User Tag List

Էջ 16 16-ից ԱռաջինԱռաջին ... 61213141516
Ցույց են տրվում 226 համարից մինչև 231 համարի արդյունքները՝ ընդհանուր 231 հատից

Թեմա: Գիտություն ու կրոն. համատեղելի՞ են, թե՞ հակասում են իրար:

  1. #226
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան էլ Բյուր… տեսության մասին քո արած պնդումները սխալ են… դու քո դատողությունները տեսության մասին անում ես Չամսկու ու ֆրոյդի տեսությունների վրա որոնք ըստ քեզ ոչ ապացուցված են ոչ էլ հիմնավոր (ես շատ բան չգիտեմ դրանց մասին) ես իմն անում եմ է. տեսւոթյան օրինակի վրա որը 170 տարի ոչ միայն չի հերքվում, այլև ապացուցվում ու լրացվում ա… ու մենակ էվ. տեսությունը չի…

    իսկ էվ. տեսոււթյան չապացուցված լինելու քո պնդումը հստակ ցույց ա տալիս որ դու քո էշը դեպի եկեղեցի ես քշում…

  2. #227
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2009
    Հասցե
    ՎաղարշապաՏ
    Տարիք
    30
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ հարցերում եթե պահպանվեր Աստծո 10 պատվիրանները մարդկությունը ուղակի այս մակարդակին չեր լինի գիտության մեջ, բայց քանի որ մարդ կարողացել է բազում զոհեր գնով ապացուցել, որ գիտուոյւնը չարիք չէ եթե օգտագործվի ճիշտ նպատակով: Բայց նույնիսկ այս դեպքում որ միայն հավատացյալներ կլինեն, որ դեմ կլինեն ասենք նոր «լապտերի» գյուտին այլև կընդիմանան դրա դեմ այնպես որ գիտությունը չպետք է խառնվի կրոնական հարցերին, և հակառակը

  3. #228
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    … մինչև կապիկից մարդ չսարքեք, կամ ձուկը ջրից դուրս չգա սողուն չդառնա, դա մնումը ա ընդամենը տեսությունը որն ապացուցման կարիք ունի…
    Սա էլ՝ Ալեքսանդր Դյումայի էվ. տեսությունը.

    Մեկը. - Հարգելի Դյումա, դուք՝ կապիկի հետնորդ եք:
    Դյումա. - Միգուցէ: Իսկ դուք՝ նրա նախահայրը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #229
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռիչարդ Դոքինզը ընձուխտի լարինգիալ նյարդի միջոցով ցուցադրում է կրեացիոն տեսության անհիմն լինելը: Նայեք, հետաքրքիր է.

    I may be paranoid but no android!

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (13.02.2014), Աթեիստ (14.02.2014)

  6. #230
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ կարդացի այս գործը, ինձ թվաց, թե Օշոն այն հենց ձեր այս թեմայի համար է գրել: Չկարողացա չթարգմանել ձեր համար...


    ՀԱՐՑ ՕՇՈՅԻՆ

    Ինչու՞ են բոլոր մեծ վարպետները հայտնվել Արևելքում:

    ՕՇՈ. –
    Որովհետև մարդկությունը դեռևս մասնատված է: Արևելքը`ինտրովերտ է: Արևմուտքը` էքստրավերտ: Մարդը` ճեղքված է, իսկ միտքը` մտագար: Ահա թե ինչու բոլոր մեծ վարպետները հայտնվեցին Արևելքում, իսկ բոլոր մեծ գիտնականներն` Արևմուտքում: Արևմուտքը զարգացրեց գիտությունը և կատարելապես մոռացավ հոգու մասին; նա հետաքրքրվում է նյութով, բայց բոլորովին ուշադրություն չի դարձնում ներքին, սուբյեկտիվ պրոցեսների վրա: Նա ամբողջովին կենտրոնացած է օբյեկտի վրա: Այնպես որ բոլոր մեծ գիտնականները ծնվում են Արևմուտքում:

