուրդ, մի բանաստեղծություն եմ կարդացել տարիներ առաջ, ու դուրս շատ-շատ է եկել, բայց չեմ հիշում հեղինակի անունը
Քրիզանթեմ, ճերմակ քրիզանթեմ,
Վերջին ծաղիկ այս աշխարհի…
Խնդրում եմ, եթե որևէ մեկը գիտի հեղինակին, կամ ունի այս ստեղծագործությունը, թող ինձ ուղարկի… Նախապես շնորհակալություն
***
Քրիզանթեմ, ճերմակ քրիզանթեմ,
Վերջին ծաղիկ, աշնան վերջին հառաչ...
Ես քեզ էլ ի՞նչ սրտով բարի մաղթեմ,
Իմ տխրություն` կանգնած աչքիս առաջ:
Դու բացվեցիր ձմռան նախադռան,
Էլ քեզ ինչպե՞ս ասեմ` գա'լդ բարի,
Ես քեզ նման ճերմակ, դու ինձ նման,
Շուտով կծածկի մեզ ձյունն աշխարհի...
Շուտով կծածկի մեզ ձյունն աշխարհի,
Ես քեզ էլ ի՞նչ սրտով բարի մաղթեմ,
Ճամփորդներ ենք մենք նույն ճանապահի,
Քրիզանթեմ, ճերմակ քրիզանթեմ,
Եթե չեմ սխալվում, Գեղամ Սարյանն է հեղինակը: Բայց հնարավոր է մեկ-երկու բառի սխալ լինի, որովհետև վերջին անգամ 9-10 տարի առաջ եմ կարդացել
И скучно и грустно, и некому руку подать...
Անչափ շնորհակալ եմShauri-ի խոսքերից
ԽնդրեմCassiopeia-ի խոսքերից
И скучно и грустно, и некому руку подать...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