    Արևելքը չափազանց ուժեղ կենտրոնացել է հոգու վրա և մոռացել է առարկայականի, նյութի, աշխարհի մասին: Դա թույլ է տվել հայտնվել մեծ հոգևոր վարպետներին, բայց այդպիսի իրավիճակը բանի պետք չէ, այդպես չպետք է լինի: Մարդը պետք է ամբողջական լինի: Այլևս չի կարելի նրան թույլ տալ մնալ միակողմանի: Մարդը պետք է անկայուն լինի. ոչ էքստրավերտ, և ոչ էլ ինտրովերտ: Մարդը պետք է լինի և մեկը և մյուսը: Ներքինն ու արտաքինը, եթե նրանք միասին են, մեծագույն հափշտակիչ փորձ են տալիս:

    Մարդ, ով շատ չի թեքվում ներքինի կամ արտաքինի կողմը, ի վիճակի է հավասարակշռություն ձեռք բերել: Նա միաժամանակ կարող է թե գիտնական և թե միստիկ լինել: Դա այն է, ինչ տեղի է ունենալու, դա այն է, ինչ արդեն սկսել է տեղի ունենալ: Մենք դրա համար դաշտ ենք նախապատրաստում: Ես կուզենայի տեսնել մարդու, ով ոչ արևելյան է, ոչ արևմտյան, որովհետև լինել արևելյան` ասես թե նշանակում է դեմ լինել արևմտյանին, իսկ դա անճոռնի է: Լինել արևմտյան` նշանակում է դեմ լինել արևելյանին, և դա էլ է անճոռնի: Ամբողջ Երկիրը պատկանում է մեզ, իսկ մենք պատկանում ենք Երկրին: Մարդ պետք է ուղղակի մարդ լինի, մարդ պետք է ուղղակի լինի մարդ` կատարյալ և ամբողջական: Եվ այդ ամբողջականությունից ծագում է ծաղկունքի նոր ձևը:

    Արևելքը տառապում է. ամենուր դուք կարոող եք տեսնել սով, աղքատություն; Արևմուտքը տառապում է. դուք կարող եք արևմտյան մտքերում տեսնել լարվածություն, տագնապ, ցավ… Արևմուտքը շատ աղքատ է ներքնապես, Արևալքը շատ աղքատ է արտաքնապես: Աղքատությունը` զարհուրելի բան է: Ներքին է դա թե արտաքին` նշանակություն չունի, աղքատությունն անթույլատրելի է: Մարդ պետք է հարուստ լինի, թե ներսից և թե դրսից: Մարդ պետք է հարուստ լինի բոլոր տարածքներում:

    Միայն պատկերացրեք մարդու, ով միաժամանակ կլիներ Ալբերտ Այնստայնն ու Գաուտամա Բուդդան: Ուղղակի խորհրդածեք դրա հնարավորության վրա` իսկ դա հնարավոր է: Իրականում, եթե Այնստայնը փոքր ինչ երկար ապրեր, նա միստիկ կդառնար: Նա սկսեց մտորել ներքինի մասին, նա հետաքրքրվեց ներքինի գաղտնիքով: Որքա՞ն երկար կարելի է հետաքրքրվել արտաքինի գաղտնիքով: Եթե դուք իրոք հետաքրքրվում եք գաղտնիքով, ուրեմն վաղ թե ուշ կառընչվեք ներքինի հետ:

    Աշխարհի իմ ըմբռնումը կայանում է նրանում, որ աշխարհը չպետք է ոչ արևելյան և ոչ էլ արևմտյան լինի, ոչ ներքին և ոչ էլ արտաքին, ոչ ինտրովերտ և ոչ էլ էքստրավերտ` այն պետք է ներդաշնակ լինի և ամբողջական: Բայց անցյալում այդպես չի եղել: Ահա թե ինչու է այս հարցն այդքան կարևոր:

    Դուք հարցնում եք. “Ինչու՞ են բոլոր մեծ վարպետները հայտնվել Արևելքում:” Որովհետև Արևելքը համակված է ներքինով` ի վնաս արտաքինի: Բնական է, եթե շատ դարերի ընթացքում դուք համակված եք ներքինով, ուրեմն կծնեք Բուդդային, Նահարջունային, Շանկարային, Քաբիրին: Դա բնական է:

    Եթե համակված եք արտաքինով ի վնաս ներքինի, կծնեք Այնստայնին, Էդդինգտոնին, Էդիսոնին, ինչը նույնպես լրիվ բնական է: Բայց դա սխալ է մարդկային էության ամբողջականության տեսանկյունից: Ինչ-որ բան կորցվում է: Մարդ, ով աճում է ներքնապես, բայց ուշադրություն չի դարձնում արտաքինի վրա, տհաս, անհետաքրքիր է մնում արտաքինից: Եվ միևնույն բանը տեղ ունի նաև այն մարդու դեպքում, ով հաջողության է հասել, մեծ աճ է ապրել նրանում, ինչ վերաբերվում է ֆիզիկային, քիմիային, մաթեմատիկային, բայց ներքնապես դեռ չի ծնվել անգամ, դեռևս գտնվում է որովայնում:

    Ահա իմ ուղերձը ձեզ. դեն նետեք այդ բաժանումն Արևելքի և Արևմուտքի, դեն նետեք բաժանումը ներքինի և արտաքինի: Անկայուն դարձեք, հոսեք: Թող շարժումը, հոսքն ինքը` ձեր կյանքը դառնա: Հասանելի մնացեք թե ներքինի և թե արտաքինի համար միաժամանակ:

    Հենց այդ պատճառով եմ ես ուսուցանում սեր և խորհրդածում: Սերը` ճանապարհ է դեպի դուրս, խորհրդածումը` ճանապարհ է դեպի ներս: Միաժամանակ սիրո և խորհրդածման մեջ գտնվող մարդուն մտագարություն չի սպառնում: Նա ամբողջական է, կատարյալ: Նա իրոք ունի հոգի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #231
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2016
    Գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    You'll be surprised my friend how scientific the religion can be… ամեն ինչը սկսում ա էն բանից որ եվօլյուցիոն տեսությունն ընդամենը տեսություն ա… մինչև կապիկից մարդ չսարքեք, կամ ձուկը ջրից դուրս չգա սողուն չդառնա, դա մնումը ա ընդամենը տեսությունը որն ապացուցման կարիք ունի…
    Ճիշտ է չգիտեմ 3 տարի անց կկարդաք թե չէ,բայց ասեմ:Նախ էվոլյուցիայի մասին բայց այն որ տեղեկություն չունեք այլ նաև ունեք սխալ պատկերացում:«Կապիկից մարդ սարքել» «Ձուկը ջրից դուրս գալ» ոչ մի կապ չունն էվոլյուցիաի տեսության հետ։Ես ինքս չեմ մանրամասնի այստեղ թե ինչու էն այդ արտահայտությունները սխալ,եթե ցանկություն կունենաք պատասխանները կարող եք գտնել էվոլյուցիայի մասին գրքերում։
    Բիոլոգիական էվոլուցիան դա գիտական փաստ է,այսինքն նկատելի երևույթ:Էվոլյուցիայի ապացույցները մի քանիսն են`նկատելի էվոլյուցիա,պալենթոլոգիական ապացույցներ,մորֆոլոգիական,գենետիկական,էմբրիոլոգիական,բիոաշխարհագրական և էվոլյուցիոն ծառը:Շատերը սխալ պատկերացում ունեն տեսություն տերմինի վերաբերյալ և շատ դեպքերում այն խառնում են հիպոթեզի հետ:Գիտական տեսությունը շատ երկար փորձերի,փաստերի,նկատելիի երևույթների մի համախումբ է որը շարունակվում է լրացվել նոր փաստերով:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (28.04.2016)

Էջ 16 16-ից ԱռաջինԱռաջին ... 61213141516

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստանում կա՞ մրցունակ գիտություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Բնական ու կիրառական գիտություններ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.06.2018, 16:07
  2. Պե՟տք է արդյոք ՀՀ-ին գիտություն
    Հեղինակ՝ Tirim-tim, բաժին` Բնական ու կիրառական գիտություններ
    Գրառումներ: 30
    Վերջինը: 20.03.2017, 16:55
  3. Գրառումներ: 23
    Վերջինը: 20.08.2011, 19:00
  4. Ինչով կարող ենք իրար օգնել
    Հեղինակ՝ sweet, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 18
    Վերջինը: 18.10.2008, 19:29
  5. Գիտություն թե Արհեստ:
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 5
    Վերջինը: 22.11.2007, 20:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •